19-ՐԴ ԴԱՐԻ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ԿՐԹԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
Գանձասարի Աղվանից կաթողիկոսության լուծարումից հետո Շուշին դարձավ Արձախի թեմական առաջնորդարանի նստավայր։ Առաջնորդները, սկսած մետրոպոլիտ Բաղդասարից, մշտապես հաստատվել են այստեղ։ Սա պայմանավորեց քաղաքի՝ որպես Արցախի հոգևոր և կրթական կենտրոն դառնալը։
Բնակչության վիճակագրությունը 1895թ.
Շուշիում հայոց համայնքը կազմել է շուրջ 3016 ընտանիք (ծուխ)։ Ըստ տվյալների՝
-
Արական սեռի բնակիչներ՝ 7359
-
Իգական սեռի բնակիչներ՝ 5792
-
Ծնված արական՝ 325
-
Ծնված իգական՝ 281
-
Երկվորյակներ՝ 4
-
Ամուսնություններ (կույս ընդ կուսի)՝ 138
-
Ամուսնություններ (այրի ընդ կուսի)՝ 17
-
Ամուսնություններ (այրի ընդ այրու)՝ 15
-
Մահացած արական՝ 179
-
Մահացած իգական՝ 178
Թեմական վեցդասյան դպրոց
Դպրոցում սովորում էր 330 աշակերտ, որոնցից
-
260-ը՝ թոշակավոր (վճարովի),
-
70-ը՝ անվճար։
Տարեկան եկամուտներ – 11 000 ռուբլի
-
(×0.514) = 5 654 USD (1900-ականների)
-
CPI-ով ≈ 217 600 USD (2025 համարժեք)
-
(×382.7 AMD/USD) ≈ 2 163 800 դրամ (2025)
Վեց ուսուցիչների և մեկ տեսչի տարեկան ռոճիկը – 11 000 ռուբլի = նույնը՝ 5 654 USD (1900-ականներ) ≈ 217 600 USD (2025 համարժեք) ≈ 2 163 800 դրամ (2025)
Ս. Մարիամյան օրիորդաց վեցդասյան ուսումնարան
Ունեցել է մոտ 200 աշակերտուհի, որոնցից
-
165-ը՝ թոշակավոր,
-
35-ը՝ անվճար։
Ուսուցիչների և ուսուցչուհիների աշխատավարձ – 3 250 ռուբլի = 1 671 USD (1900-ականներ) ≈ 64 300 USD (2025 համարժեք) ≈ 1 243 775 դրամ (2025)
Տնտեսական ծախսեր (փայտ, տան վարձ, սպասարկողներ) – 300 ռուբլի = 154 USD (1900-ականներ) ≈ 5 920 USD (2025 համարժեք) ≈ 114 810 դրամ (2025)
Ընդամենը – 3 550 ռուբլի = 1 825 USD (1900-ականներ) ≈ 70 300 USD (2025 համարժեք) ≈ 1 358 585 դրամ (2025)
Թոշակների կարգ
Թոշակները բաժանվում էին երեք աստիճանի․
-
Հարուստներ՝ 12 ռուբլի = 6.17 USD (1900-ականներ) ≈ 237 USD (2025 համարժեք) ≈ 2 360 դրամ (2025)
-
Միջիններ՝ 8 ռուբլի = 4.11 USD (1900-ականներ) ≈ 154 USD (2025 համարժեք) ≈ 1 574 դրամ (2025)
-
Աղքատներ՝ 4 ռուբլի = 2.06 USD (1900-ականներ) ≈ 79 USD (2025 համարժեք) ≈ 787 դրամ (2025)
Այլ կրթական հաստատություններ Շուշիում
19-րդ դարի վերջերին քաղաքում գործում էին նաև․
-
Մարիամյան օրիորդաց դպրոց. բացվել է 1864 թ. ապրիլի 7-ին: Այն օրիորդաց հնագույն դպրոցներից էր, որով էլ հիմք է դրվել Արցախում աղջիկների կրթության գործին: Դպրոցի կանոնադրությունը մշակել են Եղիշյան Ազգային հոգևոր դպրոցի տեսուչ Պետրոս Շանշյանն ու Պերճ Պռոշյանը: Դպրոցի բացմանը մեծապես նպաստել է նաև շուշեցի Մարիամ Հախումյանը: Դասերն ընթացել են Հախումյանների տան 5 սենյակներում: Տեսուչ է նշանակվել Պետրոս Շանշյանցը, տեսչուհի՝ Մարիամ Հախումյանը, իսկ վերակացու՝ կույս Եղիսաբեթ Սիմոնյանը: Դպրոցը, սակայն, երկար չի գործել: Արդեն 1872 թ. փակված հաստատության մասին նշվում է, որ այն «…զոհ եղավ խարդախ մարդոց ինտրիգներին»: Հռիփսիմյան իգական դպրոց. հայտնի է, որ Մարիամյան դպրոցի փակվելուց որոշ ժամանակ անց` 1876 թվականին, Արիստակես վարդապետ Սեդրակյանի ջանքերով քաղաքում բացվում է իգական դպրոց և կրում Հռիփսիմյան անունը: Հաջորդ ուստարում դպրոցն ուներ 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի: Վերջիններիս թիվը 1881 թվականին արդեն հասել է 120-ի: