Ա. Ամենափրկիչ մայր եկեղեցի
Ղազանչեցւոց՝ շինուած է ամբողջապէս սրբատաշ կրաքարով՝ կառուցեալ խաչաձև չորս հաստատուն
սիւների վերայ, հոյակապ և բարձրաշէն, լուսաւոր և փառահեղ և միանգամայն զարդարուն ներքուստ
և արտաքուստ։ Երկու փոքր խորանների վերայ ունի այլ ևս երկու խորաններ։ Նշանաւոր է փայտեայ
և ոսկեզօծ խաչկալն որ յիշատակ է բարեհամբաւ ժամհարեան եղբարց։ Ունի երեք դուռն հարաւային,
արևմտեան և հիւսիսային կողմերից, որոց վերայ արտաքուստ շինուած է երեք նոյնպէս հոյակապ
և գեղեցկաշէն սրահ։ Երկարութիւնն է 34 մետր 75 սանթիմ, լայնութիւն 22 մետր 70 սանթիմ։
Հարաւային դրան գլխին
արտաքուստ.
«Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կա- ռուցաւ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարեպաշտօն ժողովրդականաց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքի, որոյ շինութիւնն սկսեալ ի 1868 ամի յաւուրս թագաւորութեան աստուածազօր ինքնակալ մեծ կայսեր ամենայն Ռուսաց Աղէքսանդրի Բ.-ի և ի հայրապետութեան Գէորգայ Դ,-ի, աւարտեցաւ ի 1887 ամի ի թագաւորութեան որդւոյ Նորին օրհնաբանեալ կայսեր Աղէքսանդր Գ-ի և ի կաթուղիկոսութեան Մակարայ Ա-նոյ ի 20 Սեպտեմբերի 1888 ամի»։
Տաճարումս
կան հետևեալ գրչագրերն,
Ա. Աւետարան մագաղաթեայ,
փոքրադիր, գրուած նրբա- րուեստ ճաշակով և ընտիր ոսկեզօծ պատկերներով, որի լուսանցքներում
նկարուած են Քրիստոսի բոլոր բժշկութեանց և հրաշագործութեանց պատկերներն։ Յիշատակարանից.
«Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ նուաստ և յետին Նիկո- ղայոսի մեղապարտի ի թուաբերութեանս
Ասքանազեան և Աբե- թական տումարի ՌՃԴ. և ըստ նորում շրջանի ԼԴ. և ի գալստենէ Կենարարին
ՌՈԾԸ. (1658) ի ստոյգ և ընտիր աւրինակէ
ևս առաւել համաբայիցն (զի գաղափար սորին էր ի դրանէ Սուրբ Յով- հաննէս աւետարանչին)
ի յաշխարհիս Յոնաց.. ի քաղաքս Կաֆայ (Թէոդոսիա) ընդ հովանեաւ Սուրբ Աստուա-ծածին...
ի հայրապետութեան Հայոց տեառն Յակոբայ և յեպիսկոպոսութեան ամենայն հիւսիսական կողմանց
տէր Խաչատուր աւրհնեալ քահանայապետի»։
Բ. Աւետարան մագաղաթեայ,
փոքրադիր տասնևմի նրբագործ և ընտիր պատկերներով, համանման ըստ ամենայնի Ա-ին: Յիշատակարանից.
«Աւտուածաւանդ սուրբ աւետարանս գրեցաւ ի մայրաքաղաքն Կոստանդնուպոլիս ձեռամբ ոգնամեղ
և անարհեստ Ղազար գրչի ի թուականիս մերոյ ՌՃԵ. Աւգս- տոս ամսոյ է.»։ «Ես անարժան Ղուկաս
ստացայ զսուրբ աւետարանս ի դուռն սուրբ Ամենափրկչին»։ Հուսկ յետոյ աւետարանս գնած
է Ղազանչեցի Նարինն, որի բարեպաշտ ժա-ռանգներն ընծայած են եկեղեցուս ՌՄԺԴ, թուականին
Հայոց։
Գ. Աւետարան մագաղաթեայ,
փոքրադիր, որ ունի միայն չորս աւետարանչաց պատկերները. Յիշատակարանից. «Արդ գրեցաւ
սուրբ աւետարանս ի թուականիս Հայոց ՋԻԲ. ի նահանգիս Վայո ձորո ի վանս Հերմոնի ընդ հովանեաւ
ամ- բարձուղէս (շ) և գերաշնորհ սուրբ Լուսաւորիչս և սքանչելագործ սուրբ նշանիս առ
ոտն շնորհազարդ հրաբունոյս մերոյ Սարգիս վարդապետիս, ձեռամբ Եսայի նկարողի սորին… նաև
ստացող սուրբ աւետարանս Յետկար աղէն և կողակից Խա-
թուն…»։ «Վերջին ստացող
աւետարանիս ՌՄԱ. թվ. Հայոց Խաշլաբակեցի Միրզանց
Սահակի որդի Գեօրգին.»։
Դ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ պատկերազարդ. Յիշատակարանից.
