ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱԶԳԱԴԱՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Թող լույսն ու ճշմարտությունը ուղեկից լինեն Ազգին Հայոց
Նախաբան
2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա համատեղ ագրեսիան Արձախի Հանրապետության դեմ մարդկության խղճի դեմ ուղղված ոճրագործություն էր, որը ոչ միայն խախտեց միջազգային իրավունքի հիմնասյուները, այլև բացահայտեց մի ցավալի իրողություն՝ հայ քաղաքական վերնախավի մի մասի հոգևոր սնանկությունն ու ազգային նպատակներից հրաժարումը։
Այս հանցավոր անտարբերության և կեղծ քաղաքական հաշվարկների գագաթնակետը դարձան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորև ներկայացված հայտարարությունները, որոնք հակասում են ոչ միայն միջազգային փաստաթղթերին, այլև՝ Հայ Ազգի արյան գնով ձեռք բերված ազգային ինքնության իմաստին․
-
«2018-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արձախն Ադրբեջանի կազմում չգտնվելու անգամ տեսական հնարավորություն չուներ»։
-
«2016-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արձախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։
-
«Արձախը կախաղանի օղակ էր Հայաստանի վզին, և նրանից ազատվելով՝ մենք ձեռք ենք բերել իրական անկախություն»։ (2025 թ․ հունիս)
Այս խոսքերն այլ կերպ, քան քաղաքական ուրացություն՝ որակել հնարավոր չէ։ Կարող է՞ պետության ղեկավարը հրապարակայնորեն ուրանալ մի ամբողջ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իհարկե ոչ, երբ Արձախի բնիկ հայությունն արդեն գործադրել է այդ իրավունքը։
Արձախի բնակչության կողմից իրականացված ինքնորոշում
Արձախի Հանրապետության բնիկ հայ բնակչությունը արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ 1991թ․ դեկտեմբերի 10-ին ԼՂԻՄ-ում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որտեղ ընտրություններին մասնակցածների շուրջ 82% քվեարկեց, իսկ 99.89%-ը կողմ արտահայտվեց Արձախի անկախությանը։ Այս հանրաքվեն համապատասխանում էր միջազգային նորմերին և վկայում է բնիկ արձախահայության՝ սեփական ճակատագիրը տնօրինելու վճռական կամքի մասին։
Սա ամբողջությամբ համահունչ է ՄԱԿ-ի Հռչակագրին բնիկ ժողովուրդների իրավունքների մասին (2007թ․), մասնավորապես՝ հոդված 3-ին.
«Բնիկ ժողովուրդները իրավունք ունեն ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն զարգացնել իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային համակարգերը»։
Եվ հոդված 4-ին․
«Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնավարության կամ ինքնակառավարման իրավունքը իրենց ներքին և տեղական հարցերում»։
Արձախահայությունն ըստ էության բախվել է «բնիկ ժողովուրդ –գաղութատեր պետություն» հակասության ամենաաղմկոտ օրինակներից մեկին, որտեղ գաղութատեր Ադրբեջանը, կիրառել է ռազմական, հոգեբանական և նյութական ջարդի բոլոր միջոցները՝ բնիկության վերացման նպատակով։
Մադրիդյան սկզբունքներ. Միջազգային երաշխավորության ուժը
Կարո՞ղ էին Մադրիդյան փաստաթուղթ կազմողները անտեղյակ լինել 1991թ. Արձախի հանրաքվեից: Իրավաբանորեն՝ ոչ, նրանք չէին կարող ամբողջությամբ անտեղյակ լինել 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեից, քանի որ.
