Պատերազմը թե խայտառակությունը. հայ ժողովրդի պատմական ընտրությունը

 

«Պատերազմը սարսափելի է, բայց ստրկությունն ավելի վատ է։ Եթե պետության ղեկավարը կանգնում է ընտրության առաջ՝ պատերազմ, թե խայտառակություն, և ընտրում է խայտառակությունը, նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»-ասել է Ուինսթոն Չերչիլը։

Այս նախազգուշացումը մի ժամանակ վերաբերում էր Եվրոպային։ Այսօր՝ Հայ Ազգին։

Վերջին տարիներին Հայ Ազգը կրկին կանգնել է երկընտրանքի առաջ։
2020 թ․ և 2023 թ․ Ադրբեջանական ագրեսիան վերաձևեց ոչ միայն մեր Հայրենիքի սահմանները, այլ՝ մեր հոգևոր ու քաղաքական տարածքները։ Ադրբեջանական զավթիչները գրավեցին Արձախի Հանրապետության ողջ տարածքըը: Անարժան հայ ղեկավարները  լուծարեցին երկրորդ հայկական պետությունը։ Այս ամենից հետո, 2025 թ․ հունիսին, Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի՝ «ես պատասխանատու եմ միայն 29 743 կմ ²  համար» հայտարարությունը փաստացիորեն սահմանազատեց հայկական պետականությունը՝ զատելով այն համայն հայության երազանքներից։

Սակայն պատմությունը ցույց է տալիս՝ ոչ միշտ են պետական սահմանները համընկնում ազգային խղճի սահմանների հետ։
Եվ այստեղ է, որ ազգի՝ որպես միասնություն գործող կամքի դերն անփոխարինելի է։

Հիշողության ուժը՝ որպես ուղեցույց

Պատմության ընթացքում հայերը մշտապես ընտրել են գոյության բարդ, բայց պատվախնդիր ուղին։
Երբ Բիայնայի  թագավոր Ռուսա Ա-ն լսեց, որ մ.թ.ա. 712թ. Սուրբ Դից Խալդի և նրա կին Ուարուբաինիի (Բագմաշտու) պղնձաձույլ արձանները գողեգող ներխուժած թշնամին տարել է Մուծածիրի տաճարից, նա նախընտրեց դաշյունով ինքնասպան լինել՝ քան ապրիլ անպատվության մեջ։ Այդպես է ձևավորվել Հայոց հպարտ ոգին՝ ցավոտ, բայց լուսավոր։

Իսկ երբ Սպարտակը՝   նետվեց պայքարի հռոմեական կայսրության ամենամեծ խայտառակության՝ ստրկության դեմ, նա թողեց մի պատգամ ամբողջ ազատատենչ մարդկության համար.

Արժե մեկ օր ապրել ազատ մարդու պես, քան ամբողջ կյանքում լինել խոնարհ ստրուկ։
Այսօր՝ արժանապատվություն ունեցող Հայությունը նույն ընտրության առջև է։ 

Այլընտրանք

  Բազմամիլիոն Հայ Ազգը  չի մերժում, այլ ՝ կառուցում է։
Գոյությու ունի այլընտրանք. նոր հենարան՝ հայության հոգևոր և քաղաքական համախմբման համար։

Այդ հենարանը  Արևմտյան Հայաստանի Հանրապետության շուրջ համախմբվելու գաղափարն է։

  • ԱՀՀ-ն քաղաքական վերագնահատման շարժիչ է։

  • ԱՀՀ-ն ապագա համահայկական օրակարգի առանցք է։

  • ԱՀՀ-ն Հայ Ազգի անմոռաց դատի կենդանի հիշեցում է։

Երբ ազգային միտքը սկսում է կուտակվել մի գաղափարի շուրջ, նույնիսկ ամենածանր պայմաններում նա ստեղծում է իր «Անի քաղաքը»՝ մշակույթով, իրավունքով, պատասխանատվությամբ։

Հհայացք ապագային

Այսօր՝ մեզ պարտադրվում է  ընտրություն պատերազմի կամ խայտառակության միջև, մենք ցույց ենք տալիս պատվաբեր  երրորդ ճանապարհի հնարավորությունը՝

Գաղափարով ազգը համախմբել, հիշողությամբ հիմնել ապագա, և հզոր մտքի միջոցով ձևավորել նոր քաղաքական առանցք։

Սա է մեր ուղին՝
Ոչ թե խավարից խույս տալ, այլ՝ մշտապես վառ պահել այն լույսը, որ ասում է.

Հայ Ազգի սահմանները գշել է Սուրբ Սրբոց Արարիչը՝ Հայկական բնաշխարհը որպես կալվածք վստահելով մեր քաջարի նախապապերին:

Եվ հենց այդ սահմանն է այսօր պահանջում մեր խոհեմ, պատասխանատու, բայց հաստատակամ ծառայությունը։
Нет описания фото.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»