Արձախյան հարցի ռազմավարական գնահատական և պանթուրքիզմի մարտահրավերը Հայաստանի համար

 

   

    Արձախի շուրջ տասնամյակներով շարունակվող հակամարտությունը չի կարելի դիտարկել միայն որպես տեղային տարածքային վեճ․ այն հանդիսանում է պանթուրքիստական լայնածավալ ծրագրի բաղադրիչ, որի նպատակն է ձևավորել Անկարա–Բաքու միասնական աշխարհաքաղաքական գիծը՝ Հարավային Կովկասում հայկական պետականության և հայկական գործոնի ամբողջական չեզոքացմամբ։ Այս գործընթացը ուղեկցվում է ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությամբ, այլև Թուրքիայի հետևողական ռազմավարությամբ՝ խթանելով թուրքական աշխարհաքաղաքական նախագծեր Կենտրոնական Ասիայից մինչև Միջին Արևելք։

Պանթուրքիզմի աշխարհաքաղաքական դրսևորումները և Հայաստանի մարտահրավերները

Պանթուրքիզմի հիմնական ռազմավարական նպատակն է միավորել բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին մեկ աշխարհաքաղաքական համակարգում, ինչը ենթադրում է Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ինքնիշխան դերակատարի վերացումը։ Այս ռազմավարության գործնական հետևանքներն են՝

  • Հայաստանի շուրջ ստեղծվող թյուրքական աշխարհաքաղաքական ճնշում,

  • Արձախի բռնի տեղահանումը և ադրբեջանական օկուպացիան,

  • տեղեկատվական և հոգեբանական պատերազմը հայության դեմ։

  Ռուսաստանում գործող պանթուրքական կազմակերպությունների հակահայ գործունեությունը

Անտեսանելի և հաճախ չգնահատված վտանգներից է Ռուսաստանում գործող պանթուրքիստական կառույցների ազդեցությունը, որոնք ներգրավված են հակահայ քարոզչության և լոբբիստական գործունեության մեջ։ Այս կառույցները հաճախ հանդես են գալիս որպես «մշակութային» կամ «գաղթօժանդակ» միություններ, սակայն իրականում նպաստում են թուրքական ազդեցության խորացմանը և հայկական շահերի հակազդմանը։

  • Ռուսական հանրային և քաղաքական որոշ շրջանակներում ադրբեջանական ու թուրքական լոբբին ակտիվորեն գործում է՝ փորձելով խեղաթյուրել պատմական իրողությունները և ներկայացնել Հայաստանը որպես «խանգարող տարր»։

  • Ռուսաստանի որոշ քաղաքներում թուրքական ֆինանսավորմամբ ձևավորվում են երիտասարդական և կրոնական խմբեր, որոնք պրոպագանդում են պանթուրքիստական գաղափարներ։

  • Այս գործողությունները ուղեկցվում են հայկական համայնքի նկատմամբ բաց կամ թաքնված ճնշման մեխանիզմներով՝ տեղեկատվական դաշտում, երբեմն էլ սոցիալական միջավայրում։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը կոչ է անում առողջ մտավորականությանը միավորել գիտելիքները՝ ռազմավարական անելիքները հստակեցնելու համար:

 Երբ վտանգված է Երևանյան պետականության ապագան, ապա աշխարհասփյուռ հայությունը պետք է մշակի համապարփակ պատասխան՝ հիմնված միջազգային իրավունքի, ռազմաքաղաքական և տեղեկատվական դաշտերի համադրման վրա։ Կարևոր քայլերն են՝

  1. Միջազգային իրավաքաղաքական ճակատում.

    • Պահանջատիրության նոր, փաստաթղթավորված ռազմավարություն, որը կհիմնավորվի Արձախի բնակչության ինքնորոշման իրավունքի և բռնի տեղահանման փաստերի վրա։

    • Ռուսաստանի և այլ երկրների հետ երկխոսության մեջ բարձրացնել պանթուրքական լոբբինգի վտանգների հարցը՝ որպես տարածաշրջանային կայունությանը սպառնացող գործոն։

  2. Տեղեկատվական և հոգեբանական հակազդում.

    • Մշակել և տարածել հավաստի վերլուծություններ ռուսական և միջազգային հարթակներում՝ բացահայտելով պանթուրքիզմի իրական նպատակները։

    • Ստեղծել մեդիա և հետազոտական կենտրոններ, որոնք համակարգված կհետևեն պանթուրքական գործունեությանը և կներկայացնեն հակահայ ուղղվածության փաստերը։

  3. Ազգային անվտանգության նոր ռազմավարություն.

    • Բազմաշերտ պաշտպանական համակարգ՝ ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական և տնտեսական բաղադրիչներով։

    • Տարածաշրջանային բազմավեկտոր դաշնակցային քաղաքականություն՝ ընդգրկելով Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին և այլ ուժային կենտրոններին։

Եզրակացություն

Ադրբեջանական զավթիչներից Արձախի ազատագրման հարցը Հայաստանի գոյության հարցն է, որպեսզի թշնամուն ապացուցենք , որ Հայաստանյան հանրությունը հւվանդ չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, ինչպես նաև Ռուսաստանում պանթուրքական լոբբիների ակտիվացումը, հստակ ցույց են տալիս, որ խնդիրը դուրս է միայն Արձախի տարածքային սահմաններից։ Անհրաժեշտ է միասնական, համակարգված և երկարաժամկետ ռազմավարություն՝ հիմնված ազգային շահերի պաշտպանությանը, միջազգային իրավունքի գործիքակազմի կիրառմանը և պանթուրքիզմի գաղափարախոսական ու կազմակերպչական հենքի դեմ հետևողական պայքարին։



Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Իլհամի «95 տոկոսանոցը»