ԶԱՎԹԻՉ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՏՈՒԺՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԲԱՆ
2023թ․ սեպտեմբերի 19-ին ռասիստական
Ադրբեջանի Զինված Ուժերը՝ Թուրք-պակիստանա-աֆղանական հատուկ նշանակության զորամասերի
աջակցությամբ և զանգվածային հարձակմամբ լուծարեցին ինքնիշխան Արձախի Հանրապետությունը՝
զավթելով ամբողջ տարածքը և իրականացնելով բնիկ հայության բռնի տեղահանում։ Այս գործողություններից
անմիջապես հետո զավթիչ Ադրբեջանը, միջազգային հանրության լռությունից ոգևորվելով, որդեգրեց
Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր՝ «հարկադրանքի քաղաքականության» ռազմավարություն,
որն, ըստ միջազգային ռազմաքաղաքական գիտության դասական սկզբունքների, հանդիսանում է
ուժի սպառնալիքով և ճնշմամբ պայմանավորված ագրեսիվ գործողություն։
Հայաստանի Հանրապետությունը ներկայում
կանգնած է սահմանադրական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգային
կառավարման լրջագույն սպառնալիքի առաջ, ինչին նա իրավական հիմքերով և միջազգային աջակցությամբ
կարող է և պարտավոր է հակազդել։
ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ
Թոմաս Շելլինգի ՝ «Arms and Influence» (1966) տեսության համաձայն, հարկադրանքն այն ռազմավարությունն է, որով
ագրեսոր պետությունը սպառնալիքներով փորձում է ստիպել հակառակորդին կատարել գործողություն
կամ հրաժարվել որոշումներից։ Ի տարբերություն զսպման, որը կանխարգելիչ բնույթ ունի, հարկադրանքը միշտ կրում է ակտիվ
ճնշման բնույթ։
Տես՝ The threat that one will suffer
unless he does something – that is the distinction between deterrence and
compellence.”
–
Schelling, 1966
ԱԳՐԵՍՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՀԱՐԿԱԴՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
1.
Տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ագրեսոր Ադրբեջանը պարբերաբար զորքեր է կուտակում ՀՀ սահմանների՝ Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ նահանգների երկայնքով: Ագրեսոր Ադրբեջանին խրախուսում է այն հանգամանքը, որ 2021թ․, 2022թ․ տարածքներ զավթելով ՄԱԿ-ի անդամ պետություն հանդիսացող Հայաստանի Հանրապետությունից՝ չհանդիպեց միջազգային ուժերի հակազդեցությանը։ Դեռ ավելին, այդ ագրեսիվ գործողությունները խչախուսվեցի Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի կողմից
2. Ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Զանգեզուրը միջազգային խաղաղության կամուրջ» գաղափարին զավթիչ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» գաղափարով տարած-քային պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը: Միջազգային հանրությունը իր լուռ կեցվածքով շարունակեց խրախուսել ագրեսոր Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև «միջանցքի» հաստատում՝ առանց հայկական վերահսկողության։ Սա ինքնիշխանության կոպիտ ոտնահարում է։
3. Ագրեսոր Ադրբեջանը պահանջում է վերանայել ՀՀ Սահմանադրության դրույթները, որոնք հղում են անում հայ ազգի միասնությանը՝ այն որակելով որպես «անեքսիոնիստական»։ Սա հակասում է ՄԱԿ-ի թիվ 2625 բանաձևին, որն արգելում է միջամտել ինքնիշխան պետության ներքին՝ սահմանադրական կարգին։
4. Ագրեսոր Ադրբեջանը պահանջել 1988–1990 թթ․ տեղահանված ադրբեջանցիների վերադարձ ՀՀ տարածք,մոռանալով որ նրանք բոլորը հայաստանի կառավարությունից ստացել են փոխհատուցում և դրանով իսկ հրաժարվել են որևէ պահանջատիրությունից: Միաժամանակ ագրեսոր Ադրբեջանը մերժում է Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից և Արձախի Հանրապետության տարածքներից տեղահանված բնիկ հայերի վերադարձի իրավունքը։
5. Ագրեսոր Ադրբեջանը հրապարակայնորեն սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի նա սերտ հարաբերություններ չունենա Ֆրանսիայի, Հնդկաստանի կամ այլ ոչ թուրքամետ պետությունների հետ։
