Ադրբեջանի պետականության ոչ լեգիտիմությունը և Արձախի ժողովրդի իրավական իրավունքները
Ադրբեջանի պետականության և տարածքային
ամբողջականության վերաբերյալ հնչող պնդումները իրականում զուրկ են իրավական
հիմքերից և հակասում են ինչպես պատմական փաստերին, այնպես էլ միջազգային իրավունքի
սկզբունքներին։ Ավելին՝ հենց Ադրբեջանի քաղաքական իշխանությունների և նրանց
ժառանգների անհեթեթ, հակապատմական քարոզարշավները և տարածաշրջանում պատերազմների
սանձազերծումը դարձնում են այդ պետությունը ոչ լեգիտիմ։
1.
Պատմական և իրավական հիմքերի բացակայություն
Ադրբեջանի Հանրապետությունը որպես պետական
կազմավորում ձևավորվել է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում 1918 թ., երբ պատմական Արձախը, Զանգեզուրը և
Նախիջևանը հանդիսանում էին հայ ժողովրդի անքակտելի Հայրենիքի՝ Միացյալ Հայաստանի
նահանգները։
1․ 1918–1920թթ․ Ադրբեջանի արհեստական բնույթը
Հեղինակավոր վկայություն է ներկայացնում ռուսական
բանակի գեներալ-լեյտենանտ Անտոն Դենիկինը, ով իր «Очерки русской смуты» (том.
IV, 1925) աշխատության մեջ նշել էր, որ Ադրբեջանը հանդիսանում է արհեստական և
ոչ իրական կազմավորում, որտեղ․
Ø անվանումը
վերցված էր Պարսկաստանի «Ատրպատական» նահանգից,
Ø տարածքները բաղկացած էին տարբեր ժողովուրդների բռնախառնումից՝
առանց միասնական պետական հիմքի,
Ø այս խառնուրդը ձևավորվել էր ոչ թե բնական ճանապարհով,
այլ թուրքական ներխուժումների և զավթումների արդյունքում, որոնք ուղեկցվել էին
տեղական ժողովուրդների բռնի ձուլմամբ ու ոչնչացմամբ։ Սա 1895-ից ի վեր Թուրքիայաի
կողմից բնիկ ժողովուրդների հայրենիքը յուրացնելու նպատակով իրականացվող ցեղասպանության
շարունակական քաղաքականության դրսևորումն էր՝ ուղղված առաջին հերթին հայերի,
ինչպես նաև լեզգիների, թալիշների, ռուսների ու այլ բնիկ ժողովուրդների դեմ,
Ø Ադրբեջանի բանակը գոյություն ուներ հիմնականում թուրք
կամավորների և օտար գեներալների ղեկավարությամբ, իսկ տեղական թաթարական տարրը
բացահայտ դժկամություն էր ցուցաբերում զինվորական ծառայության նկատմամբ։
Այս վկայությունները ցույց են տալիս, որ
«Ադրբեջանի Հանրապետությունը» ոչ միայն չուներ կայուն պետական ինստիտուտներ, այլև
իր հիմնաքարը կառուցված էր օտար նվաճումների և բնիկ ժողովուրդների բռնի ձուլման
վրա։
Այդ ժամանակաշրջանի միջազգային փաստաթղթերը՝
մասնավորապես Փարիզի Խաղաղության
վեհաժողովի արձանագրությունները, ոչ մի ձևով չեն ճանաչել Ադրբեջանի
տիրապետությունը հայկական շրջանների վրա։ Ընդհակառակը՝ այդ տարածքները համարվել
են վիճելի և ենթակա լուծման հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։
1921 թ.
Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, առանց հայկական կողմի համաձայնության, Արձախը և
Նախիջևանը բռնի կերպով հանձնվեցին նորաստեղծ ադրբեջանական խորհրդային գաղութատիրական
վարչակարգին։ Այս քայլը չուներ որևէ լեգիտիմություն, քանի որ իրականացվել էր ուժի
դիրքերից՝ առանց բնիկ հայ բնակչության կամարտահայտության։
2.
