ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ ՎԱՆՔԸ

 

Շուշի քաղաքի Սուրբ Աստավածածին վանքը, որը հայտնի է ավելի շատ իբրև Կուսանաց Անապատ, հիմնված է  Սուրբ Աստվածածին (Մեղրեցոց) և Կանաչ Ժամ (Նոր-թաղի) եկեղեցիների միջև գտնվող մի սեռի վրա: Կուսանաց անապատ վանքը կամարակապ՝ է,  առանց սյուների և ունի երկու դուռ՝  հարավային և արևմտյան կողմերից, ինը լուսամուտ և մի եռահարկ զանգատուն՝ որ պատկից է հարավային կողմից: Վանքի երկարություն  20 մետր է, լայնություն՝ 9 մետր 45 սանտիմետր:

Հարավային դրան ճակատակալ քարի վրա արձանագրված էր. «Կառուցվեց Սուրբ եկեղեցին Սուրբ Աստվածածնի անունով, Կույս Հռիփսիմեի ձեռագործ աշխատանքների վաստակով, իր հարազատ երեք եղբայրների՝ Իսրայել, Աստվածատուր և Պետրոս Գրիգորեան Բահադուրյանցների օժանդակությամբ, 1816 թվականին։ Նույն բազմաշխատ Կույս Հռիփսիմեն նաև կառուցել տվեց զանգակատունը՝ առանց ուրիշների օժանդակության»։

Անա
պատումս կա մի գրչագիր ա
վետարան միջակ գիրք, գրված թղթի վրա, պատկե-

րազարդ: Հիշատակարանից. «Հավատարիմ տանուտեր Հակոբը և իր հայր պարոն Գրիգորը, որ ստացան սա (Ավետարանը) իրենց արդար վաստակով... Իսկ ես՝ գրչի գործով վերջինս և կարգավորվածների մեջ անարժանս՝ Մկրտիչ աբեղան, պատվիրան ստացա առաքելական պատվիրատուից... Գրեցի այս Սուրբ Ավետարանը աստվածաբնակ և հրեշտակաճեմ Սուրբ Ուխտում, որ կոչվում է Սալն Անապատ, Սուրբ Աստվածածնի և Սուրբ Կարապետի հովանու ներքո... Հայրապետ Սարգիս կաթողիկոսի օրոք և Հայոց թվական ՋԼԴ (1485 թ.), ձեռամբ... աբեղայի։

Ավետարանի կողքին գրված է․ «Հիշատակ է սուրբ Ավետարանը Մայրապետ Մենաստանի Կուսանաց, Շուշու Վառվառա Բահաթրյանցի, 1888 թվականի ութերորդ ամսի 31-ին, Շուշի քաղաքում»։

Անապատն ունի ազնիվ, աշխատասեր, տնտեսագիտական և խնամածու աբբասուհի, երեք սարկավագուհի և մեկ նորեկ միաբանուհի»։ 
  Առաջարկում ենք ազատագրումից հետո այն վերականգնել ամրոց-վանքի տեսքով, լուսանկարում ներկայացվածի նմուշօրինակով.





Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»