ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻն ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԻՆ»
Ֆինանսիալ Թայմսն ընդգծում է, որ Երևան–Բաքու « խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր դիվանագիտական ձեռքբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու տեսանկյունից:Անշուշտ այս հայտարարությունը հայ քաղաքական շրջանակներում բորբոքում է անվստահություն այս նախագծի նկատմամաբ: «Խաղաղության խաչչմերուկը» նախատեսում է տարանցիկ ճանապարհների՝ երկաթուղի, էներգետիկ խողովակներ, օպտիկ հեռահաղորդակցման համակարգեր՝ ի սպաս զարգացմանն ու առևտրին :
Նյու յորք Փաստը նշում է, որ «Խաղաղության խաչմերուկի» համաձայնագիրը, որի հիմքում ԱՄՆ նախագահ Թրամփի հնարավոր Նոբելյան թեկնածությունն է, դիտվում է որպես ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը Այսրկովկասում: Թերթը հատուկ ընդգծում է , որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է փոխել տարածաշրջանային դինամիկան՝ Ռուսաստանի՝ այդ շրջաններում ազդեցության պակասի համատեքստում:
Անհասկանալիէ, թե ինչու մի պետության
հետ կապերի ամրապնդման նախագծով անխոհեմորեն պետք է վատացնել հարաբերությունները
մեկ ուրիշի հետ:
- Ռոութերսի համաձայն, Եվրոպական միության
ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայնը «Խաղաղության խաչմերուկի» առաջարկը որակել է գլոբալ
տնտեսության համար լուրջ հարված. անվստահության և պաշտպանական մոդերի աճ բոլոր
երկրների՝ հատկապես Հայաստանի համար:
Գլոբալ քաղաքական հարթակում «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը դեռևս չի ստացել լայն միջազգային բարձր արձագանք: Այն դիտարկվում է որպես տարածաշրջանային զարգացում, փոխարենը տեսանելի են ավելի լայն հետևանքներ, որոնք շոշափվում են եվրոպական և գլոբալ դերակատարների կողմից գործնականում ՝ օրինակ՝ եվրոպա-ամերիկյան հարաբերությունների վիճակը, համաշխարհային առևտուրը և տրանսատլանտիկ բևեռի հետևույթները…
Թուրքիան ջերմորեն է ողջունել «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի «Խաղաղության խաչմերուկը» .
· «Քաղաքականապես և տնտեսական առումով չափազանց
կարևոր զարգացում է՝ տարածաշրջանային խաղաղություն և կայունություն ապահովելու
տեսանկյունից։
· Թուրքիայի նախագահ Էրդողանը անձամբ քննարկել է «Խաղաղության խաչմերուկի» համաձայնագիրը Բաքվի կուսակալ՝ Ալիևի հետ և առաջարկել է աջակցություն մշտական խաղաղության հասնելուն։
· Ռոուտերսը շեշտում է, որ Թուրքիան տեսնում է «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն՝ Եվրոպայից դեպի Ասիա ուղի բացելու և էներգիայի ու առևտրի հոսքերը ուժեղացնելու համար։
Այս համատեքստում Թուրքիան դիրքավորվում է այս նախաձեռնության հիմնական
աջակիցներից մեկը՝ համարելով այն տարածաշրջանում իր քաշի ուժեղացում:
Իրանն «Խաղաղության խաչմերուկին» վերաբերվում է լուրջ վերապահումով:
· Ալ Ջազիրա և Զհե Թայմս օֆ Ինդիա պարբերականները նշում են, որ Ալի Աքբար Վելայաթին, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը, նկատել է, որ «Խաղաղության խաչմերուկը» ոչ միայն անընդունելի է, այլև դյուրին չէ իրականացնելու. այն չի դառնա ԱՄՆ-ի միջանցք, այլ ‘Թրամփի գերեզման:
·
Reuters-ը փոխանցում է, որ Իրան «պատրաստ է կանխել
ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ նույնիսկ ռազմական միջոցներով» ։
·
Թուրքական Թուդեյը նշում է, որ Ռուսաստանն այս նախաձեռնությանը մոտեցում է
զգուշությամբ: Ռուսաստանն իր հերթին վերահսկում է տարածաշրջանային սահմանները՝
հատկապես հայ-իրանական սահմանը, որտեղ ծառայում են ռուսաստանյան սահմանապահ ուժեր:
· Զհե Գարդիանը անդրադառնում է, որ Իրանը վրդովված է՝ իրեն բանակցություններից
դուրս թողնելու համար:Թեհրանն իսկապես մտավախություն ունի, տեսնելով իր
աշխարհաքաղաքական դերի նվազեցումը և իր տնտեսական հնարավորությունների կրճատումը։
· Deutsche Welle-ից (DW) տեղեկանում ենք, որ Իրանի ԱԳՆ-ն բարենպաստ է համարում տարածաշրջանային խաղաղությունը, սակայն դեմ է ԱՄՆ-ի ազդեցության մեծացմանը իր սահմանների մոտ. նախագահ Պեզշեկյանը հավելել է, որ «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսակետը հաշվի է առնում և չի կտրում Իրանի հասանելիությունը դեպի Հայաստան։
·
Հերքել չի կարելի նաև այն փաստը, որ Իրանը մտահոգ
է տնտեսական առավելությունների կորուստից;
Իրանցի այլ պաշտոնյաներ եւ պատգամավորներ
վերահաստատել են, որ «միջազգային սահմանների փոփոխությունը անընդունելի է» և որ
ցանկացած սահմանային նոր գործարք իրենց կողմից դիտվում էորպես վտանգ Իրանի Ազգային
շահերին:
Комментарии
Отправить комментарий