Մոռացված ,բայց հուզիչ պատմություն Թամիրյանցի մասին

 

Գլուխ 1․ Լռություն, որ խախտվեց ձայնով

Երեկոյան Շուշին փայլում էր լույսերով։ Քաղաքի կենտրոնը ապրում էր իր կյանքի տեմպով․ մարդիկ շտապում էին գործերով, թանկարժեք կառքերը սլանում էին քարապատ փողոցներով, իսկ « Բորժոմի» հյուրանոցի  ճաշարանիրի վիտրինները հրապուրում էին գավաթների փայլով ու թանկարժեք ուտեստների բույրով։

 Սակայն Շուշիի մեծահարուստների համար նախատեսված հյուրանոցի ճաշարանում տիրում էր խորհրդավոր լռություն։ Այստեղ ընթրում էր բոլորի կողմից հարգված, Շուշիի պատվավոր քաղաքացի մեծահարուստ Թադևոս Թամիրյանցը՝ ազդեցիկ առևտրական, միլիարդատեր, հայտնի իր խստությամբ ու զսպվածությամբ։ Նա նստած էր մենակ՝ մեծ կլոր սեղանի մոտ, պատուհանի առջև։ Սեղանին փռված էր ճերմակ, անթերի հարթեցված սփռոց, որում արտացոլվում էր մոմերի մեղմ լույսը։ Առջևում դրված էր ճենապակյա ամանի մեջ լցված շուշեցիների սիրելի տոլման, կարմիր գինու բաժակ և ճաշասեղանի ճշգրիտ դասավորված պարագաներ։ Ամեն ինչ այդտեղ այնքան կարգին ու ներդաշնակ էր, որքան պետք է լիներ պատվավոր մարդու կյանքում։

Թադևոսը վերցրեց պատառաքաղը՝ փորձելով առաջին պատառը, երբ հանկարծ լսվեց թեթև, դողացող մի ձայն․
— «Պարոն… կարելի՞ է ձեզ հետ ճաշել»:

Այս բառերը այնքան անսպասելի հնչեցին, որ ողջ ճաշրանը քարացավ։ 

Գլուխ 2․ Աղջիկը դռան մոտ
   Թադևոսը շրջվեց և տեսավ մի աղջնակի։ Նա մոտ տասնմեկ տարեկան էր, կանգնած էր բոբիկ։ Ոտքերին քերծվածքներ ու ցեխ կար։ Մազերը խառնված, հագուստը՝ կարկատած։ Դեմքը՝ գունատ և նիհար։ Նրա աչքերում կար մի բան, որ անհնար էր մոռանալ․ ամոթի, հուսահատության և հույսի խառնուրդ։

Ժաշարանի տերը շտապեց միջամտել՝ վրդովմունքից ծռմռված դեմքով․
— «Օրիորդ, դա անհնար է։ Հեռացեք  անմիջապես»:

Նա արդեն հասել էր աղջկան, բայց Թադևոսը ձեռքը բարձրացրեց․
— «Կանգնե՛ք։ Թող խոսի»:

Նա նայեց աղջկան ուղիղ աչքերին․
— «Ինչպե՞ս դիմել քեզ օրիորդ»:
— «Լուսինե», — շշնջաց աղջիկը։ — «Ես  չեմ սնվել ուրբաթ օրվանից»:

Այս խոսքերը հնչեցին ինչպես ամենափրկիչ եկեղեցու զանգակատան զանգը ։ Դահլիճում տիրեց լռություն։ 

Գլուխ 3․ Ընթրիք, որը փոխեց ամեն ինչ
   Թադևոսը գլխով ցույց տվեց դիմացի աթոռը․
— «Նստի՛ր»:

Բոլորի հայացքները սևեռվեցին նրանց վրա։ Աղջիկը վարանելով մոտեցավ և զգուշորեն նստեց մաքուր  աթոռին։ Շփոթված մատուցողը սպասում էր հրահանգին։

— «Նրան բերե՛ք նույնը, ինչ ինձ եք մատուցել։ Եվ մեկ բաժակ տաք կաթ», — հանգիստ ասաց Թադևոսը։

Մի քանի րոպե անց Լուսինեի առաջ դրված էր տոլմայի լիքը ափսե և մեկ բաժակ կաթ։ Աղջիկը փորձում էր ուտել կոկիկ, ինչպես սովորեցրել էին Մարիամ Հախումյանի օրիորդաց դպրոցում, 

Թադևոսը լուռ հետևում էր։ Նրա հայացքը հեռու էր, կարծես տեսնում էր ոչ թե այդ աղջկան, այլ ...իր մանկությունը։ 

Գլուխ 4․ Հիշողություններ
Ոչ ոք այս դահլիճում չգիտեր Թադևոսի անցյալը։ Այսօր նա միլիարդատեր էր  ու էլիտար թաղամասերի տեր։ Բայց երբեմն՝ մանկության տարիներին, նա էլ էր գիշերում փողոցներում։ Մայրը մահացել էր, երբ ինքը ութ տարեկան էր։ Հայրը սպանվել  էր՝ թուրքերի կողմից: Նա քնում էր քարե աստիճանների վրա, հավաքում դատարկ տարաներ ու երազում, որ գոնե մեկ անգամ ճաշի թանկ ճաշարանում, որի լուսամուտից նայում էր։

