ԿԻԼԻԿԻԱ՝ ՉԻՐԱՑՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

 
  
    1. ԿԻԼԻԿԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1916 թ.՝ Հայկական լեգիոնի կազմավորումը՝ ֆրանսիական բանակի կազմում
1918 թ. սեպտեմբեր՝ Արարայի ճակատամարտի հաղթանակ
1919–1920 թթ.՝ հայկական բնակչության վերաբնակեցում Կիլիկիայում
1920 թ. օգոստոսի 4՝ Կիլիկիայի Հանրապետության հռչակումը
1920 թ. նոյեմբեր–1921 թ. մարտ՝ Քեմալականների ներխուժում, հայկական պաշտպանական ուժերի անկազմակերպ հակազդեցություն
1921 թ. մարտ՝ հայկական բնակչության զանգվածային տարագրում Կիլիկիայից
    1920 թ. օգոստոսի 4-ին, Ադանայում Կիլիկիայի Հայ Ազգային խորհուրդը՝ Միհրան Տամատյանի գլխավորությամբ, Կիլիկիայի անկախության հռչակումը  բացառիկ պահ էր մեր նորագույն պատմության մեջ՝ երբ հայկական կողմն ուներ՝ ռազմական ուժային պոտենցիալ, բարենպաստ միջազգային միջավայր, բայց չուներ  վճռական քաղաքականություն և կազմակերպված պետական մոտեցում։
   Հայկական լեգիոնը Արարայում – հայ ոգու հաղթանակ
  1916 թվականի նոյեմբերին  Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում  Ֆրանսիայի արտաքին գործոց նախարարության և Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարի միջև կնքվեց համաձայնություն Հայկական Լեգեոն ստեղծելու մասին ։  Հայկական լեգեոնի ստեղծման նպատակն է թույլ տալ հայերին՝ ներդրում մասկակցելու Օսմանյան կայսրության մեջ մտնող Կիլիկիա (Սիսվան) երկրամասի ազատագրմանը և օգնել հայերին՝ իրականացնելու այդ երկրամասում իրենց ազգային պետություն ստեղծելու ազգային ձգտումները։ Հայկական լեգեոնը՝  4.360 հայ զինվոր և 58 սպա, պետք է մարտնչեր միայն թուրքերի դեմ և միայն Կիլիկիայում։ Լեգեոնը պետք է դառնար ստեղծվելիք ապագա Հայկական բանակի կորիզը։
1918 թ. սեպտեմբերի 19-ին Հայկական լեգիոնը՝ հոգևոր առաջնորդ վարդապետ Վաղարշակ Արշակունու առաջնորդությամբ, մասնակցեց Արարայի ճակատամարտին՝ հաղթելով օսմանյան զորքերին և սատարելով Անտանտի ընդհանուր առաջխաղացմանը։
  Լեգեոնի մարտիկները հերոսաբար կռվեցին՝ արժանանալով ֆրանսիական ու բրիտանական հրամանատարության գովեստին։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հրամանատար Գեներալ Էդմունդ Ալենբին, անդրադառնալով Հայկական լեգիոնի մասնակցությանը Արարայի ճակատամարտում, ասել է՝
  «Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ հայ զինվորները ցույց տվեցին այն ուժը, որ կար նրանց հոգում՝ արդար պայքարի զորությամբ»։
  Այս գնահատականը հայ զինվորի մարտական կարողության ճանաչումն էր  Մեծ Բրիտանիայի  կայսրության հրամանատարության կողմից։
   Այդ հաղթանակը փաստեց, որ հայ զինվորը կարող է փայլուն կռվել օտարի բանակում, և քաղաքական ղեկավարության առկայության պարագայում, նաև պաշտպանել իր սեփական պետականությունը։
   1920-1921 թթ Կիլիկիայում ֆրանսիական ուժերի թիվը շուրջ 15,000 էր, որից 10 հազար 150 զինվոր և սպա հայ լեգեոնականներ էին։
  Սա ուժեղ հիմք էր՝ տեղում կազմակերպելու դիմադրություն քեմալականների առաջխաղացման դեմ, ամրապնդելու Կիլիկիաի անկախությունը և վերածելու հայտարարությունը՝ իրական պետականություն։
    Սակայն Կիլիկիայի Հայկական կառավարությունը, հռչակված անկախության օրը, չձևավորվեց որպես գործնական պետական կառույց ։
   Բացթողումներ.
Չհայտարարվեց ռազմական դրություն, չկազմակերպվեց համաժողովրդական մոբիլիզացիա,
չձևավորվեց կենտրոնացված հրամանատարություն, չկառավարվեց ֆրանսիացիների թողած զինանոցը։
   Այս ամենի խորքում՝ կենսական նշանակություն ունեցող քաղաքական կամքի բացակայություն էր։