Բացումից մեկ տարի հետո նորաբաց Հռիփսիմյան դպրոցն իր ճակատագիրը կապում է թեմական դպրոցի հետ. «…օրիորդաց դպրոցը նեցուկ ունէր թեմական դպրոցի նիւթական աղբիւրները……»: 1884 թ. դպրոցը գործել է 13 ուսուցիչներով և 171 աշակերտուհիներով: Մեկամյա (1885-1886 թթ.) ընդմիջումից հետո Մովսես Մանվելյանի տեսչության ներքո բացվել է որպես երկդասյա իգական դպրոց: 1888 թ. դպրոցում ուսանել է 199 աշակերտուհի, իսկ 1891 թվականին միջնակարգ դասընթացով գործող դպրոցը վերափոխվել է քառամյայի: 1896 թվականին այն փակվել է ցարական կառավարության հրամանով և վերաբացվել՝ 1906 թ. փետրվարին: 1908-1909 ուսումնական տարում երկսեռ կրթօջախը գործել է 5 բաժանմունքով. ուներ 218 սան (29-ը՝ տղա): Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու երկսեռ դպրոց. դեռևս 1860-ական թթ. Շուշիի թեմական դպրոցի նորընտիր հոգաբարձությունը որոշում է կայացրել քաղաքի 4 եկեղեցիներին կից բացել ծխական դպրոցներ, սակայն շենքային հարմարություններ չունենալու պատճառով այն չի իրագործվել: Միայն գրեթե 40 տարի անց՝ 1908 թվականին, Ագուլեցոց Սբ Աստվածածին եկեղեցու գավթում հիմնադրվել է երկսեռ դպրոց, որը 1912 թվականին ուներ 60 աշակերտ: Մեղրեցոց Սբ Աստվածածին եկեղեցու արական դպրոց. գտնվում էր Սբ Աստվածածին եկեղեցու գավթում: Բացման ստույգ տարեթիվը դեռևս հստակ չէ, սակայն 1873 թ. դրությամբ ուներ 26 աշակերտ: 1884 թ. ուներ 1 ուսուցիչ և 40 աշակերտ: Վերաբացվել է 1907 թվականին: 1908-09 ուսումնական տարում գործել է 2 բաժանմունքով, 70 աշակերտով: 1912 թվականին ուներ 70 աշակերտ: 1913 թ. դպրոցը վերանորոգվում է Թ. Խաչինյանցի նյութական միջոցներով (3000 ռուբլի), որի համար էլ նույն թվականին նա արժանացել է հայրապետական կոնդակի: 1915 թ. դպրոցն ուներ 3 ուսուցիչ և 126 աշակերտ: Վերին թաղի Սբ Հովհաննես–Մկրտիչ եկեղեցու «Թադևոսյան» արական ծխական դպրոց. 1895 թ. հիմնվել է շուշեցի Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ: Երկար չի գոյատևել, քանի որ նույն թվականին ցարական կառավարության հրամանով այն ևս փակվել է և վերաբացվել՝ 1905 թ.` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո: Եղել է «երկսեռ հոյակապ դպրոց», որը 1908-09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը՝ աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան: Լինելով հոգաբարձության կազմում` Ի. Թադևոսյանը ոչ միայն «…աւելի քան յիսուն աշակերտի թոշակ, սնունդ և հագուստ էր մատակարարում», այլև դպրոցի գոյատևման համար հատկացրել է 30.000 ռուբլի, որի համար էլ արժանացել է հայրապետական օրհնության կոնդակի: Կուսանաց անապատի ծխական դպրոց. բացման տարեթիվն անհայտ է: 1873 թ. գործել է որպես երկսեռ դպրոց և ուներ 12 տղա և 20 աղջիկ աշակերտ: 1884 թ. ուներ 50 աշակերտ (բոլորն էլ տղա): «Մարիամ–Ղուկասյան» դպրոց. 1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմել են կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Շուշիի «Մարիամյան» իգական դպրոցը վերանվանելու «Մարիամ-Ղուկասյան»: Այդ գործի իրականացման համար նրանք «…իրանց սեփական երկյարկանի շինութիւնը, որ 50,000 րուբլուց աւել արժէ, նուիրել են հայոց Մարիամեան օրիորդաց դպրոցին, որ իրանց քրոջ անունով պէտք է անուանվի «Մարիամ-Ղուկասեան», ընդ որում, թե՛ նվիրաբերած առանձնատունը և թե՛ նոր կառուցվելիք որևէ շինություն դպրոցին հատկացրած հողամասի վրա պետք է ծառայեր միայն որպես դպրոցական