ԱՐՁԱԽ
Արձախի Հանրապետությունը ձևավորվել է պատմական Մեծ Հայքի 10-րդ՝ Արձախ նահանգի տարածքում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Տարածքի բնութագրումն ընդգրկում է տարբեր լանդշաֆտային գոտիներ՝ տափաստանային, նախալեռնային, լեռնաանտառային, մերձալպյան և ձնամերձ: Ուստի Արձախի բաժանումը միայն «լեռնային» և «դաշտային» հատվածների քաղաքականապես պայմանավորված է և չունի գիտական աշխարհագրական հիմնավորում։ Այս բաժանումը, մուսավաթական և հետագայում բոլշևիկյան Ադրբեջանի կողմից կիրառված (1918–1923թթ.), նպատակ ուներ խաթարել Արձախի ամբողջականությունը և խոչընդոտել նրա վերամիավորումը մայր Հայրենիքին։
ԽՍՀՄ-Ի ԱԴՐԲԵՋԱՆ ԳԱՂՈՒԹԻ ԼՂԻՄ ԵՆԹԱԳԱՂՈՒԹ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
1923թ. հուլիսի 7-ին Կովկասյան Բյուրոյի որոշմամբ Արձախի
լեռնային հատվածը կտրվեց մայր Հայաստանից և միացվեց Ադրբեջանի ԽՍՀ-ին՝ որպես Լեռնային
Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ),՝ չնայած 1920–21 թթ. Արձախահայության համագումարների
բացահայտ դիրքորոշմանը միավորվելու Հայաստանի հետ։ Սա հակասում էր ազգերի ինքնորոշման
սկզբունքին, ինչպես նաև հօգուտ Հայաստանի կայացված որոշումներին՝ 1920թ. դեկտեմբերի
1-ին Ռուսաստանի կողմից (տես. «Կրեմլի պայմանավորվածություններ»):
ԼՂԻՄ ձևավորվելու պահին՝ 1926թ. մարդահամարով, բնակչության շուրջ 89%-ը հայեր էին։ Մարզից դուրս մնացած՝ այսպես կոչված «դաշտային Ղարաբաղի» տարածքները, որոնք ևս ընդգրկված էին պատմական Արձախում, ենթարկվեցին զանգվածային էթնիկ փոխակերպման՝ հայաթափման և ադրբեջանացման միջոցով։
ԱՐՁԱԽԻ ԲՆԻԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
1988թ. փետրվարին ԼՂԻՄ-ի բնակչությունը, հիմնվելով ԽՍՀՄ Սահմանադրության 70, 72 և 78 հոդվածների վրա՝ իրավական հիմք էր ունենում դուրս գալու Ադրբեջանից և միավորվելու Հայկական ԽՍՀ-ին։ Այս որոշումները վերահաստատվեցին ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի մի շարք որոշումներով, և վերահաստատվեց 1989թ. դեկտեմբերի 1-ին Արձախի և Հայաստանի միավորման մասին հռչակագրով։
1988թ. արձախահայությունը
ադրբեջանական գաղութարարների կողմից տարվող բռնի ադրբեջանացումից ազատվելու համար,
ԼՂԻՄ Մարզխորհրդի որոշմամաբ վերամիավորվեց Խորհրդային Հայաստանին։
1989թ դեկտեմբերի 1-ի «հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա» Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչեց ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը` որպես մարզի` ներկայում գործող միակ օրինական իշխանություն:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի միավորումը: ԼՂԻՄ բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիական իրավունքները»:
1991 թ. սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զավթիչների բացահայտ ագրեսիայի դեմ մնալով միայնակ և նրանց հակահարված կազմակերպելու համար, Արձախի ժողովուրդը հանրաքվեով հռչակեց անկախություն՝ միջազգային իրավունքի «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքի հիման վրա։ Արձախի Ինքնապաշտպանության ՈՒժերը 1988-1994 թթ. Ազգային ազատագրական պայքար ծավալեցին ընդդեմ զավթիչ ադրբեջանական զորքերի ագրեսիայի։ Հենց այդ Ազգային Ազատագրական պայքարի ընթացքում ձևավորվեց փաստացի անկախ Արձախը՝ իր պետական համակարգով, բանակով և կառույցներով։
