ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԵՐՍ ՉԵՆՔ ԴԱՌՆՈՒՄ ՄԻ ԲՌՈՒՆՑՔ

 «Պատմությունը չի ներում թույլերին, բայց հնարավորություն է տալիս նրանց, ովքեր սովորում են սեփական սխալներից»:

ՍԵՎՐԻ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի, հատկապես նրանց համար, ովքեր չեն յուրացնում դրա դասերը: 100 տարի առաջ և այսօր Հայաստանը կանգնած է նույն երկընտրանքի առաջ՝ դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, թե՞ մնալ գերտերությունների խաղերի զոհասեղանին:
1. Դիվանագիտական կուրություն և ռազմավարական սխալներ
Առաջին Հանրապետության փորձը ցավալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է կորցնել հնարավորությունը՝ սխալ կողմնորոշման պատճառով: Երբ Մեծ Բրիտանիան Կարսն ու Նախիջևանը վերադարձրել էր Հայաստանին՝ ակնկալելով ստեղծել զսպող գործոն Թուրքիայի և նրա Բաքցի վասալի դեմ, հայկական վերնախավը չկարողացավ ազատվել «ռուսական հովանու» իներցիայից: Հայ զինվորականներին ռուսական համազգեստ հագցնելը և ռուսերեն հրամանները վանեցին Ալբիոնին, ինչի հետևանքով մենք կորցրինք ոչ միայն Կարսն ու Նախիջևանը, այլև տասնամյակներով Արցախը թողեցինք Ադրբեջանի կազմում:
Այսօրվա դասը. Տարածաշրջանային լարվածության պայմաններում Հայաստանը պետք է խուսափի միակողմանի կախվածություններից և չվանի այն գործընկերներին, որոնց շահերը համընկնում են մեր անվտանգային կարիքների հետ:
2. Սևրի պայմանագիր. Իրավական ուժ, որը սպասում է քաղաքական կամքի
1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը սոսկ թուղթ չէր, այլ հայկական պետականության վերածննդի ճարտարապետական նախագիծը: Ըստ դրա՝
Հայաստանը ճանաչվում էր որպես ազատ և անկախ պետություն:
Վիլսոնյան իրավարար վճռով Հայաստանին էր անցնում շուրջ 100,000 քառ. կմ տարածք (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս):
Միացյալ Հայաստանը պետք է ունենար շուրջ 160,000 քառ. կմ տարածք և կենսական ելք դեպի Սև ծով:
Այս փաստաթուղթը վավերացնում էր հայերի իրավունքը սեփական հայրենիքում և նախատեսում էր պատժել նրանց, ովքեր իրականացրել էին Մեծ Եղեռնը:
3. Ինչո՞ւ Սևրը մնաց թղթի վրա
Պատճառը ոչ միայն քեմալականների դիմադրությունն էր, այլև հայկական կողմի ռազմական և դիվանագիտական անպատրաստությունը: Մինչ թուրքերը ճկուն քայլերով մերձենում էին բոլշևիկների հետ, հայկական կառավարությունը չկարողացավ ձևավորել այնպիսի «բռունցք», որը կպարտադրեր միջազգային հանրությանը կյանքի կոչել պայմանագիրը: Արդյունքում՝ 1923-ի Լոզանի պայմանագիրը փաստացի Թուրքիայի հետ գործարքի մեջ մտած Հայաստանի Հանրապետությանը թողեց 30 000 քառ. կմ-ի սահմաններ՝ որպես «խորհրդային ռեզերվացիա»:
4. Նոր անելիքները ներկա իրավիճակում
Այսօր, երբ Արձախի օկուպացված է Բաքվի ռասիստ-շովեն ռեժիմի կողմից, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները նորից վտանգված են: Եվ միայն Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամեանի գլխավորությամբ Սևրի պայմանագիրը դիտարկում է ոչ թե որպես պատմական կարոտախտ, այլ որպես իրավական գործիքակազմ:
Ի՞նչ պետք է անել.
Ռազմական արդիականացում. Առանց հզոր բանակի ոչ մի պայմանագիր ուժ չունի: Պետք է ստեղծել այնպիսի «հայկական բռունցք», որը տարածաշրջա-նում կլինի գործոն:
Բազմավեկտոր դիվանագիտություն. Չկրկնել 1920-ի սխալը: Համագործակցել բոլոր այն ուժերի հետ (ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան, Ֆրանսիա, ՌԴ, Չինաստան, Իրան և այլն), որոնք հետաքրքրված են տարածաշրջանի կայունությամբ և ուժերի հավասարակշռմամբ:
Իրավական պահանջատիրություն. Միջազգային ատյաններում մշտապես աջակցել Աևմյան Հայաստանի Հանրապետության նախագահ Ամենակ Աբրահամեանին Սևրի և Վիլսոնյան վճռի իրավական անբեկանելիության հարցը միշտ օրակարգում պահելուն՝ որպես Թուրքիայի և նրա վասալ Բաքվի շովեն-ռասիստական ռեժիմի ծավալապաշտական նկրտումների հակակշիռ:
Ազգային համախմբում. Արևմտյան Հայաստանի Հանրապետության և ՀՀ ներուժը պետք է ուղղվի «հողահավաքման» և պետականության հզորացման գաղափարին:
Սևրի պայմանագիրը նրա միակ իրավական ժառանգորդ՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային «կադաստրի վկայականն» է: Այն ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու համասփյուռ հայությունը տիրոջ իրավունքով և ուժեղի դիրքերից կմիանան Արևմտյան Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ պահանջելով Հայ Ազգին հասանելիքը արևի տակ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»