918 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ը ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
1918 թվականի մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ միաժամանակ հանդես եկավ որպես ազգային դիմադրության և դիվանագիտական անկայունության խորհրդանիշ։ Սարդարապատի, Ապարանի (Բաշ Ապարանի) և Ղարաքիլիսայի ճակատամարտերում ծնված հաղթական ոգին ցավոք ամբողջովին չարտահայտվեց հայկական պետականության իրավական և դիվանագիտական ձևակերպումներում։ Մայիսի 28-ի հաշտությունը և մայիսի 30-ի հռչակագիրը ներկայացնում են այդ երկակիության ցավոտ վկայությունը, հատկապես՝ Պողոս Նուբարի գլխավորած պատվիրակության միջազգային գործունեության համատեքստում։
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հայաստանի պատմության մեջ մայիսյան ճակատամարտերը ոչ
միայն ազգի գոյության կռիվներ էին, այլև՝ միջազգային իրավունքի տեսակետից
ինքնապաշտպանության օրինական գործողություններ։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ
հոդվածը տալիս է պետությանը (կամ ազգին) ագրեսիայի դեպքում ինքնապաշտպանության իրավունք՝ նույնիսկ անկախ պետականության
պաշտոնական ճանաչման բացակայության պայմաններում (UN Charter, Art. 51)։ Այդ իսկ պատճառով, Սարդարապատի
հաղթանակը կարող է գնահատվել որպես հստակ դրսևորում պատերազմի իրավունք ( jus ad bellum) սկզբունքի՝ մարտական
գործողություններ սկսելու իրավաչափ հիմքով։
ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՔ
Փարիզում գործող Հայկական Ազգային Պատվիրակությունը՝
Պողոս Նուբարի գլխավորությամբ, ձգտում էր ապահովել հայկական հարցի լուծման
իրավաքաղաքական բազան՝ հիմնվելով ժողովրդի
ինքնորոշման իրավունքի վրա։ Վուդրո Վիլսոնի 14 կետերում (Wilson, 1918),
ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի 2-րդ կետում (UN Charter, Art. 1.2), շեշտվում է ժողովուրդների՝
սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։
Նուբարի գործունեությունը արտահայտում էր հենց այդ իրավունքի իրացման ձգտումը։
Բացի այդ, Նուբարի՝ դաշնակիցների հետ բանակցությունների
հիմքում ընկած էր ցեղասպանությունից
վերապրած ազգի՝ միջազգային վերականգնման իրավունքը, որը հետագայում ամրագրվեց
1948թ. Ցեղասպանության կանխարգելման և
պատժման մասին կոնվենցիայում (UN Genocide Convention, Art. I–VIII)։
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի հետ 1918թ. մայիսի 28-ին կնքված պայմանագիրը
կնքվել էր ռազմական սպառնալիքի մթնոլորտում՝ ինչը միջազգային իրավունքի
տեսանկյունից անընդունելի է։ Վիեննայի Պայմանագրերի Իրավունքի Կոնվենցիայի 52-րդ
հոդվածը հստակ ձևակեր-պում է՝ «պայմանագիրն անվավեր է, եթե այն կնքվել է ուժի
սպառնալիքով» (Vienna Convention, 1969, Art. 52)։
Ուստի,
Բաթումում ստորագրված պայմանագիրը կարող է իրավաբանորեն որակվել որպես ոչ լեգիտիմ,
իսկ զիջումներն՝ անվավեր։ Այն նաև խախտում էր ժողովրդի ազատ կամարտահայտման սկզբունքը, որը հիմնական պահանջ է
ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար (International Covenant on Civil
and Political Rights, 1966, Art. 1)։
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 30-ին ընդունված հռչակագրում օգտագործված
«իշխանության ստանձնում» ձևակերպումը չի բավարարում անկախության հստակ հայտարարության
չափանիշներին։ Ըստ Մոնտեվիդեոյի
կոնվենցիայի (1933), պետության ճանաչման համար անհրաժեշտ են չորս բաղադրիչ՝ բնակչություն, տարածք, կառավարություն և արտաքին հարաբերությունների ունակություն
(Montevideo Convention, Art. 1)։ Հայաստանի 1918թ. մայիսի 30-ի հռչակագրում
բացակայում էր հստակ ձևակերպված սուվերենության հայտարարությունը, ինչը թույլ տվեց
միջազգային դաշտում կասկածի տակ դնել պետության իրավական ինքնուրույնությունը։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՈՐՊԵՍ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ
