ԱՐՁԱԽԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԲՆԻԿ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻԱԿ ՈՒՂԻ

 

Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը և «խաղաղության գործընթացի» իրական բնույթը

Ռասիստական Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի վերջին ելույթը բացահայտորեն ցույց է տալիս, որ Բաքվի «խաղաղության օրակարգը» երբեք չի ունեցել անկեղծ բնույթ։ Ռասիզմով հիվանդ բռնապետ Ալիևն իր ուղերձում հստակ հայտարարել է.

«Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերը, նոր հրետանային համակարգեր։ [...] ՄԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ…»

 Այս հայտարարությունը միջազգային իրավունքի տեսանկյունից փաստում է, որ Ադրբեջանը դիտավորյալ պահպանում է Հայաստանի և Իրանի նկատմամաբ պատերազմական սպառնալիքը՝ հակասելով ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետին, որը պարտավորեցնում է բոլոր պետություններին զերծ մնալ ուժի կամ սպառնալիքի կիրառությունից՝ ուղղված որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։

  Բռնապետ Ալիևի ելույթի մյուս հատվածում առկա է բացահայտ ատելության խոսք, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես «հիվանդ հասարակություն», իսկ արձախահայությունը՝ որպես «վանդալներ»։ Նման ձևակերպումները համապատասխանում են ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների այն չափանիշներին, որոնք դիտարկում են ազգային, էթնիկական կամ կրոնական խմբերի նկատմամբ ատելության սերմանումը որպես ցեղասպանական հռետորաբանության նախապատրաստական փուլ։

Արձախահայության արժանապատվության և գոյության հարցը

  Ռասիստ Ալիևի խոսքերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Բաքվի ռազմավարությունը նպատակ ունի ոչ թե խաղաղ համակեցության, այլ Հայաստանի լիակատար հպատակեցման և ազգային ինքնության վերացման։
Այս պայմաններում Արձախի բնիկ հայության համար ազատագրման պայքարը դառնում է ոչ միայն տարածքային կամ քաղաքական, այլև գոյաբանական և արժանապատվության պահպանման միակ միջոցը։ Ազգային արժանապատվության իրավունքը նույնպես ամրագրված է միջազգային իրավունքում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային դեկլարացիայի 1-ին և 22-րդ հոդվածներում։

Ինքնորոշման իրավունքի միջազգային հիմքերը

Արձախի բնիկ հայության ինքնորոշման իրավունքը հիմնավորված է մի շարք միջազգային փաստաթղթերով.

  1. ՄԱԿ-ի Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետ – ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։

  2. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 1-ին հոդված – «Բոլոր ժողովուրդները իրավունք ունեն ինքնորոշման։»

  3. Հելսինկյան եզրափակիչ ակտ (1975) – ուժի չկիրառման և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների ամրապնդում։

Այս փաստաթղթերը հաստատում են, որ Արձախի բնիկ հայության ինքնորոշման իրավունքը  կարող դիտվել որպես ցեղասպանությունից փրկվելու միակ միջոց, քանի որ այն բխում է բնիկ ժողովրդի անվտանգության և կենսական իրավունքների պահպանման անհրաժեշտությունից։

Հնարավոր դաշնակիցներ և միջազգային աջակցություն

Նոր ազգային-ազատագրական պայքարը չի կարող ընթանալ մեկուսացված։ Կան մի շարք պետություններ և ուժեր, որոնց շահերը համընկնում են ուժեղ Արձախի գոյության հարցում.

  • Իրան – հակազդում է պանթյուրքիզմի տարածմանը և զավթիչ Ադրբեջանի հնարավոր տարածքային նկրտումներին բուն՝ Իրանական Ադրբեջանի ուղղությամբ։

  • Ֆրանսիա – ԵՄ և ՄԱԿ հարթակներում ակտիվորեն պաշտպանում է հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել է ադրբեջանական ագրեսիան։

  • Հնդկաստան – հակակշռում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմին և կողմ է Հայաստանի հետ ռազմական սերտ համագործակցության ։

  • ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ և արևմտյան իրավապաշտպան շրջանակներ, որոնք հղում են անում մարդու իրավունքներին և ցեղասպանական հռետորաբանության դատապարտմանը։

  • Ռուսաստան և հայկական սփյուռքի ազդեցիկ կառույցներ, որոնք շահագրգռված են Կովկասում հայկական տարրի պահպանմամբ՝ որպես հակակշիռ պանթյուրքիզմին։

  • Չինաստան, որը շահագրգռված է չթույլատրելու թուրքական ազդեցության ուժեղացում իր արևմտյան սահմանների մոտ։

Այս բոլոր ուղղություններով անհրաժեշտ է մշակել հստակ դիվանագիտական, իրավական և տեղեկատվական ռազմավարություն՝ ներկայացնելով Արցախահայության իրավունքների միջազգային հիմնավորումը և պանթյուրքիզմի վտանգները։

Եզրակացություն

Ալիևի վերջին հայտարարությունը միանշանակ ցույց է տալիս, որ ռասիզմի ջատագով Բաքուն հրաժարվել է խաղաղ կարգավորման ցանկացած անկեղծ փորձից և շարունակում է սպառնալ մեր Հայրենիքին ուժի կիրառմամբ։ Այս պայմաններում Արձախի ազատագրումը ադրբեջանական զավթիչներից դառնում է բնիկ հայ ժողովրդի արժանապատվությունը և գոյությունը պահպանելու միակ ուղին։
Այն պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա և ապահովվի նոր դաշնակցային քաղաքականությամբ, որը կհամատեղի իրավական, դիվանագիտական և ազգային դիմադրողականության միջոցները։







Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»