Պորտասարը 20-րդ քաղաքկրթության օրրան

 

  Մինչ հնագետները Պորտասարին վերագրում են «ամենայն հավանականությամբ»  մ․թ․ա․ 10-րդ հազարամյակի տարիք, այլընտրանքային պատմագրությունը հաստատում է , որ 20-րդ քաղաքակրթությունը սկզբնավորվել է հենց այս բնակավայրից։  Ըստ պաշտոնական հնագիտության, Պորտասարում  հայտնաբերվել են 12,000 տարի առաջ կառուցված սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Այլընտրանքային պատմագրությունը պնդում է, որ բնակավայրը կառուցվել է 10 տարվա ընթացքում, ուրեմն հնագետների նշած տարեթվերը ուղորդվում են ինչ որ կենտրոնների կողմից և դիտավորյալ աղավաղվում են:  Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարախումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում։ Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր1994 թ. հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։ Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ։ Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է։ Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին։ Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել:
   
Սրբավայրում հայտնաբերվել է հազվագյուտ մարդկային արձան։ Արձանը հորիզոնական տեղադրված է եղել համալիրի շինություններից մեկի պատի մեջ։ 

Արձանը հայտնաբերվել է շինությունների B և D հատվածների միջև՝ վերականգնողական աշխատանքների ընթացքում։ Այն ունի պահպանված գլուխ և մարմին, սակայն ոտնաթաթերը բացակայում են։ 








Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

ՔՆՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ «ԴԻՔ. ՉԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ» ԳՐՔԻ 9-րդ ԳԼԽԻ