ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐԸ
19-րդ դարի պատմական քարտեզը, որն արձանագրում է Գանձակի շրջակա տարածքներում գտնվող հայկական հոգևոր-մշակութային կոթողները՝ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, պարզորոշ վկայում է մի իրականության մասին, որն այսօր իսպառ ջնջված է ռասիստական Ադրբեջանի կողմից և անտեսված միջազգային հանրության կողմից։
Այս կոթողները պարզապես կրոնական կառույցներ չեն։ Դրանք վկայություններ են բնիկ հայկական կյանքի, հոգևոր ներկայության ու ազգային գոյության մասին, տարածքներ, որտեղ դարեր շարունակ ապրել ու արարել են հայերը։ Եպիսկոպոս Գրիգորիս Աղվանյանցի հովվական ուղին, նշված քարտեզի վրա վարդագույն գծով, անցնում է տասնյակ հայկական գյուղերով ու հոգևոր կենտրոններով՝ վկայելով այդ հողերի հայկական պատկանելությունը։
Սակայն այսօր այդ նույն տարածքում գրեթե ոչինչ չի պահպանվել հայկական ժառանգությունից։ Պատահակա՞ն է արդյոք այս մշակութային ջնջման ծավալը։ Ո՛չ։
Սա հետևանք է մի շատ հստակ և տևական քաղաքականության՝
Զավթիչ Ադրբեջանի պետական մակարդակով տարվող հայատյացության, էթնիկ զտման, պատմական ժառանգության յուրացման (appropriation) և մշակութային ցեղասպանության քաղաքականության։
Քարտեզը փաստում է՝
-
Տարածքում առկա է եղել ավելի քան 70 հայկական եկեղեցի, վանք, մատուռ,
-
Գոյություն են ունեցել տասնյակ բնիկ հայկական գյուղեր՝ Երից Մանկանց, Ջոմարդլու, Հին Գյուլիստան, Ծար, Թօղ, Զոդ և այլն,
-
Գոյություն են ունեցել հին հայկական բերդեր, որոնցից մի քանիսը հարյուրավոր տարիների պատմություն ունեն,
-
Այս բոլոր գյուղերն այսօր կա՛մ ամբողջությամբ կործանված են, կա՛մ բնակեցված են ոչ հայերով, իսկ կոթողները կա՛մ ոչնչացված են, կա՛մ հռչակվել են «Կովկասյան Աղվանական»՝ ադրբեջանական մանիպուլյատիվ պատմաբանության շրջանակում։
Այս պատմական երթուղին հստակ փաստ է, որ թաթարի, ապա ադրբեջանցու դիմակ հագած թուրք իշխանությունները հետևողականորեն իրականացրել են հայկական ներկայության վերացման ծրագիր՝
-
Մեկտեղելով ֆիզիկական ոչնչացումը (ցեղասպանություն, տեղահանություններ, կոտորածներ),
-
Տեղանվանափոխություններ (տոպոնիմների թյուրքացում),
-
Մշակութային ժառանգության կեղծ ներկայացում կամ ոչնչացում։
Այս նույն քաղաքականությունն էր, որ հանգեցրեց՝
-1920թ․ մարտի 21–23 Շուշիի բնիկ հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, որի արդյունքում զոհ գնաց ավելի քան 7 հազար խաղաղ բնակիչ,
- 1988–1990թթ․ Սումգայիթի, Բաքվի և Գանձակի բնիկ հայերի ցեղասպանությանը, որի հետևանքով այսօր այդ բնակավայրերում հայ ազգաբնակչություն չկա,
- 2020 և 2023 թվականներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիային և բռնազավթմանը։
Սա պարզապես տարածքային վեճ չէ։ Սա քաղաքակրթական բնաջնջման և բնիկ ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական ծրագրի շարունակություն է։
Եպիսկոպոս Գրիգորիսի երթուղին ոչ միայն հոգևոր ճանապարհ է, այլև՝
-
Մշակութային հուշարձանների համակենտրոնացում,
-
Պատմական փաստաթուղթ,
-
Եվ վերջապես՝ դատաբժշկական քարտեզ մի ողջ ժողովրդի դեմ իրականացված ծրագրային բնաջնջման։
- Քարտեզի աղբյուրը՝ Լ. Հովհաննիսյան-Խորոզյան, 2022թ.
Комментарии
Отправить комментарий