ԱՐՁԱԽ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉ
Ըստ «Աշխարհացույց»-ի, Արձախը եղել է Մեծ Հայքի 10-րդ աշխարհը ։ Զբաղեցրել է 15 500 կմ2 տարածք և բաժանվել է 12 գավառի՝ Մյուս Հաբանդ, Վայկունիք (Վակունիք), Բերձոր (Քաշաթաղ), Մեծիրանք (Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), Մուխանք, Պիանք, Պարզկանք (Պարծկանք), Քուստի, Փառնես, Կողթ։
Տարածքային որոշ տարբերություններով Մեծ Հայքի տասներորդ նահանգը՝ Արձախը, դարերի հոլովույթում ունեցել է անվան բազմաթիվ ձևեր։ Սակայն դրանցից ամենահիմնավորն ու խորարմատը մնում է հենց Արձախը։ Այդպես են այն կոչել ինչպես բուն արձախցիները, այնպես էլ նրանց հյուսիսային հարևանները՝ չեչենները։ Արարատյան դաշտավայրի հայերն այն երբեմն արտասանել են Արծախ, իսկ ավելի ուշ պատմական աղբյուրներում հանդիպում են նաև Արդամէ և Արցախ ձևերը։
Այլ ձևեր՝ «Արդախ», «Առան», «Արձախա աշխարհ», «Արձախամայր աշխարհ», «Խաչեն», «Խաչենք» կամ «Ցավդեք» (ըստ Ցավդեքի իշխանության), պատմագիտական աղբյուրների համաձայն՝ դիտվում են որպես անվանական խեղաթյուրումներ։ Վաղ հիշատակություններից մեկը հանդիպում է Ստրաբոնի մոտ, որը Մեծ Հայքի 10-րդ նահանգը նշում է Օրխիստինե ձևով (տե՛ս՝ НАГОРНЫЙ КАРАБАХ. Историческая справка. Галоян, К. С. Худавердян, Ереван, 1988, 95 с. )։Արձախ անունը հայտնի է դեռևս նախաուրարտական ժամանակներից։ Ուրարտուի թագավոր Զարթուրի Ա-ի արձանագրություններում հիշատակվող Ուրտեխինի կամ Ադախունի երկրի նույնացումը Արձախի հետ ունի գիտական հիմքեր։ Հայ դասական պատմիչները՝ Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ագաթանգեղոսը, Մովսես Կաղանկատվացին և Սեբեոսը, հետևողականորեն օգտագործել են «Արձախ» ձևը, մինչդեռ Ղազար Փարպեցին գործածել է նրա արտասանային տարբերակը՝ Արծախ։
Սակայն միայն 8-րդ դարում՝ Բյուզանդական կայսրության քաղաքական և կրոնական բռնի ազդեցության ներքո, տեղի ունեցավ հայերի ինքնության համակարգային խեղաթյուրում։ Բյուզանդիան, ձուլման քաղաքականություն վարելով և նպատակ ունենալով հայերին կտրել իրենց պատմա-մշակութային արմատներից, պետականորեն կազմակերպեց հին աղբյուրների
վերաշարադրումը։ Այդ գործընթացում Արձախի հին անունը փոխարինվեց աքադացիների կողմից ժամանակին գործածված ձևով՝ Արցախ։ Այսպիսով, Բյուզանդիան փորձեց ոչ միայն տիրապետել տարածքին, այլև վերագրել նրան օտար անուն՝ խզելով հայոց հիշողության շարունակականությունը։ Արարատյան դաշտավայրի բնակչության համար Սուրբ Արարատ լեռը եղել է ոչ միայն հավատքի, այլև տարածական կողմնորոշման խորհրդանիշ։ Այդ պատճառով Արարատից և Արաքս գետից ձախ ընկած տարածքները հնագույն ժամանակներից կոչվել են Արձախ՝ որպես Արարչական լեռան կողմից օրհնված երկիր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհի մյուս կողմերում դեռ ձևավորվում էին քաղաքակրթության հիմքերը, այստեղ՝ Հայոց աշխարհի արևելյան լանջերին, արդեն գոյություն ուներ Արձախ անունով հին և հպարտ աշխարհ։
Ըստ ավանդության՝ շուրջ 6716 տարի առաջ այդ տարածքը հայտնի էր նույն անունով՝ Արձախ։ Սակայն դրան հաջորդեցին աքադացիների արշավանքները․ նրանց զորքերը ներխուժեցին երկիր, տիրեցին նրան շուրջ 28 տարի և այդ ընթացքում Արձախը կոչեցին իրենց դիցարքի անունով՝ Արդամէ։
Սակայն հայոց հողը երկար չէր հանդուրժի օտար անունը։ Երբ Հատիի թագավոր Նէրարեն ազատագրեց երկիրը, հրովարտակով վերականգնեց հին՝ Արձախ անունը՝ ի նշան երախտագիտության տարածքի հովանավոր աստծո՝ Արձախ Դիցի հանդեպ։ Այդպիսով հաստատվեց անվան վեհաստվածական իմաստը՝ երկրի, որտեղ բնիկ հայերը կառուցում էին բարեկեցիկ կյանք և զարգացնում մշակույթն ու գիտությունը։
Արձախ անունը հիշատակվում է նաև ասորեստանյան արձանագրություններում։ Ասորեստանի արքա Շառուկինի գրագիրները նշում են երեք արձախեցի ձամուրհայերի, որոնք Ուրարտուի կողմից ուղարկվել էին Մուսածին քաղաքի հոգևոր կենտրոն՝ պաշտպանելու Հալդիի տաճարի գանձերը։ Երբ նրանք բռնեցին դավաճան ՈՒրզանային, ով փորձել էր գանձերը հանձնել ասորեստանյան բանակին, նրանց արարքը դարձավ արձախյան հավատարմության և հպարտության խորհրդանիշ։
Դարեր անց, երբ թուրքալեզու նվաճողները ներխուժեցին երկիր, նրանք չկարողացան հասկանալ Արձախի իմաստը և նենգափոխեցին այն՝ անվանելով Ղարաբաղ, ինչը թարգմանվում է որպես «Սև այգի»։ Այս անվան ծագումը հավանաբար կապված է այն ահռելի զոհերի հետ, որոնք զավթիչները տվել են այդ հողերը գրավելու փորձերի ընթացքում։ XIV դարի պարսիկ պատմիչ Հանդալլահ Ղազվինին Արձախը բաժանում է երկու աշխարհագրական մասերի՝ հովտայինը կոչելով Բաղ ի Սեֆիդ (Սպիտակ պարտեզ), իսկ լեռնայինը՝ Բաղ ի Սիահ (Սև պարտեզ)։
Ք.հ. 59 թ.-ին պարսիկները փոխեցին Արաքս գետի հունը՝ այն ուղղելով ներկայիս հունով, և իրենց վերահսկողության տակ առան Փայտակարանի զգալի մասը և Մուղանի դաշտավայրը, իսկ հայերին մնաց միայն Միլլի հարթավայրը։
Այդպիսով՝ Արձախը դարձավ ոչ միայն պատմության, այլև պայքարի խորհրդանիշ՝ երկրի, որի անունը չի կարողացել մթագնել և ոչ մի նվաճող։
Արձախ անվան անխաթար շարունակականությունն իր մեջ կրում է ոչ միայն տեղանունային հիշողություն, այլև հայկական ինքնության խորագույն շերտ՝ պատմական դիմադրության և հոգևոր անսասանության խորհրդանիշ։
Комментарии
Отправить комментарий