«Արդ այսմ աստուածային.. մարգարիտս ցանկացան աստուածասէր և բարեպաշտ կանայք Աղութ
Խաթուն և Շահդիշէն Արդ յանկ ելեալ կատա- րեցաւ
սուրբ աւետարանս ձեռամբ յոգնամեղ... երիցու Վար- դանայ… ի քաղաքս՝ որ կոչի Վան… ի թուականութեանս
Հայոց ՋԹ„„»։
Ե. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ, պատկերազարդ. Յիշատակարանից.
«Արդ՝ այսմ աստուածեղէն և երկնապարգև զանձիս և լուսափայլ մարգարտիս ցանկա-ցող ցանկացաւ
աստուածասէր կինն Մուղալ խաթուն և քոյրն իւր Շամշիղամարն և ետուն գրել զսա յիշատակ
բարի հոգւոց իւրեանց և ծնողաց իւրեանց հօր Բաղդասարին և մօրն Սուլտան Մէլիքին : Եւ արդ ես... սուտանուն քահանայ Վարդան… յանձն
առի զաւետարանս և ողորմութեամբն Աստուծոյ կատարեցի ի քաղաքս որ կոչի Վան ընդ հովանեաւ
սուրբ Աստուածածին և սուրբ Վարդան քաջ զօրավարին ի թուականութեանս Հայոց ՋԺ. ի հայրապետութեան
տեառն Զաքարիայի, որ մին ամ է, որ նստաւ յաթոռ սուրբ Լուսաւորչին ի յԷջմիածին»։ Աւետարանիս
սկզբում. «… կամաւն Աստուծոյ ես Մաղաքիա քահանայս գնեցի զսուրբ աւետարանս ի հալալ ընչից
իմոց…. և ես Բէկիջանս դուստր Համբուլին և կողակից Ումիտին իմ կամաւորութեամբ.. ծախեցի
զաւե-տարանս Մաղաքիայ քահանային… թվական Հայոց ՋՂԴ. էր և տանուտէր տարւոյն Առիւծն»։
Ապա աւետարանս գնում է Մալիջանն.. «ՌԽԹ-ին »։
Զ. Աւետարան մեծադիր,
գրուած թղթի վերայ, որ ունի չորս աւետարանչաց անճաշակ պատկեր. Յիշատակարանից. «Արդ
գրեցաւ ի թվ. ՉԿԹ. զբազմամեղ գրիչ, կազմիչ և նորո-իչ»: Սկզբում. «Կամաւն Աստուծոյ ես
Եղիայ Էրեցս, որդի իմ տէր միլիքսեթ նորոգել տուինք զսուրբ աւետարանս ի յերկիրս Մա-
ղայոզ ի գևղն Արտաշիպի, թագաւորութիւն Շահ Ապազին,
հայրապետութիւն տեառն մերոյ Յովհաննէս կաթու-ղիկոսին թվ. Հայոց ՌԿԴ»։
Է. Աւետարան միջակ դիրքով,
թղթի վերայ, գրուած է Արցախի Վարանդայ գաւառի Խաչմաչ գիւղում Աղէքսան- դըր եպիսկոպոսի
ձեռնով ՌԺԸ. թուին Հայոց. իսկ ստացած է Թադէոս քահանան: Բոլորովին անճաշակ են պատկերներն:
Ը. Աւետարան միջակ դիրքով,
գրուած թղթի վերայ, անյայտ թուականաւ և առանց պատկերի, միայն յայտնի է. «ի հայրապետութեան
տեառն Նահապետ կաթուղիկոսի ի առաջնորդ Մարտիրոս պարոն տէր Հազարափրկչին արդ նորոգե-
ցաւ յիշատակարան սուրբ աւետարանիս ՌՃԽ և Ե. թվին... սուրբ Գրիգոր եկեղեցին ի գիւղն
Գոմէր ի գաւառն Շահբունեաց ի յերկիրն Նախչուան»։
Թ. Աւետարան միջակ դիրքով,
գրուած թղթի վերայ առանց յիշատակարանի, ունի միայն չորս աւետարանչաց հասարակ պատկերներ։
Ժ. Աւետարան փոքրադիր,
թղթեայ, անյայտ գրողի անունն, թուականն և տեղն։
ԺԱ. Աւետարան փոքրադիր, թղթեայ, ընկած է բուն յիշատակարանի
մի մասն, բայց գրուած է յետոյ. Յիշատա- կարանից. «........ գրեցաւ ի դառն
և վերջացեալ ժամանա
ԺԲ. Աւետարան փոքր, թղթեայ,
առանց յիշատակարանի: Այսպէս և մի գրչագիր սաղմոս (գողացած են հիշատակարանները:
Մասունքներ.