Մինչ միջազգային իրավունքը, Հայաստանի Հանրապետությունը շարունակում էր ճանաչել տարածաշրջանը որպես Ադրբեջանի մաս, Արձախը գործնականում կայանում էր որպես ինքնավար քաղաքական միավոր, որի անվտանգությունը երաշխավորում էին Արձախի Զինված ՈՒժերն ու Արևմտյան Հայաստանի Հանրապետության կամավորականները։
1991թ. սեպտեմբերի 2-ին՝ ԽՍՀՄ փլուզման նախաշեմին, Արձախը հռչակեց անկախություն՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածը՝ ազգերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը։ Անկախության հանրաքվեում (1991թ. դեկտեմբերի 10) շուրջ 99%-ը կողմ քվեարկեց անկախությանը։
Այս գործընթացը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1970թ. թիվ 2625 բանաձևում ամրագրված սկզբունքներին՝ ժողովուրդների ազատ կամարտահայտման իրավունքի վերաբերյալ։
ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԶԱՎԹԻՉ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ
1994թ. մայիսի 12-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ, կնքվեց
եռակողմ հրադադարի համաձայնագիր՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև։ Սակայն Ադրբեջանը
պարբերաբար խախտում էր այդ ռեժիմը։
2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից ներմուծված վարձկանների օգնությամբ, սկսել է լայնածավալ հարձակումը Արձախի դեմ՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերը, մասնավորապես Ժնևի կոնվենցիաները։ Ադրբեջանական զավթիչների առաջխաղացումը կասեցվեց ՌԴ-ի միջնորդությամբ և նոյեմբերի 9-ին կնքվեց հրադադարի պայմանագիր: Ադրբեջանական զավթիչները օկուպացրին Արձախի Հանրապետության Շուշիի, Դիզակի , ինչպես նաև հարակից որոշ տարածքներ։
2023թ. սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակումը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է էթնիկ զտման ակտ, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի «Զանգվածային սպանությունների կանխման» շրջանակում սահմանված չափանիշներին։ Ադրբեջանը գնդակոծել է խաղաղ բնակչություն, ենթակառուցվածքներ, շրջափակել է հումանիտար մուտքերը (տես. «Լաչինի միջանցքի շրջափակում», որը քննադատվեց ՄԱԿ-ի և ՄԻԵԴ-ի կողմից):
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 120 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց պատմական բնակավայրերը, ինչը մարդկայնության դեմ հանցագործություն է՝ ըստ Հռոմի հիմնադիր կանոնադրության (International Criminal Court, Article 7).
Եզրակացություն
Չնայած միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներին,
աշխարհը գերադասեց լռել։ Նման անտարբերությունը հակասում է միջազգային կազմակերպությունների՝
խաղաղության, ժողովրդավարության և մարդկային արժանապատվության մասին հայտարարած սկզբունքներին։
ՀՀ վարչապե Նիկոլ Փաշինյանի Ստամբուլում արաված հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ի տարածքից այն կողմ գտնվող հայությունն իր գլխի ճարն ինքը պիտի տեսնի: Արձախի հետագա ճակատագիրը կարող են և պարտավոր են տնօրինել միայն արձախցիները, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի ինքնորոշման իրավունքը մնում է ուժի մեջ։
Այդ իրավունքի իրավահաջորդներն են՝ Արցախի բնիկ հայությունը, Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը (որպես ապագա իրավական երաշխավոր) և ողջ հայությունը։ Պայքարը շարունակվում է, քանի դեռ պատմական արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերականգնված չեն։
Комментарии
Отправить комментарий