Ազգային Խորհրդի և Սփյուռքի դիվանագիտական կառույցների
միջև համակարգ-վածության բացակայությունը միջազգային իրավունքում դիտարկվում է
որպես ռազմավարական անհամապատասխանություն։
Քաղաքական լեգիտիմության հասնելու համար
անհրաժեշտ է ներքին օրինականություն և կառավարման միասնականություն (Crawford, The
Creation of States in International Law, 2nd ed., 2006), որոնց բացակայու-թյունն
էլ թուլացրին Նուբարի դիրքերը՝ որպես ամբողջական ազգի ներկայացուցիչ։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1918 թվականին հայոց զորամիավորումների մայիսյան հաղթանակներ,ոըոնք
ստիպեցին թուրքական հրամանատարությանը մայիսի 29-ին սպիտակ դրոշ պարզել, մի կողմից
մեզ փոխանցեցին ազգային գոյատևման հպարտ ժառանգություն, սակայն մայիսի 30-ի հռչա-կագիրը
մյուս կողմից՝ ներկայացրին քաղաքական ձևակերպումների և միջազգային իրա-վունքին
համահունչ ռազմավարության պակաս։ Սարդարապատի հայոց ոգու անպարտելիությունը,
զուգորդված Մոնտեվիդեոյի սկզբունքներին համապատասխան հռչակագրով, կարող էր հիմք
հանդիսանալ լիարժեք իրավական ճանաչման համար։ Սակայն թուրքական զորքերի սպիտակ
դրոշ պարզելուց ընդամնեը մի օր առաջ, Հայաստանում և Եվրոպայում ընթացող
գործընթացներից անտեղյակ, Թիֆլիսի
Ազգային Խորհրդի կողմից մայիսի 28-ին ստորագրված սեպարատ հաշտությունը, որը
դիտարկվել է որպես իշխանություն ձեռք բերելու փորձ՝ մեկուսացած ձևով, առաջ բերեց
հետևյալ հետևանքները՝
ա) Վարկաբեկվեց Փարիզի Հայկական
պատվիրակության՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ ծավալած միջազգային դիվանագիտական
գործընթացը, որը հիմնված էր թե՛ ցեղասպանության ճանաչման, թե՛ համահայկական
իրավունքի վերականգնման վրա։
բ) Զրոյացվեցին մայիսի 24–26-ին Սարդարապատում հայոց
բանակի տարած ռազմա-կան հաղթանակները, որոնք պատմական հնարավորություն էին՝
անցնելու հակահար-ձակման և վերականգնելու թուրք զավթիչների կողմից բռնազավթված Հայաստանի
տարածքները։
Այսպիսով, 1918 թ. մայիսի 30 -ին հռչակված
«անկախությունը» ձեռք բերվեց մի գոր-ծընթացով, որը հիշեցնում էր պարտադրանքի տակ
կատարված պայմանավորվածու-թյուն՝ զուրկ համազգային մանդատից և հակասող արդեն ձեռք
բերված հաղթանակներին։ Սա ոչ թե պետականություն ստեղծելու հաղթական ակտ էր, այլ
քաղաքական կարճատե-սության դրսևորում՝ հիմնված զիջողական ռազմավարության վրա, որը
որդեգրվեց և գոր-ծողության մեջ դրվեց 2020-2023թթ Հայաստանի 3-րդ Հանրապետության
գործիչների կողմից։
Նման դեպքերում իրավական առումով կարելի է
հիշատակել նաև Վիեննայի պայմանագ-րերի մասին 1969 թ. կոնվենցիայի դրույթները, ըստ
որոնց՝ ուժի սպառնալիքի կամ կի-րառման պայմաններում կնքված պայմանագրերը
դիտարկվում են որպես անվավեր։ Եթե նման մոտեցումն ընդունելի է միջազգային
իրավունքի շրջանակում, ապա առավել ևս՝ ներհայկական քաղաքական գործընթացների համար։
Մայիսի 28-ը պետք է դառնա խորհրդանշան ոչ
միայն անցյալի, այլև ապագայի համար՝ հստակ գիտակցումով, որ պատմական հաղթանակները
պաշտպանվում են ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտության, իրավունքի և
ազգային միասնական կամքի ճակատում։
1918թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԿՌԻՎԵՆՐԸ ԵՎ 2016, 2020, 2023 թթ. ԱՐՁԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԻՋԵՎ
1. Ռազմական
հաղթանակ առանց քաղաքական և իրավական երաշխիքների
1918թ.՝
Սարդարապատի հաղթանակը ստեղծեց իրական հնարավորություն՝ վերականգնելու պատմական
հայրենիքի տարածքները, սակայն այն զիջվեց քաղաքական ոչ համահունչ հռչակագրով և
դիվանագիտական անպատրաստությամբ։
·
2016, 2020,
2023թթ.՝
Արձախում ունեցած զինվորական կարողությունները հաճախ չէին ուղեկցվում միասնական
դիվանագիտական ռազմավարությամբ կամ միջազգային իրավական ռեալիզմով։ Օրինակ՝ 2016-ի
