ԱՐՁԱԽԸ ԲՆԻԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

 

Արձախը որպես Մեծ Հայքի պատմական նահանգ. 
   Անցյալի պատմությունը չի չափվում միայն թվերով ու քարտեզներով, այլև՝ հիշողությամբ, արդարությամբ և ժառանգությամբ։ 1920թ. ի վեր Արձախը նույնացվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ,իսկ 1991-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, որով իրագործվել է սերունդների պատմական հիշողության խեղաթյուրում։
   Ինչպե՞ս կարող է հազարամյակների պատմություն ունեցող Արձախ նահանգը  սահմանափակվել մի վարչական միավորով, որը ծնվել է խորհրդային քարտեզագրման սեղանի վրա։ Արձախը՝ որպես հայրենիքի անբաժանելի մաս, պահանջում է վերականգնում   նախ՝ իմացությամբ, ապա՝ մտապատկերմամբ և նոր՝ տարածքով, ։
I. Որպես Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արձախը սոսկ անուն չէ։ Արձախի մեջ բաբախում է Հայկական լեռնաշխարհի դիմադրող ոգին։ Մեծ Հայքի վարչական համակարգում այն հանդիսացել է ամբողջական նահանգ՝ իր բերդերով, գետերով, հովիտներով և ամուր ժայռերով։ Մովսես Խորենացին  մանրամասնորեն նկարագրում է  Արձախը ոչ որպես մոռացված մի անկյուն, այլ՝ որպես հարուստ մշակութային ու ռազմաքաղաքական տարածք։
II.  Արձախի անվան պատմությունը: Արձախն ունի անունների շարան, որոնք ծավալվում են հազարամյակների ընթացքում՝ Ուրտեխե, Օրխիստենե, Խաչեն, Արցախ,Ծավդեք։ Այս տեղանունները վկայում են ոչ միայն լեզվաբանական շարունակականություն, այլև՝ էթնիկ հարատևություն։ Երբ ժողովուրդը անուն է տալիս մի վայրի, նշանակում է՝ ապրում է այնտեղ, տիրություն է անում։ 
III. Խաչենը՝ որպես Արձախի իշխանական սիրտն է եղել։ Բայց եթե սիրտն այստեղ է, դա դեռ չի նշանակում, թե մարմինը նույն սրտի սահմաններում է ավարտվում։ Խաչենը համախմբել է իշխանների, զորավարների, որոնք երբեմն դիմակայել են թուրքին, երբեմն՝ բյուզանդացուն, բայց միշտ՝ խաչ-սուրը ձեռքին, որոի համար  Բյուզանդիայում հային տվել են  «խաչեցար»՝ խաչապաշտ անունը՝ ։ Խաչենը միայն տոհմերի պատմություն չէ՝ այլ հոգևոր դիմադրության դարավոր կենսագրություն։
IV.  1923 թ. խորհրդային վարչամեքենան, կայսրություններին հատուկ  դասական ոճով, վերցրեց պատմական Արձախից մի կտոր և հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղ»։ Բայց մի՞թե կարելի է լեռան ստորոտը հռչակել որպես ամբողջ լեռ։ ԼՂԻՄ-ն ընդգրկեց ընդամենը շուրջ 4400 քառ. կմ, մինչդեռ Արձախը իր պատմական ամբողջականությամբ՝ ներառյալ Քաշաթազ, Գյուլիստն, Քարվաճառ և այլն հասնում է շուրջ 11 հազար քառ. կմ-ի։ Այնպես, որ  քարտեզի զանազանումը ամբողջացնում է Ազգի հիշողության։
V. «Ղարաբաղ» անունը հայ ժողովուրդը  չի հնչեցրել միջնադարյան մատյաններում: Այս անունը՝ պարսկա-թյուրքական ծագմամբ, արձանագրվում է միայն XIV դարում՝ Հանդալլահ Ղազվինիի և վրաց ժամանակագիրների մոտ։ Ինչպես հաճախ է պատահել, զավթիչը  գալիս է նվաճած տարածքի անունը փոխելու՝ մտածելով, թե դրանով կյուրացնի իրեն չպատկանող բնիկ հայության Հայրենիքը։ Բայց կարելի՞ է անվան փոփոխությամբ ժխտել տաճարի խաչը...
Եզրակացություն Արձախը չի ծնվել 1923-ին, և առավել ևս՝ չի մահացել 2023-ին։ Արձախը՝ իր անուններով, գավառներով, հողով ու հարյուրամյան հաղթական կռիվներով, մեր պատմության անբաժան մի մասն է։ Իսկ հիշողությունը՝ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ  ազգի անձնագիրն է։ Երբ ուրիշները փորձում են այն կեղծել, ազգասեր պատմաբանը  դառնում է մաքառող։
    Արձախը ԼՂԻՄ չէ։ Նա Մեծ Հայքի հպարտ 10-րդ նահանգն է՝ ու ոչ մի քարտեզ չի կարող այդ ժառանգությունը փոքրացնել։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»