Հայաստանը՝ որպես ՄԱԿ անդամ, ունի իրավական և քաղաքական իրավասություն պաշտպանելու իր տարածքը, սահմանադրությունը, տաչածաշրջանի միակ ժողովրդավարական բաստիոնը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԻՄՔԵՐ
ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ունի Ինքնապաշտպանության իրավունք՝ արտաքին սպառնալիքի դեպքում,
ՄԱԿ-ի թիվ 2625 բանաձևի համաձայն (1970) – Հայաստանի Հանրապետությունն ունի Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անխախտելիություն,
Ժնևյան կոնվենցիաների համաձայն – Անգամ Ուժի կիրառմամաբ,արգելվել է Արձախի Հանրապետության բնիկ հայության բռնի տեղահանում և ազգագրական կառուցվածքի դիտավորյալ փոփոխումը։Ագրեսոր ադրբեջանը թքած ունի
միջազգային իրավունքի վրա և գերտերություններն՝ իրենց լռությամբ, խրախուսում են տարածա-շըրջանի
ժողովրդավարական սյուների համար մեծ սպառնալիք հանդիսացող բռնապետ Իլհամ Ալիևի ամենօրյա
սադրանքներն ու սպառնալիքները
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ
ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է
դիմի ՄԱԿ-ին, ԵՄ-ին կամ այլ դաշնակիցներին՝ Սյունիքում, Տավուշում և Գեղարքունի- քում
միջազգային խաղաղապահ դիտորդների և զինված ուժերի տեղակայման համար։
Ըստ ՄԱԿ կանոնադրության 39-րդ և 42-րդ հոդվածների՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը
Հայաստանի հանրապետության ցանկացած տարածքում հնարավոր է լուրջ սպառնալիքի պայմաններում։
2. Հայաստանի Հանրապետությունը պետք է ՀՕՊ համակարգերի
և տեխնիկական պաշտպանության զարգացում իրականացնել
Ֆրանսիայից, Հնդկաստանից , ԵՄ անդամ
պետություններից Crotale,
Mistral,
Akash
կամ
IRIS-T հակաօդային
պաշտպանության համալիրների ներմուծմամբ:
Անցկացնել համատեղ զորավարժություններ, մշտական տեխնիկական ստորաբաժանումներ՝
Հայաստանի տարածքում։
3. ՀՀ-ն կարող է դիմել Միջազգային Արդարադատության
Դատարան – ագրեսոր Ադրբեջանի ապօրինի պահանջներն ու գործողությունները պետական հարկադրանք ճանաչելու պահանջով,
Աջակցել Արևմտյան Հայաստանի Հանարապետության կառավարության կողմից Մարդու իրավունքների
եվրոպական դատարանին ներկայացված Արձախի Հանրապետությունից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանվածների և Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից
փախստական դարձածների վերադարձի, սահմանադրական ինքնիշխանության իրավունքների խախտման
դիմումներին։
4. Հայաստանի Հանրապետությունը կարող
է նոր դաշնակցային դաշինքներ կնքել Հնդկաստանի, Չինաստանի, Ֆրանսիաի, Հունաստանի, ԵՄ
անդամների,արաբական պետությունների հետ
Հայաստանը, Թուրքիայի հետ հարաբերությունների
բարելավման ֆոնի վրա, պետք է աջակցի Արևմտյան Հայաստանի Հանրապետության մշտական մասնակցությունը
հակաթուրքական դիրքորոշումներ ունեցող միջազգային հարթակներին (օրինակ՝ Հունաստան–Հնդկաստան–Կիպրոս
ռազմաքաղաքական խումբ)։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր Այսրկովկասում ձևավորվել է հակասիմետրիկ իրավիճակ․ ագրեսոր Ադրբեջանը, որը
զավթել է ինքնիշխան Արձախի Հանրապետության տարածքը և նրա ռազմական դաշնակից Թուրքիան՝
որպես ագրեսիվ ճնշման քաղաքականության կողմնակիցներ, փորձում են պարտադրել Հայաստանի
Հանրապետությանը հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ և ժողովրդավար պետություն,
պարտավոր է իր կողմից կատարել պետական ինքնապաշտպանության լիարժեք քայլեր՝ հիմնվելով
միջազգային իրավունքի և դաշնակցային դիվանագիտության վրա։
Այս պայքարը միայն սահմանային չէ։ Դա Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության
հարատևման պայքարն է։
Եթե աշխարհը լռում է, ապա Հայաստանն իրավունք ունի բարձրաձայնել՝ աջակցելով Արևմտյան Հայաստանի Հանրապետության ծավալած պայքարին։ Եթե ագրեսոր Ադրբեջանը սպառնում է, ապա հարձակաման թիրախի վերածված Հայաստանը պարտավոր է պաշտպանվել։
Սա ոչ թե ընտրություն է, այլ՝ հարատևման
հրամայական։
Հեղինակ, բնիկ շուշեցի,պատմաբան Աշոտ Հարությունյան
(««Շուշի» սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ)


Комментарии
Отправить комментарий