ԱՐՁԱԳԱՆՔ «ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

   

   


««Շուշիի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/կ-ն բարձր գնահատական է տալիս Լեռնային Ղարաբաղի Փախստականների Իրավապաշտպան միության կողմից հրապարակված «Բռնի տեղահանության հիմքերը» հոդվածին։ Հրապարակումը իրավական տեսանկյունից արժեքավոր գործիք է՝ բռնի տեղահանված Արձախի բնակչության հիմնարար իրավունքների վերականգնման և միջազգային հանրության իրազեկման համար։

Սակայն, ելնելով մեր կենտրոնի նպատակներից՝ միավորել իրավաքաղաքական վերլուծությունն ազգային ռազմավարության հետ, գտնում ենք անհրաժեշտ՝ բարեկամաբար և կառուցողական ոգով ընդգծել մի քանի հիմնական դիտարկումներ, որոնք կարող են լրացնել ու ամրապնդել այս կարեւոր փաստաթղթային աշխատանքը:

 Կարևոր դիտարկումներ

1. Արձախի ինքնիշխան կարգավիճակը որպես իրավաքաղաքական հիմք: Ցավալի է, որ  Փախստականների Իրավապաշտպան միությունը մինչ օրս օտարահունչ Լեռնային Ղարաբաղըչի փոխարինել Արձախի Հանրապետություն անվան, որից կարելի է բազում եզրահամգումներ անել:

Հոդվածում բացակայում է արմատականորեն կարևոր մի իրողություն՝ բռնի տեղահանվածները հեռացվել են ոչ թե սովորական բնակավայրերից, այլ բնիկ հայ ժողովրդի կողմից ինքնորոշված, փաստացի գործող Արևմտյան Հայաստանի Հանրապետության անբաժանելի նահանգը կազմող Արձախի Հանրապետության տարածքից։

Այս փաստի չհիշատակելը թույլ է տալիս, որ միջազգային ընկալման մեջ հարցը դիտվի զուտ հումանիտար տիրույթում՝ առանց իրավաքաղաքական ենթահողերի։

Առաջարկում ենք՝

Հստակ արձանագրում ենք, որ բռնի տեղահանությունն Արցախի բնիկ հայության նկատմամբ իրականացվել է ոչ թե Խորհրդային Միության գաղութային համակարգի լուծարումից առաջացած տարածքային անկայունության, կամ բնական աղետի կամ տեղային հակամարտության հետևանքով, այլ՝ ադրբեջանական ռասիստական, պետականորեն կազմակերպված ինտերվենցիայի հետևանքով, որը տեղի է ունեցել միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Սևրի դաշնագրով ճանաչված Արևմտյան Հայաստանի Հանրապետության իրավական տարածքի սահմաններում։

Այս առումով տեղահանությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես մարդու իրավունքների խախտում, այլ՝ որպես պատմական և միջազգային իրավունքի հիմքերի դեմ ուղղված գործողություն, որի նպատակն էր բնիկ հայկական բնակչության արմատական դուրս մղումը՝ հօգուտ էթնիկական մաքրազտման և քաղաքական վերազինման։

2. Բռնի տեղահանության՝ ցեղասպանության տարրերով բնույթը

Հոդվածում իրավական հղումները հիմնավորված են, սակայն բացակայում է խիստ անհրաժեշտ կապը Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի հետ։ ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի համաձայն՝

«Մարդկանց մի խմբի՝ էթնիկ, ազգային, կրոնական հիմքով տարածքից բռնի հեռացումը, եթե կատարվում է խմբի գոյությունը կործանելու նպատակով, կարող է դիտարկվել որպես ցեղասպանական արարք»։

Հորդորում ենք՝

Բռնի տեղահանությունն Արձախից գնահատել որպես ցեղասպանական ռազմավարության բաղադրիչ, որն իրականացվել է Ադրբեջանի պետական հովանավորությամբ, ռազմական ագրեսիայով, շրջափակմամբ ու կենսական միջավայրի ոչնչացմամբ։

