Էրդողանի ռմբապաստարանների ծրագիրն ու Փաշինյանի անելիքները
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ 81
նահանգներում կառուցելու են ժամանակակից ռմբապաստարաններ՝ հիմնավորելով դա
Մերձավոր Արևելքում աճող լարվածությամբ։
Այս
քայլն ունի պաշտպանական, թե՞ քաղաքական նպատակներ․
Էրդողանը նորից ներքին լեգիտիմություն է
փնտրում՝ արտաքին պատերազմի վտանգով վախեցնելով իր քաղաքացիներին։
Հնարավոր բացատրությունները
- Ներքին
վախի մթնոլորտի ձևավորում (քարոզչական գործիք):
- Թուրքիան
պարբերաբար օգտագործում է արտաքին վտանգի թեման՝ հասարակությունը
համախմբելու և ներքին խնդիրներից (տնտեսական ճգնաժամ, արժեզրկում,
գործազրկություն) շեղելու համար։
- Ռմբապաստարանների
մասին լուրերը վախի և լարվածության զգացողություն են ստեղծում, ինչը
հասարակությանը դարձնում է ավելի ենթակա իշխանության մանիպուլյացիաներին։
- Էրդողանի
քաղաքական հաշվարկները (իշխանության պահպանում):
- Թուրքիայի
ներքաղաքական կյանքում նա մշտապես խաղում է «պատերազմի առաջնորդի» դերը։
- Եթե
մոտենում են ընտրություններ կամ ներքին ճգնաժամ, ապա նոր հակամարտության
սպառնալիքը (քրդական, սիրիական կամ նույնիսկ հայկական ճակատում) դառնում է
իշխանության պահպանման հիմնական միջոց։
- Իրական
ռազմական վտանգի նախապատրաստում:
- Եթե
Թուրքիան իրապես գնահատում է տարածաշրջանում պատերազմի հավանականությունը,
ապա այս քայլը պաշտպանական ենթակառուցվածքների ստեղծում է՝ որպես
«քաղաքացիական պաշտպանության» բաղադրիչ։
- Դա կարող
է կապված լինել ոչ միայն Սիրիայի կամ Իրաքի քրդերի դեմ գործողությունների,
այլև լայնածավալ աշխարհաքաղաքական բախման հնարավորության հետ։
Թուրքիայի հայտարարությունները Հայաստանի համար պարզ ազդակ են, որպեսզի
մենք եզրակացնենք, որ Թուրքիան փաստացի կամ.
վախեցնում է իր բնակչությանը ներքին մանիպուլյացիայի համար,
կամ իրապես պատրաստվում է նոր ռազմական ճգնաժամերի։
ՀՀ քաղաքացիների համար սա ունի մեկ
կարևոր դաս․
Նույնիսկ եթե Երևանի պաշտոնական իշխանությունները խոսում են «խաղաղության
դարաշրջանից», իրականում տարածաշրջանում ռազմական վտանգը մնում է բարձր, և պետք չէ
հասարակությանը պահել ականջ շոյող ապատեղեկատվության մեջ։
Խաղաղության դարաշրջանի խոստումները կարող են համապատասխանել իրականությանը, եթե Հայաստանի , առանց մթնոլորտը շիկացնելու, անցկացնի
Ազգային քաղաքացիական
պաշտպանության ծրագիր. ինչպես Թուրքիան է ռմբապաստարաններ կառուցում, Հայաստանը
նույնպես պետք է վերականգնի քաղաքացիական պաշտպանության համակարգը՝ ապաստարաններ,
փրկարարական ենթակառուցվածքներ և ավելացնի արագ արձագանքման ստորաբաժանումների
քանակը։
Ռազմավարական դիվերսիֆիկացիա – չկապվել միայն Ռուսաստանի կամ Արևմուտքի
խոստումներին, այլ զարգացնել բազմաբևեռ հարաբերություններ Իրանի, Հնդկաստանի ,
Չինաստանի, Հունաստանի և այլոց հետ ։
Իրազեկման և հակաապատեղեկատվական քաղաքականություն՝ հանրությանը պետք է
ասել ճշմարտությունը, որ խաղաղության մասին հայտարարությունները անվտանգություն են
ապահովում միայն անքան ժամանակ, քանի Հայաստանի վրա ագրեսիա չի իրականացվել։
Բանակի վերակազմավորում և պահեստազորի պատրաստում . Թուրքիայի քայլերը
հուշում են, որ ռազմական սպառնալիքները չեն վերացել : ՈՒստի Հայաստանի
անվտանգության ապահովման գլխավորկ երաշխիքը սեփական ռազմական և արագ արձագանքման ուժերի
ամրապնդումն ու տեխնոլոգիական վերազինումն է։
Միջազգային հարթակներում մշտական օրակարգ. բարձրացնել Թուրքիայի և
Ադրբեջանի ռազմական ծրագրերի հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵՄ-ում՝ որպես
տարածաշրջանի խաղաղությանը սպառնացող և ապակայունացնող քայլեր։
Комментарии
Отправить комментарий