ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐՎԵՍՏ Է

Ներածություն
Իրանի Իսրայելի դեմ վերջին հաջող հակահետախուզական գործողությունը, որի շրջանակում բացահայտվեցին իսրայելական 70 փորձառու հետախույզներ՝  Իրանի Իսլամական Հանրապետության  նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելիս, մեզ հիշեցնում է այն, ինչ մենք իբր երբեք չունեցանք Արձախ ադրբեջանական 100 ամյա պատերազմի  պատմության մեջ։      Իրանը  խորհրդանշական «հուղարկավորման պարկերով» է զավթիչ Նաթանյահուին ողջախոհության կոչում, իսկ դրանից շատ Արցձախի հետախուզությունն ու հակահետախուզությունը անկարող եղան հայտնաբերել գեթ մեկ ներթափանցած գործակալ՝ 2016, 2020 և 2023թթ  ադրբեջանական ագրեսիաների ժամանակ։ Միթե՞ Արձախի Հանրապետության ղեկավարության մեղքով չէ դա տեղի ունեցել :

   Ինչո՞ւ Իրանը կարողացավ, իսկ Արձախւ՝  ոչ. 


   Իրանի՝ ագրեսորին զսպելու հաջողված  օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր ազգային անվտանգությունը վերածել ռազմավարական հաղթանակի՝ սանձելով Իսրայելիւ ամենափորձառու հետախուզությանը՝ դեռ մինչև հանձնարարված գործողության մեկնարկը։     Արձախի Հանրապետության ղեկավարության անփութության և ռազմաքաղաքական թերուսության պատճառով,  2016, 2020, 2023 թթ, չբացահայտվեցին ոչ միայն ադրբեջանական զավթիչների որևէ լրտեսական ցանց, այլև լրտեսներ կամ ներքին դավաճաններ, չնայած պատերազմների օրինաչափություններին, տեղեկության արտահոսքին և ամրացված, տեխնիակապես հագեցված դիրքերի տարօրինակ անկումներին։ Դա փաստում է քաղաքական վերնախավի դիլետանտություն և դավաճանություն մասին։

   

Արձախը՝ ներքին դավաճանության և անպատասխանատվության զոհ
Արձախի հերոս ժողովրդի հայրենազրկումն ըստ երևույթին շատ մանրակրկիտ մշակված դավադրական մեծ ծրագիր է եղել։ Անշուշտ կար կուտակված սխալներ, պետական աշխատակիցների  ապիկարություն, բնակիչների անտարբերություն և արտաքին մեկուսացում։      Ռասիստական Ադրբեջանի ակնհայտ ներթափանցումներին ի պատասխան Արձախի Հանրապետության  քաղաքական ղեկավարությունը միայն ճամարտակում էր տարածաշրջանի ամենահզոր բանակի մասին՝ առանց գործնական գործողության։ Զարմանալին այն է, որ  Արձախի Հանրապետությունում՝ անգամ երբ դիրքերը հանձնվում էին կրակ բացելու հրամանի բացակայության պատճառով, երբ հայկական գյուղերը շրջափակվում էին զավթիչ ադրբեջանական զորքրեով, բնակչությունը չտեսավ որևէ հրապարակված բացահայտում լրտեսների կամ դավաճանների մասին։ Ազգաբնակչության լիակատար վստահությունը վայելող քաղաքական վերնախավի մի մասը, փոխանակ կազմակերպելու ինքնապաշտպանության գործը, գերադասեց գերի հանձնվել անարգ թշնամուն: Եվ սա ոչ մի տրամաբանական բացատրություն չունի...

           Ովքեր են այսօր դատվում Բաքվում 
Այսօր Բաքվի դատարաններում դատվում են ոչ միայն ռազմագերիներ, այլև՝ նրանց բնիկ հայության շահերին դաված քաղաքական հանցագործներ, որոնք ժամանակին չարաշահել են իրենց պաշտոնները, անփութություն  կամ  դավաճանական անգործություն ցուցաբերելով մեր Հայրենիք սահմանների պաշտպանության, բանակի տեխնոլոգիական վերազինման հարցերին։ Այս մարդկանց մեղքով էլ շատ առումներով Արձախի Հանրապետության բնիկ հայությունը մնաց առանց պաշտպանական համակարգի, առանց ուղենիշի, առանց հստակ հրահանգների՝ ի վերջո դարձավ հայրենազուրկ։ Ոչ ոք չպատժվեց հզարավոր քաջերի զոհվելու և նրանց շիրիմները թշնամու գերության մեջ թողնելու  համար

    Հետախուզություն և պետականություն՝ մեկ մետաղի երկու երես

Պետության ուժը չափվում է ոչ միայն զենքի քանակով, այլ նաև տեղեկատվական պաշտպանվածությամբ։ Լրտեսների բացահայտումը, արտաքին հետախուզությունների չեզոքացումը, տեղեկատվական հոսքերի կառավարումը՝ սա պետության դիմադրողականության հիմքն է։ Հակառակ դեպքում՝ ցանկացած պարծենալու արժանի պատմություն կարող է ավարտվել կործանմամբ՝ ինչպես եղավ Արձախի դեպքում։

Ժամանակն է վերակազմակերպվել
Արձախի ազատագրումը պահանջում է ոչ միայն դիվանագիտական կամ ռազմական լուծումներ, այլ՝ համազգային կազմակերպվածություն, հետախուզական նոր դպրոց, հոգևոր-պետական դիմադրություն։ Մենք պարտավոր ենք սրբագրել անցյալի սխալները՝ անուն առ անուն բացահայտելով դավաճաններին և ռազմական հանցագործներին։


  Սա արդարության պահանջ է։ Ոչ մի ազնիվ հայ իրավունք չունի լռելու, երբ Հայրենիքը նվաստացվել է ներսի  ու դրսի թշնամիների համատեղ գործունեության հետևանքով։

Վերջաբան
Այս հոդվածը պետք է դառնա ոգեշնչման աղբյուր՝ նոր դիմադրության ալիքի համար, որի հիմքում կլինեն՝ ճշմարտությունը, կազմակերպվածությունը և հայրենատիրական բանականությունը։ Ով ուզում է Արձախի ազատագրումը՝ պիտի ունենա նաև պատասխանատվություն նրա ճակատագրի հանդեպ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»