ԵՐԲ ՓՐԿԱՉԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱԾ ԱԶԳԸ ՄՈԼՈՐՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՀՈԳԵՎՈՐ ԼՈՒՅՍԻ
Հայ ժողովուրդը միշտ էլ պատերազմել է անկախության, ազատության համար՝ թե՝ զենքով, թե՝ խոսքով, և թե՝ աղոթքով։ Այսօր կրակն արդեն Ազգի տան շեմին է։ Թշնամին սպառնում է ոչ միայն կռվով , այլ հոգէէնրգետիկ դաշտի ոչնչացմամբ։ Ազգի թշնամին առաջարկում է «նոր լույս»՝ «հոգևոր խավարի»՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Այսօր այդպիսի վտանգի առաջ ենք՝ խորությամբ հավասար՝ վերջին ռեզերվացիայի կորստի։ Հայաստանում տեղի է ունենում համատարած հոգևոր հարձակում, որի գլխավոր գործիքներն են՝ աղանդները, սատանիստական խմբերը և թմրամիջոցներով ուղեկցվող հոգէորսությունը։
Այսօր մեր երեխաներին առևանգում են «փրկության հանդիպումներով», նրանց կտրելով ինքնությունից և նախնիներից, Հայրենիքի հերոսական պատմության հիշողությունից։ Մեր աչքի առաջ ջարդոնի է վերածվում հազարամյակներով դարբնած պողպատից էլ ամուր հոգին ։
Հոգին չունի անշարժություն․ այն կամ բարձրանում է՝ Սուրբ Սրբոց Արարաչի մոտ, կամ ընկնում է մոլորակի տիրակալի՝ Խավարի իշխանի գիրկը։
Աղանդները ոչ թե կրոնական , այլ հոգևոր դիվերսիոն կազմակերպություններ են։ Սրանք ռազմա-հոգեբանական տեխնոլոգիաներ են՝ ուղղված ժողովրդի հոգևոր հիմքերի քայքայմանը։ Եհովայի վկաներ, մորմոններ, հոգեգալստյանականներ և խավարի այլ կառույցներ՝ իրականում սարսափելի նպատակ ունեն՝ մարդուն կտրել իր տոհմից, իր արյունից և Սուրբ Սրբոց Արարչից։
Աղանդավորների խոսքն աններդաշնակ է հայոց լեզվի հետ։ Նրանց «մկրտությունը» ջնջում է նախնյաց կապը։ Նրանց «փրկության խոստումները» ուղեկցվում են հավատարմության երդումներով՝ ինչ-որ միջազգային կառույցի կամ «հոգևոր կամ քաղաքական առաջնորդի» հանդեպ։ Եվ երբ կտրում ես մարդու հոգին իր ծնունդից, դու նրան վերածում ես գործիքի՝ ցանկացած ապազգային գաղափարի, ցանկացած անմարդկային հրամանի համար։
Սատանիստական խմբերը՝ թմրամիջոցներով իրականացնում են հոգեորսություն և ազգին սրնթաց տանում են դեպի ...կործանում։ Վկա է Արցախում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ սատանիստների իշխանությունը հազարամյակների ազգային ժառանգությունը գերի դարձրեց ադրբեջանական զավթիչներին։ Հայաստանում արդեն ձևավորված փակ սատանիստական խմբերի խորհրդանիշներն ու ծեսերը կեղծ ազատության դիմակով իրականում տարածում են հոգևոր անկում։ Դրանք կապված են թմրամիջոցների սպառման, գիշերային խմբակային ծեսերի և այլ անմարդկային գաղափարների տարածման հետ։
Այս ամենն արվում է թշնամական շրջապատի թելադրած պլանով՝ հենվելով դեռահասների անորոշության, ծնողական թուլացած վերահսկողության և ազգային ինքնության մերժման և հակապետական մթնոլորտի վրա։ Եվ երբ պատանին ասում է՝ «ես չեմ ուզում լինել հայ, ես ուզում եմ լինել պարզապես մարդ», ապա հաջորդ քայլը նա ... դառնում է դժոխքի գործակալ։
