ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր. ԴՈՒ ՊԱՌԱԿՏԻՉ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ԵՍ ՆԵՐՔԱՇՎՈՒՄ

 


  Ճանաչողական պատերազմը- Cognitive war- կրակոց չի տալիս, բայց խոցում է ուղեղը
    ՍԻՐԵԼԻ ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ,
Դու այսօր ապրում ես պատերազմում, որի մասին ոչ ոք բացահայտ չի հայտարարում։ Քեզ վրա չեն գցում ռումբեր, բայց պայթում է քո մտածողությունը։ Քո տունը չեն ավերում, բայց քանդվում է քո հոգևոր հենարանը։ Սա ճանաչողական պատերազմ է, և այն ավելի վտանգավոր է, քան որևէ ֆիզիկական ճակատամարտ։
Այնտեղ, որտեղ ավանդական պատերազմը սպանում է մարմինը, ճանաչողական պատերազմը սպանում է հայ մարդու հիշողությունը, արժանապատվությունը և միասնականության զգացումը։
  ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԾՈՒՂԱԿԱՅԻՆ Է ԵՎ ԼԱՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ 
Թշնամին  և նրա շահառու այլ ուժերը, քո դեմ օգտագործում են ամենամեծ զենքը՝ քո միտքը, քո ինքնությունը, քո հավատը սեփական Հայրենիքի նկատմամբ։ Այս պատերազմը թիրախավորել է քո՝
Ընկալումները, Գաղափարները, Ունեցած հույսն ու վստահությունը։
 Նրան նպատակը պարզ է՝
Թուլացնել ազգային միասնությունը և Ոչնչացնել հանրային վստահությունը,
Քեզ բաժանել խմբերի՝ «ղարաբաղցի» ու «հայաստանցի», «հին» ու «նոր», 
Եվ քո պետությունը դարձնել վիճող միմյանցից, ոչ թե պայքարող թշնամուց։ 
 Սա   խորքային ներթափանցում է
Ճանաչողական պատերազմը գործում է մեդիայի միջոցով, կրթական ծրագրերով, սոցցանցերի ալգորիթմներով, սպառնալիքներով ու շողոքորթություններով։ Այն ներթափանցում է դպրոց, հեռուստացույց, գրադարան, խոսակցական լեզու, նույնիսկ հումոր։
 Սկզբում դու օտարի նման ծիծաղում ես Հայոց պատմության, Հայ Առաքելական Եկեղեցու, Հեթանոսության վրա։ Հետո սկսում ես ամաչել, որ հայ ես, որի հակաթույնը մշակել էին ադրբեջանական զավթիչներին շուրջ հարյուր տարի քոթակող քաջամարտիկները։ Հետո ասում ես՝ «փոխենք ամեն ինչ»։ Եվ ... փոխում ես քո ինքնությունը։ 
 «Ղարաբաղցի – հայաստանցի» բաժանումը՝ թշնամու գլխավոր հաղթանակն է:
Սա սև մամբայի  թույնից էլ վտանգավոր շիճուկ է, որ ներարկվել է մեր մեջ 1988-ի զարթոնքը խեղդելու կոչված տականքների կողմից։ Երբ հայը հայի մեջ «օտար» է տեսնում, երբ ատելությունը ուղղվում է ոչ թե իրական թշնամու, որի առաջխաղացումը կասեցվել է տասնյակ հազարավոր քաջամարտիկների արյան գնով , այլ իր հարազատի դեմ, ապա
ազգը կործանվում է ներսից։
Մի՛ մոռացիր՝  վերջին պատերազմներում (Արձախ, Սիրիա, Ուկրաինա, Իրաք) զենքից ավելի վտանգավոր էր պառակտումը։ Թշնամին երբեք չի հաղթում, մինչև չկարողանա բաժանել մարդկանց միմյանցից։ Մենք պարտվեցինք Արձախում, որովհետև մեր մեջ արդեն չհայտարարված կռիվ կար...
   Իսկ ի՞նչ են անում պետականամետ ազգերը
Իսրայելում սրբորեն պաշտպանում են իրենց պատմությունը՝ ներքին կրթությամբ և արտաքին քարոզչությամբ։
Չինաստանում արգելում են արտաքին վնասաբեր տեղեկատվությունը՝ պաշտպանում են մշակութային միջավայրը։
  Հյուսիսային Կորեայում գնդակահարում են պետության հիմքերը քանդողներին;
 Իրանը  ամեն օր պայքորում է գլոբալիզմի և իսլամական կորնը պառակտող սուննիզմի  ։
Իսկ հայերս ասում ենք՝ «թող յուրաքանչյուրը մտածի իր ձևով»։ Բայց յուրաքանչյուր ազատ միտք կարող է դառնալ սրիկայաբար մանիպուլացված միտք, եթե չունի ճշմարիտ արմատ։ 
      Ժամանակն է արթնանալու
Որպես ազգ՝ մենք չենք կարող դուրս գալ այս ճգնաժամից, եթե չսկսենք՝
Սովորեցնել մեր սերունդին ճշմարիտ պատմություն, 
Վերագտնել վստահությունը պետության գաղափարի հանդեպ, ոչ թե անձերի, այլ՝ Հայաստանի,
Քանդել ոչ թե Արձախը, այլ « իրար դեմ հանող» կեղծ և ազգակործան պատնեշները,
Եվ ամենակարևորը՝ գիտակցել, որ ազգային միասնությունը սրբություն է, ոչ թե մոդայիկ կամ ժամանակավոր արժեք։
  Խրատանի
 Երբ մայրն ամաչում է, որ որդուն հայկական անուն է տվել, երբ դասատուն խուսափում է Նժդեհի անունը տալուց, երբ պատգամավորը ասում է՝ «Արձախը մեզ վրա բեռ է» — ապա դա հայ ազգին վերջնական ցեղասպանությունն   է՝  ազգուրացություն։
Հայ ժողովուրդ, մի՛ թող, որ քո միտքը դառնա թշնամու օկուպացված տարածք։
 Եթե վաղը մենք կռիվ չունենանք սահմանի վրա, բայց շարունակենք կռվել միմյանց դեմ, Հայոց պետությունը կկործանվի առանց մեկ փամփուշտի։ 
  Ազգերը մեռնում են ոչ միայն այն ժամանակ, երբ զորքեր են ոչնչանում, այլ երբ ժողովուրդը դադարում է հավատալ Արարչական ճշմարտությանը։
    Չթողնենք, որ  Հայոց Հայրենիքի վերջին ռեզերվացիան մեզնից խլեն։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»