-
Այն անցկացվել է ԽՍՀՄ օրենսդրությամբ (որի համաձայն միութենական կազմավորման՝ դուրս գալու դեպքում ինքնավար միավորներն ունեին ինքնորոշման իրավունք),
-
Այն դիտարկվել է ինչպես ՌԴ (Ռուսաստան), այնպես էլ մի շարք արևմտյան վերլուծաբանների կողմից որպես Արձախի բնիկ հայությանինքնորոշման լեգիտիմ փորձ
Հանրաքվեն արձագանք է գտել որոշ միջազգային մեդիա-հարթակներում, այդ թվում՝ «The New York Times», «Le Monde» և «Nezavisimaya Gazeta»-ում։
Սակայն, Արձախի Հանրապետության ղեկավարության անփութության և անհետևողականության պատճառով, Մադրիդյան սկզբունքները ձևակերպելիս այդ հանրաքվեն դիտարկվել է ոչ թե որպես վերջնական որոշում, այլ որպես միակողմանի հռչակագրային քայլ, որի հիման վրա գալիք պլեբիսցիտը պիտի ունենար միջազգային վերահսկողություն և փոխադարձ համաձայնություն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված Մադրիդյան սկզբունքներում սևով սպիտակի վրա ամրագրված էր, որ Արձախի «... վերջնական կարգավիճակը կորոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող պլեբիսցիտի միջոցով»։ https://2001-2009.state.gov/r/pa/prs/ps/2007/dec/97546.htm
Պլեբիսցիտի ձևակերպումը բաց էր կարգավիճակի ցանկացած տարբերակի, ներառյալ անկախության, համար։ Պլեբիսցիտի անցկացումն ուղղակիորեն ճանաչված էր որպես հակամարտության կարգավորման համընդհանուր հիմք, և դրա մերժումն իրավական ու բարոյական խախտում է։ Անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչու՞ Արձախի Հանրապետության ղեկավարությունը չընդհառաջեց միջազգային հանրության պահանջին...
Առկա էր նախադեպ. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը Կոսովոյի վերաբերյալ (2010): Դատարանն արձանագրել էր. որ «Միջազգային իրավունքը չի արգելում ինքնորոշման համար հայտարարություն անել որևէ տարածքից դուրս գալու միջոցով»։ (ICJ – Kosovo Opinion, 2010)
Այս նախադեպը լեգիտիմացնում է Արցախի կողմից հռչակված անկախությունը՝ եթե այն արտահայտում է ժողովրդի ազատ կամքը՝ առանց արտաքին ուժի կողմից պարտադրված լինելու։
Զուգահեռ Արձախի և Իրանի պահվածքը իրականացված ագրեսիային հակազդելու համատեքստում
2024թ. ապրիլին Իսրայելը իրականացրեց օդային հարձակում Իրանի դեմ՝ թիրախավորելով ռազմական և քաղաքացիական օբյեկտներ։ Իրանը, Իսրայելի ագրեսիայից չընկրկեց, այլ տալով արագ ու հստակ պատասխան՝ ցույց տվեց, որ իր ինքնիշխանությունը սակարկելի չէ։
Ի տարբերություն Իրանի, Արձախի Հանրապետությունը՝ անունակ և հանցավոր քաղաքական ղեկավարության պատճառով, չկարողացավ կազմակերպել համարժեք ռազմական դիմադրություն, և ըստ որոշ հիմնավոր վերլուծությունների՝ իշխանության որոշ ներկայացուցիչ-ներ դավաճանական համաձայնության մեջ էին Ադրբեջանի հետ՝ հանձնելով ամբողջական տարածքներ՝ առանց մի կրակոցի ։ Սա ռազմավարական նահանջ չէր, այլ ազգային և պետական ինքնության զիջում էր, որի իրավունքը ժամանակավոր որևէ պաշտոնյա ազգից չի ստացել։
Այն ժամանակ, երբ Իրանը ցուցադրեց պետական կամք և ինքնիշխանություն պաշտպանելու պատրաստակամություն, Արձախի Հանրապետության ղեկավարությունը, դեռևս մինչև 44-օրյա ադրբեջանական ագրեսիան սկսելը, գաղտնի համաձայնել էր գաղթին ՝ առանց լուրջ դիմադրություն կազմակերպելու։ Սա խորապես ցավալի է, երբ հիշում ենք, որ Արձախի Հանրապետության բնիկ հայությունը պաշտպանում էր ոչ միայն իր հողը, այլ նաև հազարամյակների պատմությունը և քաղաքակրթկան արժեքները։