3. Վերադարձի իրավունքի և վերականգնման պահանջի բացակայություն

Մինչդեռ հոդվածը մատնանշում է բռնի տեղահանման իրավական սահմանումը, այն չունի հստակ քաղաքական պահանջ՝ ուղղված բնակչության վերադարձի իրավունքին։

 Միջազգային իրավունքի (մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի 1998թ «Ներբնակ տեղահանվածների առաջնորդող սկզբունքների») համաձայն՝

«Յուրաքանչյուր բռնի տեղահանված անձ ունի վերադարձի իրավունքը իր բնակության մշտական վայրը, անկախ գործոններից»։

««Շուշիի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/կ-ն գտնում է, որ նման հոդվածները պետք է հստակ պահանջարկ ձևավորեն՝

Արձախի բնիկ հայության՝ անհապաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի լիարժեք ճանաչման և իրացման ուղղությամբ։

4. Ռասիստ Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցի բացակայություն

Հոդվածը մատնանշում է բռնի տեղահանության գործառույթները, սակայն խուսափում է հստակ մեղադրանքից Ադրբեջանի Հանրապետության հասցեին, թեև տեղահանությունները իրականացվել են պետական մակարդակով կազմակերպված ագրեսիվ ռազմավարությամբ։

 Ընդգծում ենք՝

Պատերազմական հանցագործությունները չեն կարող դիտարկվել ընդհանուր բնույթով, եթե դրանց իրականացումը կրում է կազմակերպված պետական բնույթ, հետևողականություն և համակարգվածություն, ինչն ակնհայտ է Արձախի բնիկ հայության դեմ ադրբեջանական ռասիստների քայլերի դեպքում։

5. Գույքային, համայնքային և մշակութային ժառանգության իրավունքի չարծարծում

Հոդվածում չեն նշվում բռնի տեղահանության արդյունքում խախտված գույքային իրավունքները, համայնքների վերկառուցման և մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրները, մինչդեռ այդ գործոններն իրավունքի տեսանկյունից պարտադիր բաղադրիչ են՝

Որպես համայնքային շարունակականության խախտում,

Որպես անհատական սեփականության բռնագանձում,

Եվ որպես մշակութային ցեղասպանության մաս։

 Խորհուրդ ենք տալիս՝ նման հրապարակումներում ընդգրկել նաև պահանջներ՝

v  Վնասված կամ բռնագանձված գույքի վերականգնման,

v  Համայնքների վերակազմավորման (օրինակ՝ գյուղերի քարտեզագրում, բնակիչների ցուցակագրում),

v  Եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների՝ որպես պատմամշակութային իրավունքների պաշտպանության ենթակա օբյեկտների մասին։

 Միջազգային իրավական հիմքեր (հղումներով)

UNHCR – Guiding Principles on Internal Displacement, 1998

ICTY – Prosecutor v. Krnojelac (IT-97-25)

ECHR – Cyprus v. Turkey, 2001

Rome Statute of the International Criminal Court, Art. 7(1)(d)

UN General Assembly Resolutions on the Right to Return

UN Basic Principles and Guidelines on the Right to Remedy and Reparation, 2005

 

Այս աղբյուրները կարող են հիմք դառնալ՝ միջազգային ատյաններում Արձախի բռնի տեղահանման իրավական պահանջները ներկայացնելու և ճնշում գործադրելու համար։

 Եզրակացություն

«Շուշիի սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/կ-ն վերահաստատում է իր աջակցությունն այն ջանքերին, որոնք ուղղված են բռնի տեղահանված Արձախի բնիկ հայերի իրավունքների պաշտպանությանը։ Սակայն հստակ ենք, որ այս պայքարը չպետք է սահմանափակվի իրավական բացատրությամբ. այն պետք է վերաճի քաղաքական և ռազմավարական պահանջատիրության։

Մենք պատրաստ ենք համագործակցել ու խորացնել փորձագիտական ջանքերը՝ այդ նպատակի իրագործման ճանապարհին։

Հարգանքով՝

««Շուշիի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/կ-ի նախագահ Աշոտ Հարությունյան

Ամսաթիվ՝ 07.08.2025թ.



Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»