ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԳԱՂՈՒԹԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

  


 VII դարի սկզբին Հայաստանը հայտնվել էր անցումային ու ճակատագրական փուլում։ Բյուզանդա-սասանյան պատերազմի (602–628) հետևանքները հանգեցրել էին տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման։ Պարսից կայսրությունը պարտությունից հետո ներքին անկում էր ապրում, իսկ Բյուզանդիան՝ հաղթանակած լինելով, միևնույն ժամանակ ուժասպառ էր և դժվարությամբ էր վերահսկում հեռավոր տարածքները, այդ թվում նաև Հայաստանը (տես Ռ. Հոյլենդ, In God’s Path, 2014)։ Իրավիճակը բարդանում էր  634 թ Սիրիայում և Պաղեստինում սկսված արաբական արշավանքները , որոնք արագ մոտենում էին Հայկական լեռնաշխարհինում։

    Նոր պայմաններում Բյուզանդիան, փոխանակ կազմակերպեր հակաարաբական միասնական ճակատ, ձգտում էր Հայաստանի նկատմամբ ոչ միայն ռազմական, այլև գաղափարական վերահսկողության։ Հայերը պահպանել էին իրենց պետականության հիշողությունը՝ Արտաշեսյան և Արշակունի թագավորությունների ձևով, ինչը քաղաքական առումով վտանգավոր էր բազմազգ կայսրության համար։ Ըստ որոշ պատմաբանների (տես Նինա Գարսոյան, The Epic Histories, 1989; Հ. Մարտիրոսյան, Հայ պատմագրության սկզբնաղբյուրները, 2012), Բյուզանդիան նպատակ ուներ վերահսկել հայկական պատմական հիշողության ձևավորումը՝ Հայաստանի բնիկ հայությանը  ներկայացնելով ոչ թե որպես ինքնիշխան պետական ավանդույթ ունեցող ժողովուրդ, այլ որպես կայսրության ենթակա։
    Դեռևս 301թ. Բյուզանդիան Հայաստանում քրիստոնեության առաքելական ուղղությունը գրիգորյանական թևով փոխարինելու  ընթացքում հաճախ թարգմանական ու մեկնողական աշխատանքներում  ներգրավել էր հրեական ծագումով կրոնավորներ ու աստվածաբաններ ։ Նրանք լավ գիտեին և՛ Հին Կտակարանը, և՛ հունական գրականությունը և քաջատեղյակ էին հայերիս հոգեբանությանը։ Պատմության վերախմբագրումը պահանջում էր մարդ, ով կարող էր հայկական նյութը ձուլել «բիբլիական» պատմության հետ (Նոյից սկիզբ առնող ազգերի պատկերը, հինկտակարանյան «նախահայրերի շղթաներ» և այլն)։
    634թ. Բյուզանդիան գործի է դրել այդպիսի հրեյա կրոնավորի, որը, արտագրելով Մովսես Խորենացու բնագիրը, ներմուծել է «հրեական-բիբլիական շերտեր»։

    Համատեքստում է նաև քննարկվում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրի և մեզ հասած միջնադարյան տարբերակների խնդիրը։ Ավանդույթի համաձայն Խորենացին ապրել է 5-րդ դարում և ստեղծագործել կյանքի վերջին տասնամյակում։  Հայ իրականության մեջ բացակայում է Խորենացու բնագիրը:  Բոլոր պահպանված ձեռագրերը ավելի ուշ շրջանի են՝ հիմնականում 9-րդ դարից սկսած (տես Ղ. Ալիշան, Մ. Աբեղյան)։ Ձեռագրաբանական և մեկնողական վերլուծության ընթացքում Ն. Գարսոյանը և Մ. Լ. Չեյնը շեշտում են, որ միջնադարյան հեղինակները հաճախ միավորում էին տարբեր ժողովուրդների պատմությունները համաշխարհային քրոնիկոնի համակարգում՝ օգտագործելով բիբլիական ժամանակագրական գծերը։ Այս մոտեցման նախադեպը դեռ IV դարում տվել է Եուսեբիոս Կեսարացին՝ փորձելով համադրել բոլոր ազգերի պատմությունները բիբլիական ժամանակագրության հետ։