1991 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ՝ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Արձախի Հանրապետության կողմից 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեն, որը տեղի ունեցավ ԽՍՀՄ օրենսդրության համաձայն՝ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, պատմական ու իրավական լրջագույն փաստ էր, որ կարող էր միջազգային իրավունքի առումով դառնալ Արձախի կարգավիճակի որոշման առանցքային կետը։
Այդ հանրաքվեն՝
-
Տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի գործող սահմանադրության և «ԽՍՀՄ կազմից հանրապետությունների դուրս գալու մասին» օրենքի շրջանակում,
-
Մասնակցեց շուրջ 82% ընտրող, որոնցից 99.89%-ը կողմ քվեարկեց ԼՂԻՄ-ի անկախությանը,
-
Ուներ քաղաքական լեգիտիմություն որպես համաժողովրդական կամարտահայտու-թյան ակտ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ընթացող պատերազմի պայմաններում։
Սակայն, այս լեգիտիմ իրավաքաղաքական փաստը Արձախի Հանրապետության ղեկավարության կողմից չօգտագործվեց միջազգային իրավական պլատֆորմներում՝ ամբողջ ծավալով։
Քաղաքական բացթողումներ, որ արժեցան ինքնիշխանության կորստին և Արձախի հանրապետության ողջ տարածքի օկուպացմանը ադրբեջանական զավթիչների կողմից․
-
ՀՀ արտաքին քաղաքականությունը 1990-ականներից ի վեր գերադասեց «միջնոր-դավորված կարգավորման ձևաչափը», փոխարեն՝ իրավական փաստերի վրա հենվելու: Հայաստանի Հանրապետությունը փաստորեն չճանաչեց Արձախի Հանրապետության բնիկ հայության իրականացրած հանրաքվեն՝ սանձազերծելով ադրբեջանական զավթիչներին:
Հետևանքն եղավ այն, որ հանրաքվեն ներկայացվեց ոչ թե որպես միջազգային իրավունքի դրսևորում, այլ՝ տեղական փորձ։ -
Արձախի ղեկավարությունը երկար ժամանակ հանրաքվեի արդյունքները դիտարկեց որպես ներքին փաստ, ոչ թե արտաքին իրավունքների կռվան, ինչի հետևանքով այն չներկայացվեց ոչ ՄԱԿ-ի ամբիոնում, ոչ միջազգային դատարաններում, ոչ էլ ԵԱՀԿ լիակատար փաստաթղթերի մեջ։
-
Հայաստանի Հանրապետության և Արձախի Հանրապետության քարոզչական համակարգերը երբեք չեն նախաձեռնել փաստաթղթային քարոզչական արշավ՝ հանրաքվեի արդյունքները ճանաչման հարցում առաջ մղելու նպատակով։
Այսպիսով, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի Մադրիդյան փաստաթղթերում առաջարկվում էր ապագա պլեբիսցիտ՝ որպես կարգավիճակի որոշման մեխանիզմ, արդեն գոյություն ունեցող հանրաքվեն մնաց չօգտագործված՝ քաղաքական ու իրավական դաշտում։
Սա բացթողում էր, որն արժեցավ ոչ միայն միջազգային աջակցության կորուստի, այլ նաև՝ պաշտոնական Բաքվի զավթողական թեզերի լայն տարածման։
Իրավական եզրակացություն
Արձախի Հանրապետության բնիկ հայությունն ունի՝
-
Ինքնորոշման իրացված իրավունք՝ միջազգայնորեն ճանաչված հանրաքվեով,
-
Իրավազորություն հիմնվել է ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի վրա,
-
Հղում Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերին՝ որպես կարգավիճակի ճշգրտման օրինական հիմք,
-
Ամբողջական լեգիտիմություն՝ շարունակելու իր ազգային ազատագրական պայքարը, անկախ նրա՝ ժամանակավորապես օկուպացված լինելու հանգամանքից։
Եվ վերջապես՝ ոչ մի պաշտոնյա, ում շուրթերից հնչում են "կախաղան", "բեռ", "ազատագրվեցինք Արցախից" արտահայտությունները, իրավունք չունի խոսել ժողովրդի անունից։ Ժողովուրդը արդեն խոսել է։ Իսկ ժողովուրդների ձայնը մնում է քաղաքականության գերագույն չափանիշը։
Комментарии
Отправить комментарий