ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ ՀՅՈՒՍԻՍ–ՀԱՐԱՎ ՆԱԽԱԳԾԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՏԱՐԲԵՐԱԿ
1. Հայաստանի անփոխարինելի դերը
Հյուսիս–հարավ նախագծի հիմնական շահագրգիռ կողմերն են Իրանն ու Հնդկաստանը․ առաջինը ցանկանում է ապահովել անվտանգ ու կանխատեսելի ճանապարհ դեպի Եվրոպա, իսկ երկրորդը ձգտում է Կենտրոնական Ասիայի հետ ամենակարճ կապին։ Այս համատեքստում Ադրբեջանը բացառվում է իր ագրեսիվ քաղաքականության և ռիսկերի պատճառով։
Հայաստանը, իր Խաղաղության խաչմերուկ օրակարգով առաջարկում է նոր ուղի՝ Մումբայ–Չաբահար–Մեղրի–Ալավերդի–Ջիլիզա–Փոթի, որը միաժամանակ կարճ է և անվտանգ։
2. Տնտեսական առավելություններ
-
Խնայողություններ․ Կրճատված ճանապարհը նվազեցնում է ժամանակն ու վառելիքի ծախսը․ տարեկան տնտեսվում են տասնյակ միլիոնավոր դոլարներ։
-
Նոր հնարավորություններ․ Հայաստանը ստանում է լոգիստիկ կենտրոնների, պահեստարանների, մաքսային և բաշխիչ հանգույցների կառուցման հնարավորություն, ինչն իր հերթին ստեղծում է հազարավոր աշխատատեղեր և ապահովում կայուն հարկային մուտքեր։
-
Վրաստանի հետ համագործակցությունը․ Փոթին դառնում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի ու Հնդկաստանի ծովային դարպասը, ինչը բազմապատկում է Վրաստանի շահագրգռվածությունը։
3. Ներքին կայունություն

Միջազգային ներդրումների ներգրավումը ստեղծում է տնտեսական վերելք։
-
Արտագաղթը նվազում է․ մարդիկ տեսնում են աշխատանքի և կայուն եկամուտի հեռանկար։
-
Սոցիալական համերաշխությունը ամրապնդվում է․ Հայաստանը դառնում է ոչ թե պատերազմների, այլ առևտրի ու համագործակցության խաչմերուկ։
4. Բազմավեկտոր շահագրգռվածություն
Նախագիծը Հայաստանի՝ Խաղաղության խաչմերուկ օրակարգի շնորհիվ վերածվում է ոչ միայն Հյուսիս–հարավ, այլև Արևելք–Արևմուտք միջազգային կապերի բազմավեկտոր հանգույցի։
-
Տարածաշրջանային խաղացողներ․ շահագրգռված են Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Եվրոպան, Չինաստանը և Մեծ Բրիտանիան։
-
Միջազգային աջակցություն․ Թունելաշինության փորձ ունեցող երկրներ՝ Շվեյցարիա, Ճապոնիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, կարող են ներգրավվել ներդրումներով։
-
Հանքային պաշարներ․ Թունելաշինության ընթացքում հնարավոր է նոր հանքավայրերի բացահայտում, ինչը շահագրգռում է հումքի պակաս ունեցող զարգացած երկրներին։
5. Քաղաքական հետևանքներ
-
Հայաստանի անփոխարինելի դերը միջազգային առևտրում ստիպում է գործընկերներին լինել նրա անվտանգության երաշխավորը։
-
Տարածաշրջանում պատերազմական ռիսկերը նվազում են․ ցանկացած ապակայունացում կվտանգի հսկայական ներդրումները։
-
Հայաստանը ստանում է տնտեսական կայունություն և նոր միջազգային կշիռ՝ դառնալով գործոն, այլ ոչ թե հետևանք։
Եզրակացություն
Հյուսիս–հարավ նախագծիի հայկական՝ Խաղաղության խաչմերուկ տարբերակը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական անհրաժեշտություն է։ Այն ապահովում է Հայաստանի ներքին կայունությունը, նոր աշխատատեղեր և ներդրումներ, և միաժամանակ դարձնում մեր երկիրը տարածաշրջանային առանցքային խաղացող։ Սա Հայաստանի համար պատմական հնարավորություն է՝ դուրս գալ փոքր պետության սահմանափակումներից և դառնալ մեծ նախագծերի միջուկ, որի շուրջ շահագրգիռ կլինեն ոչ միայն Իրանը և Հնդկաստանը, այլև Եվրոպան, Ռուսաստանը, և հեռանկարում նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը։
Комментарии
Отправить комментарий