ԱՐՁԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՙԻ ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍ
Համաձայն 1989 թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ Գերագույն Խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ որոշման՝ Շահումյանի շրջանը դե յուրե դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության մաս։ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Շահումյանը հանդիսացել է Արձախի Հանրապետության հիմնադիր շրջաններից մեկը՝ մասնակցելով ինքնահռչակմանը, իսկ ավելի ուշ՝ նաև հանրաքվեներին։
Խորհրդայինն իրավակարգով Շահումյանը ԼՂԻՄ-ի նման, ուներ ինքնորոշման իրավունք՝ որպես կոմպակտ բնակեցված ազգային վարչատարածքային միավոր։
Ակնհայտ է, որ շրջանի լիակատար հայաթափման գործընթացը սկսվեց դեռևս 1991 թ. գարնանը՝ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների և ադրբեջանական ուժերի կողմից իրականացված «Օղակ» օպերացիայով, որն ուղեկցվում էր բռնի տեղահանումներով , ռազմական ճնշմամբ և բնիկ հայերի սպանություններով։
1992 թ. թշնամին մեծաքանակ ուժերով՝ մոտ 130 միավոր զրահատեխնիկայով, օդուժով և Ռուսաստանի 23-րդ դիվիզիայի զինտեխնիկայով, հարձակվեց Շահումյանի վրա։ Այդ գործողությունը ղեկավարում էր ռազմական հանցագործ, ռուս գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը։ Բնիկ հայերի խաղաղ բնակավայրերի վրա կիրառվեցին «Գրադ» կայանքներ, իսկ որոշ վկայությունների համաձայն՝ նաև արգելված զինատեսակներ։ Այստեղ առաջին անգամ խոցվեցին Սու ինքնաթիռներ, իսկ տեղի ինքնապաշտպանությանը մասնակցած բնիկ հայերը գերեվարեցին Ադրբեջանի ՆԳ նախարարին՝ հետագա փոխանակման նպատակով։ Շնորհիվ առասպելական ֆիդայական «Եղնիկներ» զորամիավորման, Շահումյանը շուրջ 1000 օր դիմակայում էր՝ լիարժեք շրջափակման պայմաններում։ Այս ծանր օրերին Հայաստանի պետական մակարդակով աջակցությունն չցուցաբերեց մարտնչող շահումյանցիներին։
«Եղնիկներ»-ը կյանքի գնով կռվեցին մինչև վերջ։ Շահումյանցիները ոտքով անցան Մռավի լեռնաշղթան՝ հասնելով Մարտակերտ, ապա Ստեփանակերտ։ Սակայն, նրանց այստեղ չընդունեցին ։ Շուշիում բնակվելու հնարավորությունը՝ որը ազատագրվել էր մի քանի շաբաթ առաջ, ևս չիրականացվեց, որը խոսում է մեծ դավաի մասին։ Շարունակելով ճանապարհը՝ նրանք հասնում են Հայաստանում շահումյանցիրներին ևս ընդունեցին մեծ սառնությամբ։
Տասնյակ զոհերով և մեծ կորուստներով Երևան հասած շահումյանցիները ապրում են բաց երկնքի տակ, բնակության որևէ պայման չստանալով։ Թշնամական ուժերին ծառայող գործակալաների կողմից շրջանառվեց , թե իբր նրանք «առանց դիմադրության լքել են իրենց բնակավայրը», ինչը վիրավորական երեք տարի, առանց աջակցության խորհրդային, ռուսական ու ադրբեջանական ռազմական թշնամական մեծ մեքենային դիմագրաված շահումյանցիների համար։ Հարյուրավոր զոհեր տված, տասը հազարից ավել շահումյանցիներ ի վերջո չտանելով թշնամական մթլորոտը, Հայաստանից արտագաղթեցին Ռուսաստան։
Նրանք, ում ցավը չէր լռում, միակներն էին, որ շրջանի կորստից հետո ձևավորեցին նոր դիմադրական ուժեր՝ փորձելով հետ բերել կորցրած հայրենիքը։ Սակայն՝ տարբեր մակարդակների իշխանական արգելքներն ու ներքին քաղաքական խոչընդոտները մարեցին այդ նախաձեռնությունները։
Այս ամենի հիմքում՝ Շահումյանի կորուստը դարձավ Արձախի հետագա ցավալի զարգացումների ելակետը։ Արձախը կորցրեց իր հյուսիսային ամրոցը, կարևորագույն պաշտպանական և ժողովրդագրական ողնաշարը՝ առանց որի ռազմավարական կայունությունը վտանգված էր։ Պատմական 5 իշխանություններից մեկը՝ Գյուլիստանը, դուրս մնաց հայության վերահսկողությունից։
Եվ փոխանակ այդ կորուստը ըմբռնվեր և անհրաժեշտ դասեր քաղվեին, երկար տարիներ Արձախում շարունակվեց Շահումյանի կարևորության անտեսումը՝ այն փորձելով փոխարինել Քարվաճառի վերահսկողությամբ։
Ռուսաստանում, գեներալ Շամանովի մասնակցությամբ մի միջոցառման ժամանակ հնչում են կենացներ վերջինիս անունով։ Միջոցառմանաը ներկա Շահումյանի քաջամարտիկներից մեկը հրաժարվում է բաժակ բարձրացնել։ Երբ Շամանովը դիմում է նրան ու հարցնում, թե ինչու չի խմում իր կենացը, նա պատասխանում է․
-«Մենք եղել ենք խրամատի տարբեր կողմերում։ Դուք զավթել եք իմ Հայրենիքը։ Ես չեմ կարող իմ թշնամու կենացը խմել։»
Շամանովին դատապարտող որևէ փաստաթուղթ ոչ Արձախում և ոչ էլ հայաստանում մինչ օրս չի ընդունվել, որը մղձավանջային մտորումների տեղիք է տալիս: Ինչու՞ տասնյակ հազար շահումյանցիներ, իսկ այսօր նաև 150 հազար արձախցիներ պիտի կորցնեին ամենաթանկը՝ իրենց Հայրենիքն ու հարազատներին։
Առանց Շահումյանի և Արձախի Հայսաստանի Հանրապետության ապագա գոյատևումը կասկածելի է։ Այդ փաստը չընդունելն ու անտեսելը շարունակական կորուստների վտանգ է պարունակում։ Հայության ազգային անվտանգության և պատմական արդարության վերականգնման օրակարգում Շահումյանն ու Արձախը զբաղեցնում են առանցքային տեղ։ Եվ առանց Հայրենիքի այդ կարևոր նահնգին ու շրջանին վերատիրելու չի կարող լինել լիարժեք և արժանապատիվ ապագայի կերոըւմ։
Комментарии
Отправить комментарий