ՀԱՅԱՏՅԱՑ ԱԼԻԵՎԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԿԵՂԾՈՒՄ

Երբ պատմությունը դուրս է գալիս ակադեմիական սրահներից և վերածվում է զենքի, այն դադարում է լինել փորձաքննության ենթակա ճշմարտության որոնում ու դառնում է քաղաքական շահի սպասարկու։ Ահա թե ինչն է այսօր տեսանելի ադրբեջանական ղեկավարության հռետորաբանության մեջ, որտեղ պատմական հողերի մասին հռչակումները միաժամանակ ծառայում են և՛ ռևանշիզմի վերակենդանացմանը, և՛ միջազգային իրավունքի նենգ խեղաթյուրումներին։ Պատմության ամենավտանգավոր զենքերից մեկը հիշողության աղավաղումն է... Թյուրքական տարրերի հայտնությունը Հայկական լեռնաշխարհում երբեք չի եղել քաղաքակրթական կամ մշակութային զարթոնքի արդյունք։ Նրանց մուտքը պայմանավորված էր հատկապես արաբական նվաճումներով, երբ քրիստոնյա հայ բնակչության՝ խալիֆայության բռնապետության դեմ ուղղված ապստամբությունները ճնշելու նպատակով, տարածաշրջան բերվեցին թյուրքական պատժիչ ջոկատներ։ Սրանք ոչ թե կառուցողներ էին, այլ ճնշողներ՝ մշտապես օտար ուժերի կողմից ուղղորդվող։ Նույնիսկ սելջուկյան տիրապետության օրոք տեղական հայ ավատատիրությունը պահպանվում է...