Քաղաքական գնահատական Թուրքիայի նախագահի Էրդողանի հայտարարությանը Ստեփանակերտում

 

 2025 թվականի հուլիսին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արձախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած հայտարարությունները բացահայտեցին , որ Թուրքիան հանդիսացել և շարունակում է հանդիսանալ Արձախի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի քաղաքական հովանավորն ու ռազմաքաղաքական համահեղինակներից մեկը։

Թուրքիայի նախագահը ոչ միայն անարգեց միջազգային իրավունքը՝ այցելելով Ադրբեջանի կողմից օկուպացված Արձախի Հանրապետության տարածք, այլև հանդես եկավ քարոզչական ելույթով, որի բովանդակությունը նպատակ ուներ լեգիտիմացնել Արձախի Հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի բռնազավթումը և դրանով իսկ հաստատել թուրք-ադրբեջանական տանդեմի էքսպանսիոնիստական ռազմավարությունը ամբողջ Հարավային Կովկասում։

Էրդողանը հայտարարեց․

«Ես անկեղծորեն վստահ եմ, որ իմ եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռատես դիրքորոշման շնորհիվ Ստեփանակերտը ( հին Վարարկն), կդառնա Կովկասյան տարածաշրջանի զարգացման և խաղաղության նոր կենտրոն»։

Այս հայտարարությունը միաժամանակ բազմաշերտ ուղերձ է․

  • Նախ՝ դա բացահայտ վկայությունն է Թուրքիայի և ՏՀԿ գագաթնաժողովին ներկայացած պետությունների մասնակցության՝ Արձախի Հանրապետության ռազմական բռնազավթման ծրագրին, որն իրագործվել է 2020թ. և 2023թ. ագրեսիաներով։

  • Երկրորդ՝ այդ արտահայտությունը դրսևորում է միջազգային հանրության նկատմամբ ցուցաբերվող բացահայտ անտեսում ու արհամարհանք՝ ՏՀԿ նման բարձրաստիճան միջոցառման անցկացմամբ զավթիչ Ադրբեջանի կողմից Արձախի Հանրապետության օկուպացված տարածքում, ինչը հակասում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին։

Խախտումներ միջազգային իրավունքի տեսանկյունից

  1. ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը արգելում է ուժի կիրառումը ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ Արձախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիան ակնհայտ խախտում է այս նորմը։

  2. Ժնևի չորրորդ կոնվենցիայի (1949) համաձայն՝ օկուպացված տարածքներում օտար պետության քաղաքական կամ տնտեսական գործունեությունը՝ առանց բնիկ ժողովրդի համաձայնության, համարվում է խախտում և ենթակա է իրավական պատասխանատվության։

  3. Անլեգիտիմ այցերը և գագաթնաժողովների անցկացումը օկուպացված տարածքներում հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին՝ դրանով հաստատելով բռնազավթման կարգավիճակը և ամրապնդելով այն ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական լծակների ուժով։ Իմ խորին համոզմամբ ՏՀԿ-ի գագաթնաժողովը հանդիսանում  է ագրեսիվ պանթուրքիստական կազմակերպություն և պատերազմների հրահրման կենտրոն

Քաղաքական գնահատական

  •   Թուրքիայի նախագահ Էրդողանի այս ելույթը հանդիսանում է ոչ թե խաղաղության, այլ տարածքային տիրակալության հայտարարություն։

  • Ստեփանակերտը չի կարող դառնալ «Այսրկովկասի զարգացման կենտրոն»՝ բռնազավթված, դատարկված և բնիկ հայ բնակչությունից զրկված վիճակում։

  • Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, խաթարում է Այսրկովկասում խաղաղություն հաստատելու միջազգային նախաձեռնությունների հիմքերը։

ՏՀԿ անդամ պետությունները, մասնակցելով այս միջոցառմանը՝ որևէ կերպ չդատապարտելով ադրբեջանա-թուրքական ագրեսիան, փաստացիորեն հանդես եկան որպես չեզոքության սկզբունքի խախտողներ և ոտնահարեցին բնիկ արձախահայության իրավունքների վերականգնման պահանջը։ Այս առումով, ՏՀԿ երկրները այսուհետ բռնատեղահանված արձախահայության թշնամիներ են՝ այդտեղից բխող ողջ հետևանքներով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»