ՀԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ, ՀՍԿԱ ՈՒ ԱՆՎԵՀԵՐ ԱՐՁԱԽ



Եգիպտահայ ականավոր պետական-քաղաքական գործիչ  Նուբար Փաշա Նուբարյանը (1825-1899) սերում էր 18-րդ դ. վերջին Արձախից Կոստանդնուպոլիս գաղթած առևտրական Մկրտիչ Նուբարի Մելիքյանի գերդաստանից: Նախնական կր­թությունը իր ծննդավայր Զմյուռնիայի հայկա­կան դպրոցում ստանալուց հետո տեղափոխ­վել է Ալեքսանդրիա, այնուհետև սովորել է Փարիզում: Բազմիցս վարել է Եգիպտոսի ար­տաքին գործերի նախարարի և վարչապետի պաշտոնները: Սեծ դեր է խաղացել եգիպտա­հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքի ո մշակութային զարթոնքի գործում: Նյութական միջոցներ է տրամադրել Կ. Պոլսի Նուբար-Շահնազարյան ժառանգավորաց գի­շերօթիկ վարժարանի հիմնադրմանը, Եվրո- պայում ուսանող հայ երիտասարդներին, ֆի­նանսավորել է մի շարք հայ մատենագիրների   աշխատությունների ֆրանսերեն թարգմանություն­ները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյա­նի խնդրանքով կազմել և 1878թ. Բեռլինի վեհաժո­ղովին է հղել Օսմանյան կայսրությունում հայերի դրության բարելավման իր ծրագիրը «Մեկ քանի նո­թեր Հայսւստանի վարչության մեջ մտցվելիք բարե­նորոգմանը մասին», որը, սակայն, չի ներկայացվել: Մի առիթով Նուբար Փաշան ասել է. «Կյանքս նվիրեցի Եգիպտոսին, որովհետեւ բախտն իմ առաջ այդ գործը հանեց, հրապուրվեցա անկից և կապվեցա: Բայց օտար երկրի մեջ այդ գործունեությունս երբեք ինձի չմոռցուց, որ հայ մըն եմ...»:

1912թ. նոյեմբերի 10-ին Ամենայն Հայոց Կաթո­ղիկոս Գևորգ V Սուրենյանցի հատուկ կոնդակով Նուբար Փաշայի որդին Պողոս Նուբար Փաշան (1851-1930) նշանակվեց Ազգային պատվիրակու­թյան ղեկավար և բանակցությունների մեջ մտավ Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետությունների հետ 

Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկանելու համար: Պողոս Նուբար Փաշայի նա­խաձեռնությամբ 1906թ. Կահիրէում հիմնադրվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, որի տրամադրած գումարներով օգնություն է կազ­մակերպվել տասնյակ հազարավոր հայ որբերին ու աղքատներին. կառուցվել են բազմաթիվ մշակութա­յին և տնտեսական օջախներ, հիվանդանոցնր. սահ­մանվել կրթաթոշակներ և այլն:

Ստորև ընթերցողների ուշադրությանն ենք ներ­կայացնում նշանավոր հասարակական գործիչ, խմ­բագիր ու հրատարակի] Տիգրան Նազարյանի (1858- 1926) նամակն՝ ուղղված Պողոս Նուբար Փաշային, որը տպագրվել է «Տարազ» ամսագրի վերջին հա­մարում: Տ. Նազարյանը ծնունդով շուշեցի էր. 1879թ. Շուշիում հիմնել է հրատարակչական գրասենյակ, երկու տարի անց տեղափոխվել է Թիֆլիս, 1883-1918թթ. հրատարակել «Աղբյուր» մանկապատանեական ամսագիրը, 1880-1919թթ. «Տարազ» շա­բաթաթերթը իր հավելվածներով,  ռուսերեն «Անո­նս», «Կովկասի առավոտ» օրաթերթերը, ինչպես նաև գրքեր, օրացույցներ և այլն: 1915թ., երբ արևմտահայ գաղթական որբերը գալիս էին Թիֆլիս. Նազարյանի հանգանակած միջոցներով բացվել է  «Հրատապ սփոփանք մայր հայաստանցիներին» ապաստարանը, ուր սնունդ և բժշկական օգնություն էր տրվում որբերին: Նա աշխատանքի է տեղավորել 500-ից ավելի գաղթականների: 1919-24թթ. արտա­սահմանում եղած Ժամանակ պարբերական մամու­լում տպագրել է հոդվածներ Խորհրդային Հայաս­տանի տնտեսական ու 
մշակութային նվաճումների մասին: 1925թ. վերադարձել է Թիֆլիս. ստանձնել Արձախի օգնության կոմիտեի փոխնախագահի պաշտոնը: 1908թ. Տ. Նազարյանը ընտրվել է «Գրա­կանագետների, արվեստագետների և խաղաղու­թյան միջազգային ընկերության» պատվավոր ան­դամ:

«Վսեմաշուք Տեր.

Մեծարելի Հայրենակից.

Բարոյական պարտականությունս եմ հա­մարում հիշեցնել Ձեզ երջանկահիշատակ Ձեր ծնողի՝ հայության պարծանք Նուբար Փաշի կամքը - նվիրական կտակը, այն է՝ - « Կամե­նում եմ իմ պապերի ծննդավայր Արձախի համար մի բան անել»—և այլն:

Իր այդ կամքը լուսահոգի Ձեր ծնողը 1895թ. Կեսինգենում հայտնեց ինձ, երբ պաշ­տոնապես ներկայացել էի նրան, տանելով Նո­րին Օծություն Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսի սրբազան կոնդակը, որ իմ նախաձեռնությամբ

տվել էր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապե­տը՝ կոչելով Լուսահոգի Նուբար Փային գլուխ անցնել հայկական դատին, որ այսօր. Դուք, Վսեմաշուք Տեր, նրա արժանավորագույն ժա­ռանգդ, շարունակում եք այդքան իմաստութ­յամբ և բուռն հայրենասիրությամբ:

Ահա այժմ հասել է Ձեր ծնողի կտակի ի- րագործման օրն, այն է, որ հայության զարկե­րակ, հսկա ու անվեհեր Արձախը միացվի Մայր Հայաստանի հետ: Եվ չլինի, թե մի կան­գուն հող Ձեր պապերի ծննդավայրից տրվի օտարին:

Իմացեք, Ձերդ Բարձր Գերազանցություն, որ Արձախը նույնն է Մայր Հայաստանի հա­մար, ինչ Ալզաս- Լորենը (էլզաս-Լոթարինգիան - Ս. Ղ.)՝ սքանչելի Ֆրանսիայի համար:

Լի հարգանրով Վսեմությանդ պատրաս­տակամ՝ Տ. Նազարյան»»:

«Տարազ», 1919, թիվ 12, էջք 85:





Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»