Ժայռերը քանդակազարդող քաղաքակրթություն

 


 Նաքշ-ե Ռոստամ Նեկրոպոլիսը, հին պատմական վայր է, որը գտնվում է Իրանի Պերսեպոլիսի մոտակայքում: Այս պատմական վայրը վկայում է տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության մասին և հետաքրքիր հայացք է բացում Իրանի տարածքում գոյություն ունեցած հին քաղաքակրթության վրա: Ըստ պաշտոնական մատուցման, ժայռափոր դամբարանները և բարդ բարձրաքանդակները  վկայում են  Աքեմենյա՞ն և Սասանյա՞ն կայսրությունների վեհության և ճարտարապետական ​​վարպետության մասին:
 Այս լուսանկարում պատկերված է Նաքշ-է Ռոստամի հայտնի ժայռափոր ռելիեֆի քանդակազարդը, որը թյուրիմացաբար  թվագրվում է մ.թ.ա. VI մինչև մ.թ. III դարով՝ Աքեմենյան և  Սասանյան կայսրության ժամանակաշրջանով։ Զբոսաշրջիկներին ներկայացվում է, որ պատկերում իբրև  Շապուհ Ա-ի (Ք․հ․ 240–270 թթ․) թագավորի հաղթանակն է հռոմեական կայսր Վալերիանոսի նկատմամբ, ինչը խորհրդանշում էր պարսկական գերակայությունը հռոմեացիների պարտությունից հետո։ Սակայն այն ինչ մենք կբացահայտենք հետագայում, շոկի մեջ կգցի անգամ մասնագետներին:

Նախ ինքնին Նաքշ-է Ռոստամը հնագույն նեկրոպոլիս է, որտեղ ժայռերի մեջ փորագրված են Աքեմենյանների դինաստիայի թագավորների դամբարանները՝ թվագրված մ.թ.ա. V դարով։

Ռելիեֆում պատկերված է Շապուհ Ա-ը՝ ձիու վրա նստած, ընդունելով կայսր Վալերիանոսի կապիտուլյացիան, որն իր առջև ծնկի է եկել։ Կողքին կանգնած է ևս մեկ հռոմեացի։ Այս մանրամասն քանդակազարդումը, արված ուղղակիորեն ժայռի վրա, վկայում է սասանյան արքայական արվեստի հզորության ու քարոզչական ուժի մասին։ Դարերի ընթացքում այն դիմակայել է բնական էրոզիային, բայց մինչ այսօր մնում է պարսկական կայսրության փառքի վառ վկայություններից մեկը։

Եվրոպացի ճանապարհորդները առաջին անգամ դա գրի են առել XVII դարում, և դրանից ի վեր այն լայնորեն ուսումնասիրվել է հնագետների ու պատմաբանների կողմից՝ որպես Արևելք-Արևմուտք հակադրության ամենանշանակալի պատկերներից մեկը հին աշխարհում։
   Հիշենք, որ վեմաքանդակների արվեստը Հայաստանից է տարածվել հարևան երկրներ: Այսօր հազարավոր նմանօրինակ ժայռափոր հուշարձաններ և մշակութային ժառանգություններ կգտնվեին նաև Հայաստանում, եթե դարեր շարունակ օտար և վայրենի ռազմատենչ ժողովուրդները համակարգված կերպով չոչնչացնեին դրանք։ 1895-1923թթ. արձանագրված բնիկ հայ բնակչության նկատմամաբ իրականացված ցեղասպանության և մշակութասպանության հետևանքով մեր Հայրենիքից վերացան նաև անգին մշակութային վկայություններ, որոնք կարող էին հավասարապես կանգնել Նաքշ-է Ռոստամի կողքին՝ որպես համաշխարհային արժեք։

 Եվ այսօր ավերողների ժառանգորդները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու և իրենց պատմությունը կառուցելու՝ հիմնվելով Հայաստանում պահվող հազվագյուտ ձեռագրերի ու գիտական վավերագրերի վրա։ Այդ ձեռագրերը մեր՝ ցեղասպանություն ապրածներիս ձեռքով են պահպանվել, մեր զոհողությամբ, մեր մշակութային տոկունությամբ։

  ՈՒ որքան էլ   դարերի ընթացքում անարդարորեն տուժվել է մեր Հայրենիքը, հայ ժողովուրդը չի կորցրել մարդկային կերպարը։ Կարող էինք չէ՞  ընդօրինակել մեր դարավոր թշնամիներին։
  Բայց հային հատուկ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման միջոցով մենք ապացուցեցինք, որ մարդասիրությունը և մշակութային արժեքների հանդեպ հարգանքը բարձրագույն ուժ են՝ նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք չեն դրսևորվել մեր նկատմամբ։


























Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»