ՀՈՒՇԱԳԻՐ

 


Արձախի պատմական իրավազորության վերաբերյալ՝ ընդգրկելով Ադրբեջանի կողմից 1918–2023 թթ․ ագրեսիվ պատերազմների ընթացքում իրականացված տարածքային բռնազավթումները

I. Պատմաաշխարհագրական հիմք

Արձախը՝ Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը, հնագույն ժամանակներից հանդիսացել է հայկական քաղաքակրթության անբաժանելի հողատարածք։ Ըստ Մակար Բարխուդարյանի (Բագու 1895) աշխատության, Արձախը բաղկացած էր 24 գավառից, որոնց սահմանները ձգվում էին՝

  • Արևմուտքում՝ Երասխ գետից (Քարավազի կամուրջ),

  • Հյուսիսում՝ Կուր, Խրամ, Ձորագետ,

  • Արևելքում՝ Հակարի գետ,

  • Հարավում՝ Կայեն, Դիլիջան, Գեղամա լեռնաշղթաների գագաթնագծերով։

Աշխարհագրական այս պատկերը հաստատվում է ոչ միայն հայկական աղբյուրներով, այլև հույն-հռոմեական մեծ հեղինակություններով՝ Ստրաբոն, Պտղոմեոս, Պլինիոս Ավագ և Ամմիանոս Մարկելինոս, ովքեր Արձախը հստակ համարում են Հայաստանի մաս։

II. Ադրբեջանի կողմից իրականացված պատմաագրեսիան (1918–2023)

1918-20 թթ․ Բաքվի մուսավաթական և բոլշևիկյան  իշխանությունները, օգտվելով  թուրքական, անգլիական և բոլշրիկյան  Այսրկովկաս ներխուժելու հանգամանքից, սկսեցին բռնազավթել պատմական Արձախը։ Այս գործընթացը շարունակվեց ԽՍՀՄ շրջանում՝ քաղաքական մանիպուլյացիաներով, երբ Արձախը 1936–1988 թթ. պահվում էր որպես "ավտոնոմ մարզ", մինչդեռ երբեք լիազորված չէր որևէ միջազգային պայմանագրով (Փարիզ, Սևր, Լոզան և այլն) Ադրբեջանին փոխանցվելու։

Արձախահայության նկատմամբ իրականացվել են հետևյալ հանցագործությունները․

  • 1918–1920 թթ․՝ Շուշիի հայ բնակչության զանգվածային կոտորածներ։

  • 1988–1991 թթ․՝ Սումգայիթ,Գանձակ/Կիրովաբադ, Բաքու՝ քաղաքացիական հայկական բնակչության էթնիկ զտումներ։

  • 2020 թ․՝ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիա Արձախում՝ ի հեճուկս ՄԱԿ կանոնադրության։

  • 2023 թ․ սեպտեմբեր՝ Արձախի մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծում, բնակչության բռնի տեղահանում։

Այս ագրեսիաների հետևանքով Ադրբեջանը բռնազավթել է հետևյալ պատմական հայկական տարածքները.

  • Գարդման, Կողթ, Զավե, Շիկաշեն՝ Արձախյի հյուսիսային գավառները

  • Վարանդա, Դիզակ, Ջրաբերդ՝ Արձախի կենսական վարչական միավորներ

  • Ուտիքի պատմական հայաբնակ շրջաններ՝ Շահումյան, Գետաշեն և այլն

III. Միջազգային իրավունքի խախտումները

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ոտնահարում է հետևյալ միջազգային փաստաթղթերը․

  1. ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին և 2-րդ հոդվածները՝ ազգերի ինքնորոշման իրավունքի խախտում

  2. Ժնևի կոնվենցիաներ (1949)՝ խաղաղ բնակչության տեղահանման, մշակութային ժառանգության ոչնչացման արգելք

  3. ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիա (1948)՝ Սումգայիթի, Բաքվի և Շուշիի դեպքերը ունեն ցեղասպան բնույթ

  4. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա՝ ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքի խախտում

IV. Միջազգային հանրությանը ուղղված պահանջագիր

Սույն հուշագիրը  Արձախի իրավական իրավահաջորդության շրջանակում, պահանջում է․

  1. Ճանաչել Արձախի պատմական-իրավական սահմանները, որոնք ընդգրկում են Մակար Բարխուդարյանի և հին աշխարհագրների նկարագրած գավառների ամբողջությունը։

  2. Դատապարտել Ադրբեջանի կողմից 1918–2023 թթ. կատարված ռազմական, մշակութային և ժողովրդագրական հանցագործությունները, այդ թվում՝ էթնիկ զտումները։

  3. Պահանջել միջազգային խաղաղապահ գործողություն (ՄԱԿ-ի կամ այլ իրավասու կազմակերպության մանդատով)՝ ապահովելու համար ռասիստ Ադրբեջանի դուրսբերումը բռնազավթած հայկական հողերից։

  4. Ստեղծել միջազգային հատուկ տրիբունալ՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկատմամբ, ազգահալածման և մշակութային ժառանգության ոչնչացման հիմքով։

  5. Հետ վերադարձնել բռնագրավված բոլոր պատմական տարածքները՝ Արձախի Հանրապետության լիարժեք վերականգնման համար։

Եզրափակում

Արձախը միայն աշխարհագրական տարածք չէ․ այն հայ ժողովրդի պատմության և ինքնության մաս է՝ քրիստոնեական մշակույթի, իշխանական կառավարման և լեզվամշակութային ժառանգության կենտրոն։

Միջազգային հանրության լռությունն արդեն փոխարկվել է հանցավոր անտարբերության։ Հիմք ունենալով պատմական իրավազորությունը, ժառանգական տիրապետությունը և միջազգային իրավունքը՝ հայ ժողովուրդը վերապահում է իր բնական, իրավական և ռազմական իրավունքը՝ Արձախի ազատագրման համար։



Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»