ՇՈՒՇԻԻ ՍՈՒԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ (ԱԳՈՒԼԵՑՈՑ) ԵԿԵՂԵՑԻՆ
Շուշիի Սուրբ Աստուածածին (Ագուլեցոց) եկեղեցին, հոյակապ, կառուցյալ չորս
վայելչակերպ սյուների վրա անտաշ քարով քաղաքի կենտրոնում, ունի երեք դուռ՝ հարավային,
արևմտյան և հյուսիսային կողմերից, երկու գավիթ՝ հարավային և հյուսիսային դռների
վրա, երկու փոքր, բայց գեղեցիկ կաթուղիկեներ տանիքի արևելյան և արևմտյան գագաթնագծի վրա և մի փայտե
մեծ կաթուղիկե երկուսի միջև, մի ավագ խորան և չորս փոքր խորան միմյանց վրա, կանանց վերնատուն՝ . 28 մետր 90 սանտիմետր երկարություն և 17 մետր 50 սանտիմետր լայնություն:
Բայց որովհետև գագաթնագծի երկարության համեմատ ճաքած է, դրա համար դրսի կողմերում՝
հարավից և հյուսիսից, նորից հենապատեր են կառուցվել:
Հարավային դռան
ճակատակալ քարին վրա վիմագրված էր.
«Աստծո կամքով Սուրբ
Աստվածածնի մեծ եկեղեցին կառուցեցին իրենց արդար վաստակով և ծախսերով ազնվազգի
իշխան եղբայրները՝ Զոհրապ, Հովհանջան, Մարկոս և Բաբա Տեր-Մատթևոսյան
Թառումյանները՝ իրենց որդիների՝ Հովհաննես աղայի և Ավետիս աղայի հետ, ի հիշատակ
իրենց և իրենց ծնողների, կանանց, որդիների, դուստրերի և ընդհանրապես բոլոր ի Տեր
ննջածների հոգիների փրկության։ Տիրոջ 1882 թ.»: Եկեղեցումս կան հետևյալ գրչագբերն.
Ա. Ավետարան միջակ
մեծությամբ, թղթյա գրողն է ոմն Եսայի. գրեց 1645 « ի թվին (Հայոց ՌՂԴ. ի) հայրապետության տեառն Գրիգորի,
ընդ հովանեավ Սուրբ նահատակիս ՛ի յերկիրս Տավուշ ի գեղս, որ կոչի Թավուզ, և այն
տարում, մեր մեղքերի պատճառով, բռնացավ անօրինության չարիքը մեր վրա․ հներից Պարսկաստանի լծի ծառայության տակ հարկի ու տանջանքի
ենթարկելով՝ ստիպեցին մեզ վերադառնալ նրանց մոլոր հավատքին»:
Բ. «Փոքրաչափ թղթե
Ավետարան՝ չորս ավետարանիչների պատկերներով։ Գրվեց այս սուրբ Ավետարանը թուին ՉԾԷ
(1796 թ.) Ասպիսնկա (?) անապատում՝ Սուրբ Հարության և Լույսի Սուրբ Մոր՝
Աստվածածնի հովանավորության ներքո, Ստեփաննոս վարդապետի առաջնորդությամբ։ Գրվեց
Ղազար անունով, սուտանուն կրոնավորի ձեռքով՝ ի վայելումն Հայրապետի»։
Գ.«Փոքրաչափ, թղթե և անթվական Ավետարան։ Գրվեց այս սուրբ Ավետարանը
Աղվանք երկրի Դիզակ գավառում, Թաղասեռ գյուղում (բնակավայրը տեղաբաշխված է Ընկուզագետ և Պարզագետ
գետերի արանքում-Ա.Հ.), Սուրբ Սարգիսի
դռանը, Շահ Սեֆիի երրորդ տարում (1613թ. Ա.Հ.), անփորձ և անարհեստ
գրիչի՝ Մելքիսեդ անունով երեցի ձեռքով և իմ միաշունչ եղբոր՝ սրբամիտ և հեզահոգի
Տեր Կիրակոս քահանայի հետ միասին սկսելով և ավարտելով։ Ավետարանը գերի է ընկել
Պարսկաստանի Թավրիզ քաղաք, ապա Հայոց ՌՄԾԵ (1845) թվին գնված և հետ բերված է
Արզրումցի պարոն Մկրտիչի կողմից և հանձնված է շուշեցի Մահտեսի Սրապիոն Շխեանցին»։
Դ. «Փոքրաչափ թղթե Ավետարան՝ անհայտ թվագրությամբ, միայն հայտնի է, որ
Հայոց ՌՂ (1641) թվին և Սուրբ Էջմիածնի կաթողիկոս Տեր Փիլիպպոսի հայրապետության
օրոք նորոգվեց այս սուրբ Ավետարանը Սարգիս վանականի ձեռքով, ով աշակերտեց այս
սուրբ Ավետարանին Սուրբ Չարեքա անապատում՝ սուրբ ուխտի առաջնորդ Տեր Դավիթ
եպիսկոպոսի գլխավորությամբ»։
Ե. «Փոքրաչափ, թղթե և պատկերազարդ Ավետարան։ Հիշատակարանից․ «Գրվեց այս վարդափթիթ և ոսկեզօծ սուրբ և աստվածաշունչ Ավետարանը մեղսաներկ և տառապյալ Բարսեղ անունով քահանայի ձեռքով, Հայոց ՌՃԻԹ (1770) թվին, սեպտեմբերի ամսին, երբ Պարսկաստանի թագավորն էր Շահ Սուլեյմանը, իսկ
Աղվանից Սրբազան և Նորընծա Կաթողիկոս էր Տեր Երեմիան։ Գրվեց Գանձակ երկրի Քարահատ
գյուղում՝ Սուրբ Աստվածածնի հովանավորությամբ»:
Մասունքներ
Միջին
չափի արծաթյա խաչի ակում զետեղված է Կենաց Փայտի մասունք, իսկ թևերում՝ առաքյալներ
Ղուկասի և Փիլիպպոսի մասունքներ։
Լուսամուտաձև
արծաթյա զարդի մեջ՝
Ա.
Սուրբ Պանդալեոնի մասունք,
Բ.
Հովսեփ Արիմաթացու մասունք,
Գ.
Սուրբ Բարթուղիմեոսի մասունք,
Դ.
Կենաց Փայտի մասունք,
Ե.
Սուրբ Անդրեասի մասունք,
Զ.
Սուրբ Լուսավորչի մասունք,
Է.
Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունք։ Վերջին մասունքի վրա գրված է․ «Յիշատակ
է Չարեքու Մկրտիչ վարդապետի և նրա ծնողների։ Թվին ՌՃՁԸ (1739 թ.), փետրվար»։
Միջին
չափի արծաթյա խաչի մեջ զետեղված են առաքյալներ Թադեոսի, Բարդուղիմեոսի, Թովմասի և այլ
սրբերի մասունքներ։
Комментарии
Отправить комментарий