ՀԱՅ ԱԶԳԸ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ՃԱՄՓԱԲԱԺՆՈՒՄ

 

   



   Հայկ Ասատրյանի ոճով , պիտի կրկնենք, որ Հայ Ազգի ողբերգությունը չի կայանում միայն նրանում, թե ինչ է նրա հետ կատարվել, այլ՝ ինչպե՞ս է նա արձագանքել տեղի ունեցածին։ Թուրքերի կողմի հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո վերապրած ժողովուրդը՝ փոխանակ իր ցավը վերածելու պետական կամքի, դարձավ ցավի պաշտամունքի զոհ։ Ազատագրական ոգին երբեմն բռնկվեց՝ որպես հրաբուխ, բայց պարբերական պայթումներից հետո մոխրի մեջ սառեց հոգու պոռթկումը։

Հայը կերտեց մշակույթ՝ բայց ոչ հզոր պետություն, հավաքեց գիտություն՝ բայց չձևավորեց ազգային ռազմավարություն, իր զավակների արյամբ ոռոգված հող հայրենին պահելու համար բավականին ջանք չթափեց: Նրա հերոսը առանց վարանելու զոհվում է հանուն Հայրենիքի՝ բայց նախանձների մեղքով չի դառնում պետության ղեկավար։Նա երգում է սրբազան Արարատ լեռան  մասին, բայց ճապոնացու արևավառ սիրով  չապրեց այդ տեսլականով։

Նա սիրում է պատմություն՝ իբրև մի գեղեցիկ հեքիաթ, բայց չի կատարում հետևություններ պատմության դառը դասերից։ Նրա ամենամեծ խնդիրն այն չէ, որ չունի բարեկամներ, այլ այն, որ չունի իմաստուն առաջնորդ, որը կարողանա Հայաստանի համար  բարեկամներ ստեղծել։

Հարյուրավոր տարիներ հայը շփոթել է ազգային ինքնությունը, կրոնական բարեպաշտությունը խեղել է եկեղեցական կամ աղանդավորական պաշտամունքով: Հակադրել է Ազգն ու Հայրենիքը, անձնական բարեկեցությունը՝ քաղաքական որոշումների պատասխանատվության հետ։ Այդ պատճառով էլ նա ոչ թե կառուցել է պետություն, այլ սպասել է  հրաշագործ Փրկչի ՝ ով կգա ու կփրկի։ Իսկ երբ Փրկիչը եկավ՝ նա մերժեց նրան, քանի որ հրաշքները  պահանջում են կազմակերպված կամք։

      Ինչո՞ւ այսպես եղավ։ Որովհետև հայը չըմբռնեց՝

  • որ Արարչից որպես ժառանգություն ստացած Հայկական  բարձրավանդակը  պետք է ոչ միայն զենքով ,այլև ռազմավարորեն պաշտպանել ։

  • որ Վանի և Արցախի հերոսամարտերը միայն երգի թեմա չեն, այլ պահանջում են կանոնակարգված պաշտպանություն։

  • որ «Արձախ» բառն ավելի շատ պետական  , ազգային անվտանգության ծրագիր  է, քան տարաբնույթ զգացմունքային մոլություն։

  • որ Սարդարապատում զավթիչ թուրքերի դեմ երգով սվիմարտի խոյացող մահապարտների գունդն ավելի արժանապատիվ էր, քան ապարանքի կամ ինքնաշարժի հարմարավետությունը։

  • որ Ազգային Գաղափարն առաջնային է ամեն ինչից։

Որովհետև հայ քաղաքական առաջնորդը չըմբռնեց, որ 21-րդ դարի աշխարհում տեղ ունի միայն այն Ազգը, որը սեփական ազգային շահը վերածում է պետական շահի, սեփական պատմական խրատը՝ քաղաքական բանաձևի, իսկ սեփական ցավը՝ ռազմական ու դիվանագիտական համակողմանի կարողության։
    Մենք պետք է դադարենք հպարտանալ միայն մեր անցյալով: Հայ Ազգը պետք է դառնա  ապագայապաշտ։ Մենք պետք է դադարենք փնտրել փրկիչներ և սկսենք փրկել ինքներս մեզ՝ գիտակցաբար, կազմակերպված, համառորեն։

  Պետականությունն այլևս չպետք է տեղ տա գաղափարախոսական մոլորություններին, այլ՝ գործի կենսաբանական և քաղաքական անհրաժեշտությամբ։
    Ազգային շահը չպետք է լինի միայն զգացմունքների դրսեւորում, այլ խստագույն հաշվարկ։
Մեր հիշողությունը չպետք է դառնա մեղմացուցիչ հանգամանք, այլ խթան՝ վճռականության։

       Եվ այսպես՝ ապագան սկսվում է հիմա։

Որպես հազարմյակաների պատմություն վերապրած, մենք այլևս իրավունք չունենք վտանգելու մեր Հայրենիքի ապագան։
   Պատերազմներում զոհված քաջերի հոգիները պահանջում են մեզնից լինել մարտնչող և կերտող։

Այս կոչը  հուսահատության ձայն չէ, այլ մարտական շեփորի ազդանշանը՝ դիմելու ինքնագիտակցության, ինքնակազմակերպման և ուժի ճանապարհին։

  Հայ Ազգը կոչված է ոչ թե գոյությունը քարշ տալուայլ արժանապատվորեն ապրելու և Առաջավոր Ասիայում գործոն։ դերակատարում ստանձնելու:



Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»