ՀԱՅՈՑ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ :


 Մեր տարածաշրջանում միաժամանակ խաղում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան, ապա Զանգեզուրի խաչմերուկի կամ Թրամփի (այսինքն՝ ԱՄՆ-ի անձնական նախաձեռնությունների) կամ էլ Թուրանի (թուրքական աշխարհագրական ու քաղաքական նախագծի) ուղին հնարավոր է վերածել Հայաստանի շահին ծառյող  միայն այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա խաղալ ոչ թե որպես օբյեկտ, այլ որպես անհրաժեշտ խաչմերուկ, առանց որի հնարավոր  չէ առաջ շարժվել։

      Այս իրավիճակում կա երեք հիմնական պայման, որ Հայաստանը չդառնա ոտքի կոխան:

   1․ Հայաստանի դերը դարձնել անփոխարինելի: Զանգեզուրի աշխարհագրական կոդը՝ այն միակ ցամաքային կամուրջն է, որը կապում է Պարսից ծոցից եկող ուղիները դեպի Սև և Միջերկրական ծով։ Հայաստանը պարտավոր է դառնա այս ցանցի անվտանգության երաշխավորը, ոչ թե անցակետը հսկող պետություն, ապա բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել Երևանի հետ։

     Սա պահանջում է, որ Հայաստանն ունենա ֆիզիկական վերահսկողություն իր տարածքների և ենթակառուցվածքների վրա՝ ոչ մի «բաց սահման» առանց սեփական հսկողության մեխանիզմների։

    2․ Միջազգային հավասարակշռության քաղաքականություն : Բազմակողմանի կողմնորոշումը դեպի կ հզոր խաղացողները՝ լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ը , Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա կամ որևէ այլ: Վերջնական արդյունքում Հայաստանը չպիտի դառնա մեկ երկրից կախյալ։

    Փոքր պետությունների Սինգապուր, Շվեյցարիա, Ֆինլանդիա հաջողված մոդելը ցույց է տալիս, որ պահանջվում է մշտապես պահել երկու կամ երեք խոշոր խաղացողի մրցակցային հետաքրքրությունը, և օգտագործել նրանց մրցակցությունները՝ մեր Հայրենիքի  շահերը ապահովելու համար։

    3․ Ներքին դիմադրունակության ամրապնդում

Եթե պետությունը ներսից թույլ է, արտաքին «հավասարակշռության» խաղը դատապարտված է։ Անհրաժեշտ է՝ Էներգետիկ ինքնաբավություն (ոչ մի ամբողջական կախվածություն մեկ երկրից),

     Ռազմական պաշտպանունակություն՝ հզոր տեխնոլոգիական  բանակով;

   Տնտեսական բազմաշերտություն, որպեսզի ապահովվօ արտահանումները շահագրգիռ երկերներ ։

     Գործնական քայլեր՝

Հայաստանը պետք է ձևավորի Զանգեզուրի բազմազգ անվտանգության և առևտրային նախաձեռնություն (օրինակ՝ 1/ Իրան –Հայաստան–մեծ Բրիտանիա-ԱՄՆ,2/Հնդկաստան–Հայաստան–Ռուսաստան և այլն), որտեղ առանց Երևանի ստորագրության ոչ մի տրանսպորտային կամ էներգետիկ նախագիծ չի կարող կյանքի կոչվել։

Սա կստիպի թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Թուրքիային գործարքներ անել ոչ թե միմյանց հետ, այլ Երևանի միջով։
   (
շարունակելի)


Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»