Հայաստանը՝ որպես երկաթուղային հանգույցների կենտրոն

 


 Վերջին տարիներին Թուրքիան մեծ թափով զարգացնում է իր երկաթուղային համակարգը։ Մինչ 2053 թվականը երկաթուղային ցանցի երկարությունը պետք է հասնի  28 600 կմ։  2001–2024 թթ. երկաթուղիների վրա  ծախսելով 64 մլրդ դոլար, Թուրքիան  բեռնափոխադրումները ավելացրել է միլիոնավոր տոննաներով, իսկ տարեկան արտահանումը արդեն գերազանցում է 270 մլրդ դոլարը։ Կարևոր նախագծերից են․

  • Բաքու–Թբիլիսի–Կարս գիծը, որը կապում է Թուրքիան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։

  • Կարս–Իգդիր–Դիլուջու գիծը, որը պետք է դառնա «Զանգեզուրի միջանցքի» մաս։

  • «Պուտ զարգացմամբ» (Faw–Turkey Development Road)՝ Պարսից ծոցից մինչև Թուրքիայի սահման։

Այստեղ բնական հարց է առաջանում․ Իսկ ինչու՞ Հայաստանը չունի նման ծրագրեր։ Ինչու՞ մեր կառավարությունը չի առաջարկում այլընտրանքային ուղիներ, որոնք կարող են մեզ վերածել տարածաշրջանային առանցքի։

Սցենար I․ Հարավ-հյուսիս առանցք . Պարսից ծոց → Մեղրի → Ալավերդի → Ջիլիզե → Փոթի

Այս գիծը կապում է Պարսից ծոցը Սև ծովի հետ և ստեղծում է ամենակարճ ցամաքային կապը․

  • Արաբական նավթային երկրները (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քաթար, Օման) → Եվրոպա։

  • Ասիական հսկաները (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Սինգապուր) → Եվրոպա։

  • Արևմուտքը (ԵՄ, ԱՄՆ) → ավելի անվտանգ մատակարարման ուղի՝ Սուեզի ջրանցքի և Թուրքիայի վերահսկողությունից դուրս։

Տնտեսական հաշվարկ Հայաստանի համար․

  • Տարեկան բեռնափոխադրումներ՝ 20–25 մլն տոննա։

  • Ուղիղ եկամուտներ՝ 400–500 մլն դոլար։

  • Անուղղակի եկամուտներ՝ 0.5–0.7 մլրդ դոլար։

  • Ընդհանուր՝ շուրջ 1 մլրդ դոլար տարեկան։

Սցենար II․ Արևմուտք-արևելք առանցք .  Թուրքիա → Նախիջևան → Գորիս → Ֆիզուլի → Լենքորան → Կասպից ծով

Այս գիծը շրջանցում է «Մեղրիի միջանցքը» և դառնում է միջազգային առումով շատ ավելի վստահելի․

  • Թուրքիան ստանում է արագ ու կարճ կապ Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ։

  • Ադրբեջանը շահում է նոր կապով։

  • Չինաստանը ստանում է Եվրոպա տանող ավելի բազմազանեցված գիծ։

  • Հայաստանը վերահսկում է գիծը, ինչը մեծացնում է վստահությունը։

Տնտեսական հաշվարկ Հայաստանի համար․

  • Տարեկան բեռնափոխադրումներ՝ 15 մլն տոննա։

  • Ուղիղ եկամուտներ՝ 250–300 մլն դոլար։

  • Անուղղակի եկամուտներ՝ 0.3–0.5 մլրդ դոլար։

  • Ընդհանուր՝ շուրջ 0.6–0.8 մլրդ դոլար տարեկան։

Հայաստանի դերը որպես երկակի հանգույց

Երկու սցենարների իրագործման դեպքում Հայաստանը դառնում է ոչ թե փակուղի, այլ համաշխարհային խաչմերուկ․

  • Հարավային առանցք՝ Պարսից ծոցից մինչև Սև ծով։

  • Հյուսիսային առանցք՝ Թուրքիայից մինչև Կասպից ծով։

Ընդհանուր տնտեսական շահույթ Հայաստանի համար՝ տարեկան 1.5–2 մլրդ դոլար, իսկ տարածաշրջանում խաղաղության ամրապնդում, քանի որ բոլոր կողմերը շահագրգռված կլինեն Հայաստանի կայունությամբ։

  Այս ծրագրերը օգտակար են  հայկական գործարար շրջանակների համար՝ եթե նրանք հանդես գան որպես նախաձեռնող և ներդրող կողմեր։ Այդ դեպքում 

  • Սպասվում են խոշոր շինարարական, լոգիստիկ և ներդրումային նախագծեր։

  • Կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր։

  • Հայաստանը կվերածվի տարածաշրջանային ֆինանսական և լոգիստիկ կենտրոնի։


Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»