ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՁԱՅՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՉ «ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 


  «Արդ«Արդարությունը բարձրացնում է ազգին, իսկ մեղքն անարգանք է ժողովուրդների համար»։  
 (Առակներ 14:34)

  Օրեր առաջ Ստամբուլում ընդունված «Ստամբուլյան հռչակագիրը» լուրջ մտահոգություն է առաջացնում ոչ միայն որպես Հայոց պետականության շահերին հակասող քաղաքական փաստաթուղթ, այլև որպես տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ-նվաճողական քաղաքականությունը  լեգիտիմացնող փորձ։ Հռչակագրի որոշ դրույթներ բացահայտ մանիպուլացնում են փաստերն ու նպաստում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի արդարացմանը։ Իբրև կեղծիքի պաշտպան, «Ստամբուլյան հռչակագիրը» արդարության ուղեկիցը չէ, ուրեմն բիրտ է ու կործանարար։

    ««Շուշի » սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/Կ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին .
1 Արձախի Հանրապետության նկատմամբ ագրեսիան ճանաչել  որպես մարդկության դեմ գործված հանցագործություն: Ինչպես ասել է Մահաթմա Գանդին «Ճշմարտությունը երբեք չի վնասում արդար գործին»։

2023թ. սեպտեմբերին ռասիստական Ադրբեջանի կողմից Արձախի  Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիան ուղեկցվել է  զանգվածային սադիստական բռնությամբ , խաղաղ բնակչության թիրախավորմամբ և բնիկ հայության կազմակերպված բռնի տեղահանությամբ։ Այս գործողությունները ««Շուշի » սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/Կ-ն դիտարկում է որպես էթնիկ զտման ճչացող փաստ, որն արգելված է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմքում ընկած փաստաթղթերով և պետք է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից արժանանա խիստ գնահատականի ։ Արձախի Հանրապետության բնիկ հայությունն իրավունք ունի և չի հրաժարվել զենքի ուժով հետ բերելու իրենից խլված Հայրենիքը: Այդ առթիվ տեղին է մեջբերել Թոմաս Ջեֆերսոնի կարծիքը՝ «Ճշմարտության ծառը պետք է երբեմն ոռոգվի հայրենասերների արյամբ»։

 Հղումներ՝

    ՄԱԿ Կանոնադրություն, հոդված 2(4) – Պետությունները պարտավոր են զերծ մնալ ուժի կիրառումից և տարածքային ամբողջականության դեմ գործողություններից։

    Ժնևի չորրորդ կոնվենցիա (1949), հոդված 49 – Բռնի տեղահանումն արգելված է՝ անկախ պատճառներից։

     Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948), հոդված 13 – Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի բնակության վայր ընտրելու իր երկրում։

   ԵԽԽՎ բանաձև 1999/2615 (1999թ) – Էթնիկ զտումները համարվում են միջազգային հանցագործություն։

  2 ««Շուշի » սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/Կ-ն «Արևմտյան Ադրբեջանի» թեզը համարում է ոչ միայն պատմական կեղծիք, այլև Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետությունների նկատմամաբ ռասիստական ադրբեջանի տարածքային սանձարձակ պահանջատիրություն: Հռչակագրի 26-րդ կետով ագրեսոր Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել «հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների վերադարձի» իրավունք՝ կոչ անելով «վերականգնել պատմական արդարությունը»։ «Սուտն ամենամեծ չարիքն է արքայի պալատում»-ասել է մեծն Ֆիրդուսին ։Սակայն միջազգային իրավունքը ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը՝ առանց բռնության և կեղծ պատմաբական հերյուրանքների։

   «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը հակասում է պատմական փաստերին. մինչև 1918 թ. ի Թուրքիայի կողմից դեպի Այսրկովկաս կատարված ռազմական ագրեսիան, տարածաշրջանում «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել և այն ստեղծվել է զավթիչ Թուրքիայի կողմից՝ տարածքային զավթումները քողարկելու համար: ՈՒստի մենք գործ ունենք Արդբեջան անվամբ վարագուրված Արևելյան Թուրքիայի հետ, որի համար «արևմտյան» մասը կարող է լինել անգամ Պիրենեյան թերակղզի։

   Հղումներ՝

    ՄԱԿ-ի «Ազգերի ինքնորոշման իրավունքի» սկզբունք (General Assembly Resolution 1514, 1960թ)

    ԵԽ Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքներ՝ ինքնորոշման սկզբունքի առաջնայնության մասին տարածքային ամբողջականության նկատմամբ (Opinion No. 280/2004)

   3 ««Շուշի » սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/Կ-ն  պնդում է, որ 2020 և 2023թթ. Զաթողական պատերազմով ռասիստական Ադրբեջանը իրականացնում է Արձախի Հանրապետության Մշակութային ժառանգության ոչնչացում

Ստամբուլյան հռչակագիրը մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին «իսլամական մշակութային ժառանգության ոչնչացման» համար, փորձում է քողարկել ագրեսոր Ադրբեջանի կողմից իրականացվող սպիտակ ցեղասպանությունը՝ բնիկ հայերի հրայուրամայակների պատմություն ունեցող եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների և վանական համալիրների նկատմամբ։ Այդ առթիվ Օմար Խայամն ասել է, թե «Նա, ով կեղծիք է տարածում , նա ո՞վ է, որ ճշմարտություն փնտրի Աստծու մեջ»։
 
««Շուշի » սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/Կ-ն  հիշեցնում է, որ նման գործողությունները միջազգային իրավունքի տեսակետից մշակութային ցեղասպանության դրսևորում են։

     Հղումներ՝

  ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954թ Հաագայի կոնվենցիա՝ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին»

  Հռոմի Ստատուտ (ICC), հոդված 8(2)(b)(ix) – Մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը համարվում է պատերազմական հանցագործություն։

  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող՝ մշակութային իրավունքների մասին զեկույց (A/HRC/17/38, 2011թ)՝ պետությունները պարտավոր են պաշտպանել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը։

                         ««Շուշի » սոցիալ-կրթական և փորձագիտական կենտրոն» Հ/Կ-ն   կոչ է անում ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ հիշել Մարտին Լյութեր Քինգի խրատ՝ «ՈՒշացած արդարությունն՝ արդարություն չէ» և.

   Դատապարտել ագրեսոր Ադրբեջանի կողմից ինքնիշխան Արձախի Հանրապետության տարածքների զավթումը և բնիկ հայության բռնի տեղահանությունը,

   Մերժել «Արևմտյան Ադրբեջանի» հասկացությունը, որպես Հայաստանի և Իրանի իսլամական Հանրապետությունների նկատմամաբ տարածքային հավակնությունների քողարկման ագրեսիվ թեզ:

   Դատապարտել Արձախի Հանրապետության տարածքում ադրբեջանական վանդալների կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը՝ ինչպես քրիստոնեական, այնպես էլ իրանական ժառանգության դեմ,

  Պարտադրել ադրբեջանական զավթիչներին հանել օկուպացիոն ուժերը Արձախի Հանրապետությն տարածքից և աջակցել բնիկ հայության  անվտանգ վերադարձին՝ միջազգային խաղաղարար ուժեր մտցնելով Արձախի հանրապետության տարածք:
    Դիմում եմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայրենազրկված բնիկ արձախահայերին, հիշեցնելով Սիմոն Բոլիվարի կոչը՝ «Ազատությունը նվաճվում է պայքարով, ոչ թե հարմարվելով»։ Այժմ ժամանակն է, որ ճշմարտությունը լինի մեզ պաշտպանող անխոցելի վահանը, իսկ արդարությունը՝ մեր ռազմավարական նշանաբանը։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»