
Ժամանակի և մարդու ազդեցության հետևանքով մաշված քարտեզի վրա, որի եզրերին վաղուց խամրած են թանաքի նշանները, նշված էր մի խորհրդավոր անուն՝ «Խաչենի Փօչիգ»: Մի փոքրիկ, գրեթե մոռացված կետ՝ գծված Խաչենագետի գետաբերանին մոտ։ «Փօչիգ»՝ բառը Արձախի բնիկ հայերը երբեմն օգտագործում էին ջրով լի, փքված ավազանի կամ լճակի նշանակման համար։ Տեղն իսկապես հիշեցնում էր մի հանգիստ պարկ՝ լցված Խաչենագետի սառը հոսքերով։ Գետահովտի հին բնակիչները պատմում էին, որ Խաչենի Փօչիգը զավթիչ ադրբեջանցիները թարգմանել են իրենց լեզվին համահունչ «Խաչեն Դորբատլի» անունի: «Դորբա»՝ պարկ, բառը փոխարինեց բնիկ «փօչիգ» արտահայտությանը։ Բայց եթե տարածքը նվաճած զավթիչի լեզուն կարող է մոռացության տալ անունը, ապա քարերն հիշողություն չի կարող ջնջել։ Եվ քարերը շշնջացին, իսկ հետո սկեցին խոսել…
Ճամփորդելով Արձախի բլրավոր միջօրեականով՝ հետազոտող Սամվել Կարապետյանի անցած հետքերով, մենք հասանք մի թաքնված հարթավայր՝ ներկայումս դատարկված, բայց ժամանակին հզոր Հասան Ջալալյան իշխանական տանը պատկանող բնակավայրի՝ Խաչենի Փօչիգի եզերքին։ Այստեղ, վիթխարի դարերի լռության մեջ կանգնած էր մի դամբարան՝ անհավանական ճարտարապետությամբ։
Դամբարանը, ըստ այն ուսումնասիրածների չափումների, գտնվում է Ասկերան-Մայրաբերդից մոտ 11 կմ հյուսիս, բլրի փեշին։ Դամբարանի մուտքից վեր հնագույն արաբերենով փորագրված գրությունը հիշեցնում է՝ սա սովորական մահմեդականի դամբարան չէ։
Արաբերեն արձանագրության թարգմանությունը յուր ժամանակին կատարել է փորձառու արաբագետը՝ դոկտոր Ն. Մ. Գարեգինյանը.
«Այս կառույցը Մուշայի որդու՝ հանգուցյալ Կութլու Խավաջայինն է: Թվին 10 Ռաբիղ ալ-Ախեր 714 (համապատասխանում է 1314 թ․ հուլիսի 24-ին): Շենքի կառուցող՝ Շահիկ վարդպետ»։
Եվ սա մեր բացահայտումը չէ։ Շահիկ վարդպետը , ըստ ուսումնասիրողների, ժամանակին կառուցել էր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մենք էլ նկատեցինք, որ այս դամբարանը նման չէր զավթիչ Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ մահմեդական հուշարձանի։
Դամբարանի պատերին մի տեղ պատկերված են գիշատիչ արծվառյուծի հարձակումը եղնիկի վրա, մի այլ տեղ՝ ընձառյուծն է վազում՝ այծյամի ետևից։ Այսպիսի պատկերները Ղուրանի կողմից արգելված են մահմեդական արվեստում։ Կարմիր ներկով գունավորված պատկերները ,բոլոր գծերը՝ թե՛ խորշերի շուրջ, թե՛ մուտքի վերնամասում, պարունակում էին հայկական մանրաքանդակների հստակ և հաստատ ձեռագիրը։ Առանձնակի դամբարանի դիրքը հուշում է, որ այն մահմեդականությունից հրաժարված և քրիստոնեություն ընդունած մարդու է պատկանում;
Շինարարական մեթոդները վկայում են, որ այս դամբարանը հյուսվում էր հենց այն ոճով, որով մեր վարդպետ Շահիկը աշխատել էր Եղվարդում։
Եթե մահմեդական մի պատվիրատու՝ Կութլու Խավաջան ,չլինելով քրիստոնյա, չէր կարող պատվիրել հայ վարպետին կառուցելու այս դամբարանը։ Սա նորից է հուշում այն ժամանակաշրջանի մասին, որ քրիստոնեական մշակույթը գերիշխող դիրք ուներ մահմեդական մշակույթի նկատմամաբ և վարդպետ Շահիկի անունը հպարտությամբ է փորագրվել դամարանի արձանագրության մեջ։
Ցավոք, Արձախի Հանրապետության անիծյալկ նախագահ Արայիկ Հարությունյանի մեղքով, ճարտարապետական այս գոհարը՝ Խաչենի Փօչիգի դամբարանը, հազարավոր խաչքարերի . եկեղեցիների և վանքերի նման այսօր գերևարված է։ Զավթիչ Ադրբեջանի ռասիստ քարոզչությունը, որ փորձում է հայերին մեղադրել հուշարձանները ավերելու մեջ, չի ուզում խոսել այն մասին, որ այս դամբարանը կառուցել է Շահիկ վարպետ՝ակնհայտ հայ մշակույթի ընդգծմամբ։
Դամբարանը հայ ճարտարապետության անքակտելի մասն է՝ ինչպես պատմությունը, որ այլևս հնարավոր չէ թաքցնել։ Որպես քարից գրված մատյան՝ այն վկայում է, որ այս դամբարանը, Շուշիի մզկիթները հայկական մշակույթի սիմֆոնիան է մահմեդական շինարարական արվեստի մեջ։
Դեռ գակու է այն օրը, երբ Սուրբ Սրբոց Արարչի կամոք, ադրբեջանական զավթիչներից ազատագրված Քուռ-արաքսյան միջագետքում գտնվող մշակութային այս գոհարի գտնվելու վայրը նորից կոչվելու է Խաչենի Փօչիգ, որտեղ անցկացվելու է վարպետ
Շահիկին նվիրված միջազգային մեծ փառաըոն:
Комментарии
Отправить комментарий