Մի ապտակի հետևանքները

 

                                                  Ստալինը, Պիատրվսկին և Կամոն
 

  Ստալինը ոչ միայն քաղաքական գործիչ էր, այլև գաղափարական ճարտարապետ, որը խորապես վախենում էր հայ ժողովրդի պետական մտածողությունից։ Եթե ԽՍՀՄ 15 հանրապետություններից գրեթե բոլորը կերտվել էին արհեստական սահմանագծերով, ապա միայն Հայաստանը ուներ հազարամյակներով ձևավորված պետականամետություն ու պատմական իրավագիտակցություն։ Սա հենց այն «վտանգն» էր, որ Ստալինը տեսնում էր հայության մեջ։

Պատմության ընթացքում նույն գիծն էին վարում նաև այլ տերություններ․ Ասորեստանը, Հին Հռոմը, Բյուզանդիան և նրա ժառանգորդ հռչակված Ռուսաստանն ու Թուրքիան մշտապես փորձել են հայությանը զրկել իր պետականությունից կամ ենթարկել այն իրենց կայսրական շահերին։ Ստալինը այս ավանդույթի նոր՝ խորհրդային շարունակությունն էր։

Ուրարտուի խնդիրը այս առումով դառնում էր քաղաքական գործիք։ Ստալինը դեռևս 1937 թ. հաստատված «ԽՍՀՄ պատմության» դասագրքի մեջ անձամբ էր ուղղում հատվածները, որտեղ Ուրարտուն կապվում էր Վրաստանի հետ, իսկ հայերը մղվում էին Ասորեստանի տարածքներ։ Նա նույն տրամաբանությամբ ճնշեց նաև Բորիս Պիոտրովսկուն, որը, թեև խիստ զգուշավոր էր իր եզրակացություններում, չէր կարող շրջանցել Ուրարտուի և Հայաստանի ակնհայտ կապերը։

Սակայն փաստերը մնում են անառարկելի․ Դարեհ I-ի Բիհիսթունի եռալեզու արձանագրության մեջ Հայաստանը հիշատակվում է երեք ձևով՝ Armina (հին պարսկերեն), Harminuia (էլամերեն), Urashtu/Urartu (աքքադերեն)։ Այսինքն՝ արդեն մ.թ.ա. VI դարում միջազգային փաստաթղթում նույն տարածքը և նույն ժողովուրդը կոչվում էին և՛ Հայաստան, և՛ Ուրարտու։

Ստալինը փորձում էր վերահսկել ոչ միայն ներկան, այլև պատմությունը՝ արմատախիլ անելով հայագիտության այն ուղղությունները, որոնք ապացուցում էին Հայաստանի հնագույն պետականությունը։ Եվ այստեղ գործում էր նաև նրա անձնական թշնամանքը․ Ստալինն, որն իր ողջ կյանքում չկարողացավ մոռանալ հայ մեծ հեղափոխական Կամոյի՝ Լենինի ներկայությամբ տված պատմական ապտակը (երբ Կրուպսկայային հասցրած հայհոյանքի համար Կամոն պատասխանեց ասպետին վայել ապտակով), իր հոգում մշտապես վրեժ էր լուծում հայերից՝ այդ անմոռաց ապտակի համարՀայ ժողովրդի նկատմամբ նրա քաղաքականությունը ձևավորվում էր ոչ միայն կայսերապաշտական հաշվարկներով, այլև այդ մութ ու անձնական թշնամանքի զգացումով։

Այսօր, ցավոք, Հայաստանում դեռ կան ստալինական մտածողությամբ մարդիկ, որոնք շարունակում են ժխտել Ուրարտուի և Հայաստանի նույնականությունը։ Բայց պատմությունը անխախտելի է․ Ուրարտուն Հայքն է, և հայ ժողովուրդն ունի այն, ինչից ամենաշատն էր վախենում Ստալինը՝ իր պատմական պետական ավանդույթը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»