ՆԵՈՖԱՇԻԶՄԸ ԵՎ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ԱԶԳԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՂ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔ
Նեոֆաշիզմը և պանթյուրքիզմը մեր ժամանակների այն գիշատիչ ուժերն են, որոնք սպառնում են ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը, այլև ողջ Առաջավոր Ասիայի՝ հոգևոր ժառանգություն կրող հին և բնիկ ազգերի ինքնությանն ու ապագային։
Սրանք չեն պատկանում միայն անցյալի խավար էջերին. դրանք վերածնվում են նոր դիմակներով՝ աշխարհիկ պոպուլիզմից մինչև կրոնաֆաշիստական դրսևորումներ։ Բայց խորքում՝ անփոփոխ է մնում նպատակը՝ ոչնչացնել ազգային հոգին և զավթել մարդկային կամքը։
Գաղափարական աղբյուրը՝ արևմտյան ռացիոնալիզմն ու կալվինիզմը
Իրական ազգային գաղափարախոսությունը ծնվում է Բնիկ Ազգի էության խորքերում, իսկ օտար ծագում ունեցող գաղափարները, որքան էլ փաթեթավորվեն “ժողովրդավարության” բառախաղերով, կոչված են ստրկացնելու բոլոր փոքր ազգերին։ Նեոֆաշիզմն ու պանթյուրքիզմը արևմտյան ռեակցիոն աշխարհայացքի բեղմնավորումներն են, որոնք մարմին առան Եվրոպայում, ապա արտահանվեցին դեպի Արևելք՝ իբրև նվաճման գործիք։
20-րդ դարի Հայոց Մարգարեն զգուշացնում էր, որ օտարի ոգին հայի որդուն երբեք չի դարձնի մարդ։ Ահա թե ինչու Արևմուտքի բերումով ծագած գաղափարները՝ հագած թուրքական, ադրբեջանական կամ թալիբան-ֆաշիստական քողի տակ, այսօր սպառնում են բնիկ ժողովուրդներին՝ իրենց իսկ հողի վրա։
Թյուրքական նեոֆաշիզմը՝ ցեղասպանության գործիք
Պանթյուրքիզմը թուրքական ֆաշիզմի տեղայնացված դրսևորումն է։ Դա բնիկ ժողովուրդների ոչնչացման ծրագիր է՝ մշակված դեռ Աբդուլ Համիդի ժամանակներից։ Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատահականություն էր, այլ կանխամտածված նախատիպ՝ հետագա նացիստական տեխնոլոգիաների համար։
1918-ի Շուշիի և Բաքվի կոտորածները Մուսավաթի ռասիստական գաղափարաբանության օրինակներն էին։ Այսօր էլ՝ Ալիևյան ռեժիմի իրականացնելով Արձախի հայաթափումը, շարունակվում է այդ նույն ցեղասպանական ընթացքը։ Այս ֆաշիստական մտածողությունը թիրախավորել է նաև ասորիներին, հույներին, քրդերին, եզդիներին ու ալևիներին։
Նեոֆաշիզմի կրոնական դիմակը՝ իսլամական ֆունդամենտալիզմ
Իսլամը երբեք չի եղել ֆաշիզմի ծնունդ,որովհետև Մարգարեի կրոնը խաղաղության կրոն է: Բայց ծայրահեղական աղանդավոր մեկնաբանությունները Իսլամը դարձրել են արյունալի հաշվեհարդարներն ու ազգերի բնաջնջումն արդարացնող դրոշ։ Գաղափարը ուժ է, երբ արմատավորվում է բնահողի մեջ։ Իսկ այսօրվա իսլամով քողարկված նեոֆաշիզմը սրբապղծություն է՝ թե՛ կրոնի, թե՛ մշակույթի հանդեպ։
Արձախում ադրբեջանական նեոֆաշիստների իրականացրած սրբավայրերի պղծումը, մշակութային ոչնչացումը, գլխատումները, ռազմագերիների խեղումները այս գաղափարախոսության կենդանի ապացույցներն են։
Արևմուտք՝ որպես նեոֆաշիզմի սերմնացան,
Արևմտյան հզոր պետությունները, որոնք ժամանակին աջակցեցին երիտթուրքերին, այսօր էլ աջակցում են թուրք-ադրբեջանական նեոֆաշիստական բլոկին։ Նրանց դեմոկրատական կարգախոսները՝ "մարդու իրավունքներ", "ազգերի ինքնորոշում", այդպես էլ չգործադրվեցին Արձախում , Պաղեստինում, Լիբիայում և այլուր։
Հոգևոր ճշմարտությունը չի կարող լինել ռացիոնալ հաշվարկների արդյունք։ Իսկ Արևմուտքի քաղաքականությունը՝ ամբողջությամբ սառը հաշվարկի վրա է հիմնված՝ առանց հավատքի, առանց արդարության։
Համահայկական և համաարևելյան դաշինքը որպես հեոֆաշիզմի կասեցնող
Փոքրամասնություն կազմող բնիկ ազգերի ուժը արդարության գաղափարի մեջ է։ Սակայն այդ ուժը չի կարող ամբողջանալ, եթե մնում է մեկուսացած։ Այսօր՝ երբ հայը կրկին կանգնած է գոյության շեմին, ժամանակն է նորից վերարժևորելու մեր դերն ու առաքելությունը։
Հայ Ազգը չի կարող փրկվել միայնակ։ Ինչպես մեզ հետ զոհվեցին ասորիներն ու հույները, այնպես էլ այսօր մենք պետք է կանգնենք եզդիների, ալևիների, քրդերի ու այլ բնիկ ժողովուրդների կողքին՝ իբրև միացյալ ճակատ նեոֆաշիզմի, իլամական խայրահեղականության՝ ի դեմս թալիբան շարժման դեմ։
Թումանյանի խոսքը՝ «Արևմուտքը ոսկու ու մեքենայի երկիր է, իսկ Արևելքը՝ մեր հոգու հայրենիքը», այսօր հնչում է որպես մարգարեություն։ Մեր փրկությունը ոչ թե նավթով ու զինատեսակներով է, այլ հոգով ու ճշմարտությամբ՝ արևելքից է ծագում արևը։
Վերջաբանի փոխարեն՝ պայքարի մանիֆեստ
Նեոֆաշիզմը՝ լինի արևմտյան կամ թուրք-ադրբեջանական ռասիստական տեսքով, ծառայում է միևնույն նպատակի՝ հոգևոր ցեղասպանությանը։ Դրան հակազդելու միակ ուղին հայի՝ որպես հոգևոր ազգի վերածնունդն է։
Դա ոչ միայն մեր Հայրենիքի, այլ ամբողջ Առաջավոր Ասիայի ազգերի փրկությունն է։ Այս պայքարը պահանջում է գիտակցության ազգային վերածնում, Ազգի ոգու զարթոնք և պայքար՝ ոչ թե հանուն վրեժի, այլ հանուն արժանապատիվ կյանքի։
Комментарии
Отправить комментарий