Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին
Վերջին տասնամյակների ընթացքում Անատոլիայի կենտրոնական մասում՝ Հայկական լեռնաշխարհին հարող Հատտուշա (Boğazköy) հնավայրում կատարված պեղումները նոր լույս են սփռում ոչ միայն Հեթական (Հետական) կայսրության պատմության, այլև ամբողջ Հայկական բարձրավանդակի դերի վրա որպես առաջին պետական ու ինստիտուցիոնալ քաղաքակրթության բնօրրան։ Հատտուշան, որը հին աղբյուրներում հիշատակվում է որպես Հատտի , ձևավորվել է մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին՝ նույն ժամանակահատվածում, երբ Արարատյան հարթավայրում և Վանի բասեյնում ձևավորվում էին նախաուրարտական մշակույթներ։ Հատտի ժողովուրդը, ըստ մի շարք եվրոպացի գիտնականների՝ մասնավորապես Մարիա Գամբինիի (Իտալիա), Ջեյմս Մելլարտի (Մեծ Բրիտանիա) և Թոմաս Զիմմերի (Գերմանիա) հետազոտությունների, էթնոլինգվիստիկորեն առավել մոտ էր հնագույն հայական (հայոիդ) ցեղերին , քան արևմտասեմական կամ հնդեվրոպական խմբերին։ Ամենաազդեցիկ փաստերից մեկն այն է, որ Հետական արձանագրություններում հանդիպող տեղանունների և աստվածների անունների մի զգալի մասը ունի հայկական արմատներ․ օրինակ՝ աստված Արամա...
Комментарии
Отправить комментарий