   Համաշխարհային պատմության նմանօրինակ դեպքեր
Նիդեռլանդների ազգային դիմադրությունը Իսպանիայի դեմ (1568–1648 թթ.)
Երբ Հաբսբուրգյան Իսպանիան փորձում էր կլանել Նիդեռլանդները՝ հարկային ու կրոնական ճնշմամբ, նիդեռլանդցիները սկսեցին 80-ամյա անկախության պատերազմը։
  Ամենադժվար պայմաններում, առանց մշտական դաշնակիցների, նրանք ձևավորեցին զինված ջոկատներ, ազատ քաղաքներ, կազմակերպված ղեկավարում՝ ի վերջո հասնելով անկախության հռչակման և պետականության հիմնման։
   Նիդեռլանդների օրինակը վկայում է, որ անկախության համար առաջնայինը ոչ թե դաշնակիցներն են, այլ՝ կամքը, ինքնակազմակերպումը և արժանապատվությունը։
   Եզրակացություն
Կիլիկիայի Հանրապետության հռչակումը պատմական բացառիկ հնարավորություն էր՝
հիմնել անկախ հայկական պետություն Միջերկրականում, գործնականում կիրառել Արարայի հաղթանակի ռազմափորձը  և ձևավորել հայկական ռազմավարական ներկայություն տարածաշրջանում։
    Սակայն վճռական քայլերի բացակայությունը, ինքնակազմակերպման և պաշտպանական ուժերի անշահագործումը՝  հանգեցրին նորաստեղծ  պետականության կորստի։
   Արարայի հաղթանակը և Կիլիկիայի հռչակումը ապացուցում են, որ անհամապատասխան քաղաքական ուղեղը կարող է կորցնել անգամ ամենապատրաստ բանակը։ Իսկ չկայացած պետությունը ոչ թե օտարի զոհն է, այլ սեփական քաղաքական անզորության և թերուսության հետևանք։
    3. Քեմալական ներխուժման փուլային գնահատում
I փուլ (1920 օգոստոս–սեպտեմբեր) – Քեմալական փոքր՝ հետախուզական ջոկատների ներթափանցում Կիլիկիա
II փուլ (1920 հոկտեմբեր–դեկտեմբեր) – ֆրանսիական զորքերի լքած ռազմավարական կետերի գրավում, որը չարվեց Տամատյանի կառավարության կողմից:
  III փուլ (1921 հունվար–մարտ) – Հայ բնակչության տարհանում՝ առանց կազմակերպված դիմադրության
Նշված զարգացումները ցույց են տալիս, որ եթե 1920 թ. հռչակված Կիլիկիայի կառավարությունը իրապես ընկալեր պետականություն որպես ինքնակազմակերպման ու ինքնապաշտպանության ենթակառուցվածք, կարող էր միջազգային ճանաչում ստանալ ։
4. Ֆրանս–թուրքական գաղտնի համաձայնությունները (ֆոնային փաստ)
   1921 թ. մարտի 20-ին կնքվեց Անկարայի համաձայնագիրը Ֆրանսիայի և Քեմալական Թուրքիայի միջև, որի համաձայն՝ Ֆրանսիան հրաժարվում էր Կիլիկիայի տարածաշրջանից՝ հանուն ապագա տնտեսական հարաբերությունների։
  Սա նշանակում էր, որ ֆրանսիական դաշնակիցը վաղուց արդեն չէր դիտարկում Կիլիկիան որպես հայկական ապագայի տարածք, իսկ հայկական կողմը շարունակում էր ապավինել երազանքին՝ փոխարենը կառուցելու սեփական իրականությունը։
  Կարևոր է, որ մերօրյա քաղաքական գործիչները վերջապես դուրս գան արևմտամետ և հատկապես ֆրանսամետ քաղաքական արկածախնդրության մոլորությունից։
Պատմությունն արդեն ապացուցել է՝ մեծ տերությունները պատրաստ են մոռանալ մարդասիրության մասին հենց այն պահին, երբ սեղանին դրվում են տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը։
Ինչպես Կիլիկիայի հարցում Ֆրանսիան գերադասեց գործարքը Անկարայի հետ հայ ժողովրդի իրավունքներից, այնպես էլ այսօր, ցանկացած պահի, նույն կերպ կարող է «փուռը տալ» ողջ հայ իրականությանը, եթե մենք ինքներս չձևավորենք մեր ուժի ու կամքի վրա հիմնված պետականություն։ Կիլիկիայի անկախությունը չիրացվեց, սակայն նրանից քաղված դասը կիրառելի․ այն հուշում է, որ հաղթանակը սկսվում է ոչ թե դաշնակիցներով, այլ սեփական կազմակերպվածությամբ։
  Ճակատագիրը կերտվում է ուժի, միասնության և պատրաստվածության լեզվով:





Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»