Հայ Առաքելական Եկեղեցին կկարողանա՞ վերածվել Ազգի Հոգևոր Վահանի
Այս աղետը հնարավոր չէ հաղթահարել առանց Հայ Առաքելական Եկեղեցու՝ արմատական վերաիմաստավորման։ Այլևս չի կարելի հանդուրժել, որ մեր ազգային Եկեղեցին ներառի օտար հոգևոր մշակույթներ իր ներսում՝ դառնալով միջազգայնորեն համաչափ, բայց ներպետականորեն անպաշտպան։
ՀԱԵ-ն պիտի դառնա արմատապես ազգային Եկեղեցի, որը դուրս կմղի բոլոր օտար ներմուծված աղանդային գաղափարները՝ լինի դա հրեական, թե ժամանակակից արևմտյան սինթետիկ ուղղություններ։ Այդ ճանապարհին Նարեկացու «Մատյան Ողբերգությունը կամ Ապաշխարհություն» գիրքը ,որպես մարդկությանը տրված վերջին ու միակ ճշմարիտ Սուրբ Գիրք, պետք է դուրս մղի իրենց դարն ապրած և աղանդներին սնող գրքերը ։
Հին և նոր կտակարանները, ինչպես նաև Ղուրանը, որոնք ծառայում են հրեական էգրեգորին, արդեն բարոյապես մաշվել են և դուրս են մնացել Արարչական ծրագրից։ Դրանք այլևս չեն բերում մարդու և ազգի փրկություն, այլ թուլացնում են ազգի արմատային կապը՝ սեփական հոգևոր ու ցեղային սկզբնաղբյուրի հետ։
Եկեղեցին պետք է ընդունի Նարեկը ոչ թե որպես գրական հուշարձան, այլ որպես սուրբ Սրբոց Արարչից թելադրված նոր Հոգևոր Ուսմունք, որպես Հայ ՍՈՒՐԲ Գիրք, որի տողերը պիտի դառնան հոգևոր ապաքինման աղոթք՝ յուրաքանչյուր հայի սրտում, դպրոցում, բանակում, պետական համակարգում։
Վերջին Արարչական Կանչը՝ Նարեկացու «Ապաշխարհության մատյանի» էջերում
Այս խավարի դեմ ունենք զենք՝ այն ժամանակակից գոյություն չունեցող փիլիսոփայությունը չէ, այլ Սուրբ Սրբոց Արարչի ներշնչանքով ծնված «Ապաշխարհության մատյանը»։ Գրիգոր Նարեկացին մեզ թողեց վերջին ուղղակի գիտելիքը Արարչից։ Նարեկը վերադառնում է որպես ուսմունք, աղոթք և հոգևոր հուշակոթող՝ յուրաքանչյուր հայի սրտում։
Որովհետև երբ աղանդները խոսում են «լույսի» մասին, միայն Նարեկն է հիշեցնում, որ ԼՈՒՅՍԸ՝ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է։ Եվ երբ սատանիստները գովում են թմրադեղերով ստացած «ազատությունը», միայն Նարեկն է զգուշացնում, որ ազատությունն առանց պատասխանատվության՝ անեծք է։
Չպաշտպանված հոգին՝ դառնում է ազգի ապագայի համար սպառնալիք
Երբ ազգը կորցնում է իր հոգևոր պաշտպանությունը, նա դառնում է մեխանիկորեն կառավարելի։ Այսօր Հայոց բանակի սպառազինության հետ համահավասար կարևոր է հայ երիտասարդի հոգու զրահավորումը։ Եվ այդ զրահը չի գալիս արևմուտքից կամ արևելքից։ Այն գալիս է մեր Հայրենիքի խորքից՝ Նարեկացու տողերից, Արտաշես Բարեպաշտի կտակից և Նախնյաց Դիցերի անունից։
Այս տողերը կոչ են՝ սթափության։ Մենք իրավունք չունենք լռելու։ Որովհետև այս պատերազմում կրակոցները փոխարինվել են աղոթքի զենքով։ Եվ այդ զենքը Հայ Առաքելական Եկեղեցին պետք է կիրառի՝ Ազգի վերածննդի և հզոր Հայոց պետականություն կերտելու համար։
Комментарии
Отправить комментарий