1) Մի քառաթև արծաթեայ խաչում
զետեղուած են.
«Սուրբ Կենաց Փայտն է.
Սուրբ Թէոդորոսի ,,
Սուրբ Մեռկեռիոսի ..
Սուրբ Մինասայ ..
Թվ. ՌՃԹ.»։
2) Մասն Սրբոյն Գրիգորիսի
Աղուանից կաթուղիկոսի մի արծաթեայ ոսկեզօծեալ աջում. որ ունի այս արձանագրութիւնն.
«Այս է աջ սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթուղիկոսին թոռին սրբոյ Լուսաւորչին. նորոգող
սորա տէր Յովհաննէս որդի Տաւութին թոռն Պաղդասարին, որ է որդի Մէհրապ պէկին տեառն
Խաչենոյ թվ. ՌՀ.»։ «Արուեսի Գալուստ»։ Հուսկ յետոյ գրուած է. «Նորոգեաց վերստին սուրբ
աջս Գրիգորիսի Բէյրամ բէկ Մէլիք Ջիմշիտեան Մէլիք Շահնազարովն ՌՄԿԱ. էր»։
Արտաքուստ. եկեղեցուս
արևմտեան գաւթի ճակատին դրուած է քարից շինուած Փրկչի գեղեցիկ պատկերն, որ աղօթում
է։ Իսկ տանեաց խաչաձև շինութեան չորս կողմերի բարձրութեան վերայ դրուած են արձաններ
շինուած նոյնպէս քարից։
Արևմտեան գագաթին վերայ
Փրկիչն գրկած է Խաչափայտը։
Հիւսիսային գագաթի վերայ
կանգնած է սուրբ Յովհան- նէս Մկրտիչն։
Արևելեան գագաթի վերայ
պայծառափայլ արձանացած է խաչափայտն.
Հարաւային գագաթին վերայ
իջնում է Հոգին Սուրբ Աստուած։
Արտաքուստ արևմտեան գաւթի
հիւսիսային կողմում ամփոփուած է Անդրէաս եպիսկոպոսի մարմինն, որի տապա-
նաքարի վերայ քանդակուած է թագ, գաւազան և իւր տիտղոսների
ձևերն և արձանագրութիւնն. «Վիճակաւոր առաջնորդ Թեմին Հայոց Արցախայ Անդրէաս արքեպիսկոպոս
Պօլ- սեցի վախճանեալ է 8 Սեպ. 1882 ամի ի հասակի 48 ամաց»։
Եկեղեցիս ունի չորս քահանայ։ Ունի և ամուր շրջապարիսպ։
1. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇՈՒՇԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՀԱՍՑԱՎԾ ԲԱՐՈՅԱԿԱՆ-ՀՈԳԵՎՈՐ ՎՆԱՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Բաղադրիչ | Գնահատում |
---|---|
Մայր եկեղեցու կառույց (քարաշեն, գմբեթավոր, եռանավ) | $5,000,000 – $10,000,000 |
Ճարտարապետական մոնումենտալություն, եզակիություն | +$3,000,000 |
2. ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔ, ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ, ԱՐՎԵՍՏ
Բաղադրիչ | Գնահատում |
---|---|
12 առաքյալների որմնանկարներ, գեղարվեստական բարձր արժեք | $1,000,000 – $2,000,000 |
Բեմի քիվի քարե արձանագրություններ և հարդարանք | $100,000 – $300,000 |
Մանրազարդ սյուներ, քանդակային հարդարանքներ | $500,000 – $1,000,000 |
Գեղարվեստական-մշակութային ամբողջականություն (ICOMOS չափանիշներով) | $10,000,000 – $25,000,000 |
3. ԽԱՉԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ
Բաղադրիչ | Գնահատում |
---|---|
Գմբեթի ոսկեզօծ խաչ (մոտ 3մ) | $250,000 – $500,000 |
Զանգակատան խաչ | $150,000 – $300,000 |
Նյութական և մշակութային սրբապատկերային կորուստ | $400,000 – $800,000 |
4. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՄՎՈԼԻԿ ԱՐԺԵՔ
Դիտարկում | Գնահատում |
---|---|
Կրոնական հուշարձանի դիտավորյալ վնասում՝ Հաագայի կոնվենցիայի խախտում | $20,000,000 – $50,000,000 |
Հայ ինքնության պատմամշակութային կենտրոնի կորուստ | $30,000,000 – $50,000,000 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ
$71,000,000 – $131,000,000 USD
(ներառյալ կառուցվածքային, գեղարվեստական, հոգևոր և իրավական շերտերը)
հեռախոս՝ հեռախոսահամար +37441261998 , էլ. փոստի հասցե ashot.harutiunyan@yahoo.com , ashot1967@rambler.ru
Комментарии
Отправить комментарий