    Հրեա կրոնավորը թիրախ է ընտրում Հայկ Նահապետի հաղթանակի տարեթիվը՝ ավանդական մ.թ.ա. 2452-ը փոխարինելով  մ.թ.ա. 2492թ. ՝ 40 տարվա տարբերությամբ։ Թիվը չի կարող պատահական լինել ինչպես նշում է Միրցիա Էլիադեն (The Sacred and the Profane, 1957), հուդա-քրիստոնեական ավանդույթներում 40 թիվը ունի խորհրդաբանական նշանակություն: Ըստ Կաբալիստների 40 թիվը խորհրդանշում է մի ամբողջական «փորձության շրջան» կամ «փոխակերպման շրջան»: Ըստ էզոթերիզմի 40-ը մի ժամանակահատված է, որը անհրաժեշտ է, որ հոգևոր և նյութական մակարդակում տեղի ունենա անցում դեպի նոր որակ։  40 տարի Եգիպտոսից ելք, 40 օր Մովսեսի լեռան վրա, Հիսուսի 40-օրյա պահքը և այլն։ Այսօր պատմագիտության մեջ ընդունված է, որ թվաբանական խորհրդանիշերը հաճախ գործածվել են ոչ թե փաստագրական, այլ գաղափարական նպատակներով (տես Ժ. Դյումեզիլ, Մ. Ֆուկո)։ Այդ տեսանկյունից, ըստ որոշ հետազոտողների, հնարավոր է, որ հայկական քրոնոլոգիան «համաժամեցվել է» բիբլիական կամ բյուզանդական ժամանակագրությանը՝ ընդգծելու «համաշխարհային պատմության» միասնական գիծը։

    Հաշվարկը, որի համաձայն մ.թ.ա. 2492 թվականը դրվում է որպես Հայկի հաղթանակի տարեթիվ, բխում է բյուզանդական աշխարհաստեղծման ավանդական ՝ մ.թ.ա. 5508 թվից,   և այդ պահից սկսում էին հաշվարկել տարիները։

  Այս համակարգը կոչվում էր «Կոնստանդինոպոլսյան տարեգրություն»։ Օրինակ՝ 2025 թվականը համապատասխանում է 7533 թ. (5508+2025)։

 Եթե 5508-ից հանենք 2492, ստացվում է 3016, որը կարելի է մեկնաբանել որպես «անվերջ պոտենցիալից ծնվող նոր միասնություն, որը բերում է նյութական և հոգևոր ոլորտների ներդաշնակություն»: Սա լիովին տեղավորվում է միջնադարյան քրոնիկոնի տրամաբանության մեջ։ Նման համադրությունները՝ անկախ դրանց իսկությունից, կարևոր էին միջնադարյան աշխարհայացքի համար դրանք ապահովում էին բոլոր ժողովուրդների անցյալի ներառումը բիբլիական պատմության համընդհանուր դիսկուրսի մեջ։

  Այս վարկածի համաձայն՝ Հայոց պատմության սեփական ժամանակագրական առանցքը որոշ չափով տեղափոխվել է «համաշխարհային քրոնիկոնի» ենթահամակարգ, ինչը հնարավորություն էր տալիս կայսերական եկեղեցուն վերահսկել պատմական հիշողության ընկալումը։ Թեև սա պահանջում է հավելյալ ձեռագրաբանական հետազոտություններ, պատմության մեթոդաբանության տեսանկյունից նման մանիպուլյացիաները ծանոթ երևույթ են ինչպես նշում է Բենեդիկտ Անդերսոնը (Imagined Communities, 1983), պատմությունը հաճախ դառնում է «կռվի դաշտ ոչ միայն բանակների, այլև գաղափարների ու ժամանակագրության միջոցով»։

   Այսօր, երբ տեսնում ենք պատմության դասագրքերի շուրջ ընթացող բանավեճերը, ակնհայտ է, որ պատմական հիշողությունը շարունակում է մնալ քաղաքական պայքարի դաշտ Թուրանական կայսրության գաղափարակիրների համար։ Տարեթվերի և պատմական նարատիվների խորհրդաբանական օգտագործումը ցույց է տալիս, որ անցյալը ոչ միայն փաստերի, այլև գաղափարական ու ինքնության կառուցման տարածք է։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»