կառույց և դրվեր Սբ Էջմիածնի տրամադրության ներքո: 1914 թ. դպրոցին հատկացված Ղուկասյանների առանձնատանը կից կառուցվում է ևս 10 դասարան, որի շինարարության համար եղբայրները նվիրաբերել են 30.000 ռուբլի, իսկ դպրոցի կենսագործունեությունը ապահովելուն տրամադրել ոն 200.000 ռուբլի: Աշխատանքները սկսվել են նույն թվականի փետրվարի 24-ին, իսկ մայիսի 20-ին Արցախի թեմի կառավարիչ Զավեն վարդապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հիմնօրհնեքը: Դպրոցի կանոնադրության մեջ նշվում է, որ կրթօջախը «…կառավարուելու է հայոց եկեղեցական ծխական կամ միջնակարգ դպրոցների կանոնադրութեամբ, բոլոր առարկաների դասաւանդութիւնը լինելու է անպայման Հայ լեզուով, բացի Ռուսաց լեզվից, Ռուսաց պատմութեան և աշխարհագրութեան դասերից…»: Դպրոցի հոգաբարձության նախագահն էր Արցախի թեմի առաջնորդը: 1915 թ. դպրոցն արդեն ունեցել է 11 ուսուցիչ և 320 աշակերտուհի: 1917 թ. վեցամյա դասընթացով գործող ուսումնական հաստատությունը գործել է լրիվ միջնակարգի դասընթացով: Տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ դպրոց. 1873 թ. այս դպրոցը գործել է Շուշիի Վերին թաղի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գավթում և ուներ 15 աշակերտ (10-ը` աղջիկ): Հայկական մասնավոր դպրոցներ. հայտնի է, որ 1881 թ. քաղաքում գործել են նաև մի քանի մասնավոր կրթօջախներ՝ Ա. Բաղդասարյանի (29 աշակերտ), Ա. Պարոնյանի (40 աշակերտ), Ա. Տեր-Գրիգորյանի (30 աշակերտ), Ա. Տեր-Հովհաննիսյանի (35 աշակերտ) և Վ. Շախունցի (30 աշակերտ) դպրոցները:
Եզրակացություն
Շուշին եղել է ոչ միայն առևտրատնտեսական և մշակութային, այլև կրթական և հոգևոր կենտրոն։ Թեմական առաջնորդարանի ներկայությունը, կրթության լայն հնարավորությունները, ինչպես նաև կանանց կրթության զարգացումը քաղաքը դարձրել են ողջ Արցախի մշակութային մայրաքաղաք։
Ֆինանսական տվյալները, երբ ներկայացվում են համեմատաբար՝
-
Պատմական դոլարներով (ոսկե ստանդարտի) և
-
Ներկայիս գնողունակությամբ (2025 USD և AMD),
ցույց են տալիս, որ Շուշիի կրթական համակարգի բյուջեն չափազանց նշանակալի էր։ Միայն թեմական դպրոցի և օրիորդաց ուսումնարանի միասնական ծախսերը տարեկան կազմում էին շուրջ 7 479 USD (1900-ականների), որը համարժեք է մոտ 287 900 USD (2025 գնողունակությամբ)։ Սա վկայում է հայ համայնքի բարձր կազմակերպվածության և կրթության հանդեպ ունեցած բացառիկ վերաբերմունքի մասին։
Սակայն Շուշիում, և ողջ հայ իրականության մեջ, առկա էր լրջագույն բացթողում․ կրթական համակարգը իր մակարդակով համապատասխանում էր եվրոպական չափանիշներին, բայց չի համահունչ չէր ռազմատենչ թուրք հարևանների նետ գոյաբանական մարտահրավերներին։ Դպրոցներում իսպառ բացակայում էին մարմնակրթական և ռազմական ուսուցման դասերը։ Հետևաբար սերունդները ստանում էին բարձր մշակութային և գիտական կրթություն, բայց զրկված էին ինքնապաշտպանության անհրաժեշտ հմտություններից։
Այս թերացումը ծանր հետևանք ունեցավ․ 1920 թ. մարտի 23-ին Շուշին գրավվեց Բաքուն նվաճած թուրքական զինված ուժերի կողմից, և տեղի ունեցավ բնիկ հայերի նկատմամբ ֆիզիկական ու կրթա-մշակութային ցեղասպանություն։ Շուշիի այրումը ոչ միայն մարդկային կորուստ, այլև կրթական ու մշակութային դարավոր ժառանգության կործանում էր, որի անպատժելիությունը հասցրեց նրան, որ թուրքը կրկնեց ցեղասպանական իր քաղաքականությունը ողջ Արձախի նկատմամաբ:
-
Комментарии
Отправить комментарий