ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՄԵՂՐԵՑՈՑ) ԵԿԵՂԵՑԻ
Մեղրեցոց եկեղեցի Սուրբ Աստվածածին, հիմնված Շուշի քաղաքի ՝արևմտյան մասում, նույնանուն թաղում, կառուցված է անտաշ քարով չորս սյուների վրա, բայց ո՝չ բարձրաշեն.՝ Ունի երկու դուռ՝ հարավային և արևմտյան կողմերից, որոնց վրա կա երկու գավիթ, կանանց վերնատուն և տասն լուսամուտ. 24 մետր 75 սանտիմետր երկարություն և 12 մետր 77 սմ լայնություն:
Հարավային դռան
ճակատակալ քարի վրա արձանագրված էր.
«1838 թ. Մահտեսի Պապա
Հախումյանցի տոհմից զավակ չմնաց։ Ինքը, զգալով կյանքի վախճանը, նախապես կազմեց
կտակ՝ կառուցել սուրբ մի շքեղ տաճար՝ եկեղեցի, որը պիտի մնա մարդկային սերունդների
բարօրության համար՝ նվիրված Սուրբ Աստվածամորը՝ կյանքի պարգևին։ Իր հոգու հիշատակի
համար, այս աշխարհի անցավորությունից առաջ, նա հանձնեց իր մարմինը հողին, որը հիմա
հանգչում է տաճարի մեջ՝ այս պերճ գերեզմանում»։
Եկեղեցումս
կան հետևեալ գրչագիրներն.
Ա. Ավետարան փոքրադիր,
գրուած թղթի վրա, որ ունի չորս ավետարանչաց պատկերներ, բայց անճաշակ գրողն է ոմն
Յովսէփ քահանա.
Հիշատակարանից. «Արդ
գրեցաւ սուրբ աւետարանս ի թվին Հայոց ՊԿԳ.(1414թ.) ՛ի դրան սուրբ խաչին և
սուրբ Կարապետին և սուրբ Գրիգոր Լուսավորչին... որ կոչի Կտուց... ի հայրապետության
տեառն Հայոց կաթողիկոսի տէր Դավթի, Սուրբ խաչի Ախամարա (Ադթամարա) առաջնորդի և
առաջնորդության սուրբ ուխտին Սուրբ Կարապետին... արքիեպիսկոպոսին Մխարա... արդ գրվեց
սուրբ ավետարանս ի դառն և ի նեղ ժամանակիս որ հարկապահան... զի կարի ձանձրացյալ
եմք անօրինացն բռնությունից, ի քրթէ, ի թաթարէ և այլ ամենայն... Ես Մարտիրոս Նոր
շինախյուհս ավետարանը գնեցի հիշատակ ինձ և ծնողաց իմոց»:
Բ. Ավետարան միջակ
դիրքով- գրված թղթի վրա, պատկերազարդ, սակայն անճաշակ. Հիշատակարանից. «Արդ՝ գրվեց
սուրբ ավետարանս ի երկիրս Մոգաց ՛ի գյուղս
Փասավանք սուրբ Աստվածածինի հովանու ներքո
և սուրբ Գրիգորիս և սուրբ Կարապետիս ի թվականիս Հայոց ՋԻԲ (1473թ.) ամին ի Ղանություն
Ամթեցի Հասան բեկին և խոնդքար Ըռոմցին իրար առին»:
Ավետարանիս գրողն է
Իսրայէլ անունով ոմն, իսկ ստացողներն են եղբարք Մարգարա, Կիրակոս, Հովհանես և Դավիթ:
Գ. Ավետարան միջակ դիրքով՝
անճաշակ պատկերներով, գրված թղթի վրա.
«Թվին ՌՄԺԷ (1768թ.), տէր Մեսրոպս գրեցի»:
Չունի հիշատակարան, գրված
է վերջում այլ գրողից.
«Արդ եղավ նորոգություն
կազմի սորա ձեռամբ Հակոբի ի հայրապետության Հայոց տեառն տէր Մովսեսի ի գյուղն
Շռութ...»:
Դ. Ավետարան
փոքրագիր, գրված թղթի վրա, որի գրողն է ոմն Հովհաննէս աբեղա, իսկ գնողն է Մարիամ անունով ոմն տիկին.
«Ես Մարիամս սուրբ ավետարանս
առի տվի տէր Մովսէս քահանային».
Մասն Հովհաննու
Մկրտչի՝ զետեղված մի արծաթյա խաչի մէջ, որի վրա գրված Է. «Հիշատակ Է սուրբ
Մասունքս Ներքին շենացունց^ եկեղեցուն ՀովՀաննես Մկրտչին, որ այժմս պատկանի սուրբ
Աստուածածին եկեղեցուն Մեղրեցոց 1856»:
Եկեղեցին ունի
երեք ՝քահանա :
Комментарии
Отправить комментарий