Խորհրդային իրավական համակարգի փլուզումը
ԽՍՀՄ-ի
փլուզման պահին, ըստ 1990 թ. ապրիլի 3-ի «Միութենական հանրապետության դուրս գալու
կարգի մասին» օրենքի, ինքնավար կազմավորումները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի (Հայերի-Ա.Հ.)
Ինքնավար Մարզը, իրավունք ունեին ինքնուրույն որոշելու իրենց պետական իրավական
կարգավիճակը։ Արձախը լիովին օգտվեց այդ իրավունքից և 1991 թ. դեկտեմբերի 10-ին
անցկացրեց հանրաքվե, որի արդյունքում բնիկ հայ բնակչության գերակշիռ մասը կողմ
քվեարկեց անկախությանը։
Այսպիսով,
ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա Արձախը հռչակեց իր անկախությունը, մինչդեռ
Ադրբեջանը, հրաժարվելով ընդունել այդ իրավունքը, ընտրեց զինված ագրեսիայի և բնիկ
հայ ազգաբնակչության ցեղասպանության ճանապարհը։
3. Ադրբեջանի միջազգային իրավունքի խախտումները
Ադրբեջանի
գործողությունները՝ սկսած 1988-ից մինչև այսօր, համապարփակորեն խախտել են
միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները.
Ազգերի
ինքնորոշման իրավունքը (ՄԱԿ-ի կանոնադրություն, Հելսինկի եզրափակիչ ակտ) մերժվել
է։
Ուժի
չկիրառման սկզբունքը բազմիցս խախտվել է՝ պատերազմների, ագրեսիայի և էթնիկ
զտումների միջոցով։
Մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Ժնևի կոնվենցիաները անտեսվել են՝ բնակչության
բռնի տեղահանությամբ, հումանիտար ճգնաժամ ստեղծելով։
Այս ամենը
վկայում է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը ոչ թե իրավական պետություն է, այլ
ուժի և բռնության վրա հիմնված կառույց։
4. Արձախի
ժողովրդի միջազգային իրավական պահանջները
Արձախի
Հանրապետությանշուրջ 150․000 բնիկ հայեր , բռնի կերպով տեղահանվել են իրենց հայրենի հողերից։ Նրանց անունից ընդունված է դիմում ԵԱՀԿ մասնակից պետություններին և ՄԱԿ-ին՝ պահանջելով.
Ø Ճանաչել Արձախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես
իրավականորեն արդարացված և պատմականորեն հիմնավորված։
Ø Պահանջել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական
հարձակումների և էթնիկ զտումների միջազգային դատապարտում։
Ø Վերականգնել բռնի տեղահանված բնակչության
իրավունքները և ապահովել նրանց վերադարձը՝ միջազգային խաղաղապահների հսկողությամբ։
5.
Ադրբեջանի պետականության ոչ լեգիտիմությունը
Այս բոլոր
հանգամանքները ապացուցում են, որ Ադրբեջանը չունի իրավական հիմքեր հայկական
տարածքների նկատմամբ․
Նրա
տարածքային ամբողջականությունը երբեք չի հաստատվել միջազգային իրավունքի ուժով։
Արձախի
նկատմամբ հավակնությունները հակասում են ԽՍՀՄ օրենսդրությանը և միջազգային
պայմանագրերին։
Հայ
ժողովրդի իրավունքները համակարգված կերպով ոտնահարվել են, ինչը լիովին զրկում է
Բաքվի իշխանություններին միջազգային լեգիտիմությունից։
Եզրակացություն
Արձախի
ժողովրդի պահանջները բխում են ոչ թե ուժային քաղաքականությունից, այլ միջազգային
իրավունքի ամենահիմնական սկզբունքներից։ Իսկ Ադրբեջանի պետականությունը, որը
հիմնված է արտաքին ուժերի միջամտությամբ ձևավորված հակաիրավական պայմանագրերի վրա
և շարունակաբար խախտում է մարդու ու ժողովուրդների իրավունքները, իրավական
տեսանկյունից չի կարող համարվել լիարժեք լեգիտիմ։
Այս
ճշմարտությունը պետք է դառնա միջազգային հանրության կողմից ճանաչված հիմք՝ Արձախի
ժողովրդի իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման ճանապարհին։
Комментарии
Отправить комментарий