ապրիլյան քառօրյան ցույց տվեց ՊԲ-ի մարտունակությունը, սակայն բացակայում էր
քաղաքական ամրագրումը։
Դասը. Զինվորական
հաղթանակը պետք է անմիջապես ամրապնդվի միջազգային ճանաչման և իրավական ռեժիմների
միջոցով։1918թ. մայիսի 29-ը պետք է նշվի Սարդարապատ-Ապարան-Մեծ Եկեղեցի
ճակատամարտերում զավթիչ թուրքական զորքրեի նկատմամաբ տարած հաղթանակի օր ու նաև՝ որպես ապագայի քաղաքական ճշգրտության
խորհրդանիշ։
2. Քաղաքական
կարճատեսություն՝ որպես հաղթանակի չեզոքացնող գործոն
·
1918թ.՝ Մայիսի 28-ի
պայմանագիրը՝ կնքված առանց համազգային մանդատի, խզեց Սփյուռքի և ներքին
կառույցների միջև կապը՝ Նուբարի իրավական դիվանագիտությունը մերժելով հօգուտ շտապ
պայմանավորվածության։
·
2020–2023թթ.՝ ՀՀ
իշխանությունները միակողմանի որոշումներով ձևավորեցին պարտվողական
հռետորաբանություն՝ առանց համազգային քննարկման և ռազմավարական համաձայնության,
ինչը վարկաբեկեց թե՛ դիվանագիտությունը, թե՛ բանակի ոգին։
Դասը. Առանց ներքին
համախմբման և սփյուռքի հետ միասնական օրակարգի՝ դիվանագի-տությունը դատապարտված է ձախողման։
3. Ինքնորոշման
իրավունքի անտեսումը՝ որպես խոցելիության պատճառ
·
1918թ.՝ չնայած Պողոս Նուբարի
ջանքերին, ինքնորոշման իրավունքը չմշակվեց համահունչ Մոնտեվիդեոյի սկզբունքներին։
Մայիսի 30-ի հռչակագրում բացակայում էր սուվերենության հստակ ձևակերպումը։
·
2020թ. հետո՝ Արձախի
կարգավիճակի իրավական հիմնավորումները միջազգային հարթակներում չներկայացվեցին
պահանջատիրական կոնցեպտով: բացակայում էր որևէ հղում ՄԱԿ-ի կանոնադրության կամ
1948թ. Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին։
Դասը. Ազգերի
ինքնորոշման իրավունքը, երբ իրավականորեն ճշգրտորեն է ձևակերպված և հետևողականորեն
պաշտպանվում է ոչ միայն իրավական, դիվանագիտական, այլև ռազմի դաշտում, դառնում է
պետության ամենաուժեղ դիվանագիտական զենքը։
4. Արտաքին
ճնշման տակ կնքված համաձայնագրերի իրավական անվավերություն
·
1918թ. Բաթումի
պայմանագիրը՝
կնքված Թուրքիայի սպառնալիքի տակ, միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր էր։
·
2020թ.
նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ստորագրված ռազմական պարտության և
արտաքին ճնշման մթնոլորտում, նույնպես իրավական ուժ չունի՝ համաձայն Վիեննայի 1969թ.
կոնվենցիայի։
Դասը. Պարտված կողմը կարող
է իրավաբանորեն բողոքարկել պայմանագիրը, եթե ապա-ցուցվում է, որ ստորագրվել են
ուժի սպառնալիքի ներքո։ Իրավական պայքար ծավալելը երբևէ ուշ չէ՝ եթե կա Ազգային
կամք։
5. Հաղթանակները պաշտպանում են ոչ միայն հրամանատարները,զորքը,
այլև իրավա-բանները և դիվանագետները
·
1918թ.՝ Սարդարապատում
հայոց զորքը և հրամանատարները հաղթեցին զավթիչ թուրքերին, բայց դիվանագետները՝
կախաղանի սպառնալիքի տակ՝ ստորագրեցին անվերապահ անձնատվություն։
·
2020 և 2023թ. Արձախի քաղաքական
ազգադավ վերնախավի չկամության պատճա-ռով չկայացավ իրավա-քաղաքական և ռազմական դիմադրություն,
քանի որ այդ դաշտում դեռևս պակասում էր մասնագիտական պատրաստվածությունը։
Դասը. Պետք է
ձևավորել իրավական ու դիվանագիտական գծով պատրաստված, մարտական պատրաստվածությանը
համարժեք կառույցներ։ «Մեր դաշնակիցը մեր փաստաթուղթն է» պիտի դառնա ազգային
գաղափարախոսության հենասյուներից մեկը։
Եզրափակիչ
ուղերձ սերունդներին.
Մայիսի 29-ը և ոչ թե 28-ը ռազմավարական ուսումնական դաս է։ Պատմության մեջ երբ
հաղթանակները չեն ամրագրվում իրավունքի լեզվով և դիվանագիտության գործիքակազ-մով,
դրանք կարող են վերածվել անցողիկ փառքի։ 2016-ից մինչև 2023-ը հայ ժողովուրդը
կրկին ունեցավ Սարդարապատի պահեր, սակայն պետական գործիչները թույլ տվեցին 1918-ից
էլ վատթար և աններելի սխալներ։
Հետևաբար, պետք
է սերունդներին դաստիարակել ոչ միայն հաղթել, այլ սովորեցնել պահպանել հաղթանակները ։

Комментарии
Отправить комментарий