Տասնյակ տարիներ անցել էին, բայց այդ սովի ու միայնության հիշողությունը միշտ նրա մեջ էր։ Եվ հիմա փոքրիկ Լուսինեն կարծես նրա մանկության արտացոլանքը լիներ։

Գլուխ 5․ Աղջկա խոստովանությունը
Երբ Լուսինեն ավարտեց ու զգուշորեն դրեց պատառաքաղը, Թադևոսը հարցրեց․
— «Ո՞ւր է քո ընտանիքը»:

Լուսինեն արտասվաձայն շշնջաց.
— «Հայրս մահացավ… տանիքը վերանորոգելիս ընկավ։ Մայրս՝ երկու տարի առաջ գնաց Սանկտ Պետերբուրգ ու չվերադարձավ։ Ես ապրում էի տատիկի հետ, բայց նա էլ մահացավ անցած շաբաթ։ Ես… ես այլևս ոչ մեկին պետք չեմ»:

Նրա ձայնը դողում էր, բայց արցունք չկար։ 

 Թադևոսը լուռ էր։ Նրա ներսում այդ խոսքերը կրկնում էին սեփական ցավը։ 

Գլուխ 6․ Ճակատագրական առաջարկը
  Թամիրյանցը  ձեռքը տարավ դրամապանակին, ուզում էր փող տալ, բայց ...կանգ առավ։ Ի՞նչ էին փոխելու այդ փողերը։ Վաղը կկորչեն, և աղջիկը կրկին կգտնվեր փողոցում։

Նա նայեց նրա աչքերին ու ասաց․
— «Ուզո՞ւմ ես ապրել իմ մոտ»:

Լուսինեն քարացավ․
— «Ի՞նչ նկատի ունեք»:
— «Պարզապես ապրել։ Իմ տունը մեծ է։ Ես կկարողանամ հոգալ քո մասին»:

Դահլիճով մեկ անցավ զարմացական  շշնջոց։ Բոլորը ապշած էին: Ոչ ոք չէր սպասում նման բան։ 

Գլուխ 7․ Նոր տուն
Հաջորդ առավոտ Թադևոսի հսկայական առանձնատունը, որտեղ միշտ լռություն էր տիրում, կենթանացավ։ Տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ միջանցքներում հնչում էր երեխայի ծիծաղ։

Լուսիենն զգուշորեն ուսումնասիրում էր սենյակները՝ հազարավոր գրքերով գրադարանը, խոհանոցը, որտեղ խոհարարը հիմա նաև իր համար էր պատրաստում։ Սկզբում նա վախենում էր նույնիսկ դիպչել թանկարժեք իրերին, նստում էր լուռ, ասես հյուր։ Բայց Թամիրյանցը կամաց-կամաց մղում էր նրան դեպի կյանք․ գնեց հագուստ, ուղարկեց դպրոց, վարձեց ուսուցիչներ։

Գլուխ 8․ Երկու ճակատագրեր
  Թադևոսն ինքը նույնպես փոխվում էր։ Նրա կյանքը՝ լի գործարար հանդիպումներով ու օտարացվածությամբ, առաջին անգամ ջերմացավ։ Նա տուն էր վերադառնում ավելի շուտ, որպեսզի ժամանակ անցկացնի Լուսինեի հետ։ Նրան կարդում էր գրքեր, լսում նրա պատմությունները, օգնում դասերի սովորելուն։

Նա հասկացավ․ փողն ու իշխանությունը երբեք չեն փոխարինի ընտանիքի ջերմությանը։ Իսկ Լուսինեն առաջին անգամ զգաց, թե ինչ է ընտանեկան ջերմությունն ու սերը։ 

Գլուխ 9․  Նոր ընտանիք

Անցան ամիսներ։ Լուսինեն փոխվեց․ նիհար ու վախկոտ երեխայից վերածվեց ժպտացող աղջկա՝ վառ աչքերով։ Նա կրկին հավատաց ապագային։

Թադևոսն  էլ գտավ կյանքի իմաստ։ Այն, ինչ կորցրել էր մանկության տարիներին, վերադարձավ ոչ թե ծնողների կերպարով, այլ ընտանիքով, որն ինքը ստեղծեց։

Եվ ամեն երեկո, նստելով ընթրիքի սեղանի շուրջ, նրանք հիշում էին այն առաջին օրը։ Այն ճաշարանը։ Այդ միակ հարցը․ «Պարոն… կարելի՞ է ձեզ հետ ճաշել»: Եվ այն պատասխանն, որը փոխեց նրանց կյանքը։ 

     Այդ երեկոյան ճակատագիրը հանդիպեցրեց երկու միայնակ հոգիների։ Աղջիկը, որ խնդրում էր ընդամենը մի կտոր չոր հաց, գտավ ընտանիք։ Իսկ մարդն
, ում մոտ կար ամեն ինչ, բացի ջերմությունից, գտավ դուստր։

Եվ գուցե հենց նման հանդիպումներն են հիշեցնում աշխարհին․ հրաշքներ տեղի են ունենում այնտեղ, որտեղ տեղ կա բարության համար։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»