Արտվինը՝ Թուրքիայի «ծխախոտից զերծ քաղաքը»․ առողջապահական նախաձեռնությո՞ւն, թե՞ քաղաքական մանիպուլյացիա

 

Թուրքիայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունից զավթված Արտվին նահանգը ընտրվել է որպես «ծխախոտից զերծ քաղաք» ազգային ծրագրի փորձնական վայր։ Առաջին հայացքից այս նախաձեռնությունը ներկայացվում է որպես առողջապահական համակարգի առաջընթաց․ ծխելը կսահմանափակվի բոլոր պետական հաստատություններում, կտրամադրվի անվճար դեղորայք կախվածությունից ազատվելու համար, կուժեղացվի վերահսկողությունը էլեկտրոնային ծխախոտների նկատմամբ։

Սակայն այս քայլը միայն առողջապահական չէ․ այն ունի խորքային քաղաքական ու քարոզչական ենթատեքստ։

Առերևույթ պատճառները

  1. Փոքր բնակչություն, հեշտ վերահսկում․ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտվինը  նահանգը տարածքով շատ փոքր  է (մոտ 170 հազար բնակիչ), որտեղ ավելի հեշտ է իրականացնել փորձնական քաղաքականություն։ Այն գտնվում է Ճորոխ գետի ստորին հոսանքի ձախ ափին, Բաթումից հարավ, այնտեղից եկող ճանապարհի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 400 մետր է (1284 ոտնաչափ)։ Փռված է գեղատեսիլ լեռնալանջի վրա, շրջապատված անտառապատ տարածքներով։ Ամբողջապես թաղված է կանաչի մեջ։ Շրջակայքում կան ընդարձակ բարեբեր հողեր։

  2. Սահմանային նշանակություն․ Վրաստանի հետ սահմանակից լինելով՝ այն կարող է ծառայել որպես «ցուցափեղկ»՝ ցույց տալու, թե Թուրքիան օկուպացված տարածքներում մոտենում է եվրոպական չափանիշներին։

  3. Էկոլոգիական և զբոսաշրջային իմիջ․ Արտվինը հայտնի է որպես կանաչ ու լեռնային նահանգ, ուստի «մաքուր օդ – մաքուր քաղաք» կարգախոսը հեշտությամբ ներդաշնակվում է տեղական միջավայրի հետ։

Քաղաքական իրական նպատակները

Թուրքիան քաջատեղյակ է, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունից զավթվավծ Արտվինի բնակչության զգալի մասը պատմականորեն ոչ թուրքական ծագում ունի՝ հայեր,  վրացիներ,լազեր, հույներ և այլն։ Հենց այս փաստն է նախագծին հաղորդում յուրահատուկ քարոզչական արժեք․

  • Ցուցադրական խնամք փոքրամասնությունների հանդեպ․ նախաձեռնությունը մատուցվում է իբրև հոգատարություն ոչ միայն թուրքերի, այլև ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

  • Արտաքին ազդակ Հայաստանի հասարակությանը․ ուղերձը պարզ է․ «Տեսեք, մենք նույնիսկ հայկական ծագում ունեցող բնակչության առողջության մասին ենք հոգում, ուրեմն հայերն ու վրացիները չպետք է վախենան մեզ հետ բարեկամությունից»։

  •  նախաձեռնությունը լրացնում է այն քարոզչական գիծը, որով փորձ է արվում համոզել հայ ժողովրդին, որ Թուրքիայի հետ հաշտությունը ոչ միայն անվտանգ է, այլև օգտակար։

Մանիպուլյացիայի մեխանիզմը

Թուրքիան ձևավորում է «հոգատարության պատրանք»՝

  • այսօր՝ առողջ ապրելակերպի պաշտպանություն,

  • վաղը՝ փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության ցուցադրություն,

  • հետո՝ խաղաղության քարոզ հարևանների հետ։

Իրականում սա պետականորեն համակարգված ռազմավարություն է՝ թուլացնելու հայերի պատմական հիշողությունն ու ազգային ինքնապաշտպանական զգոնությունը։

Պատմական համեմատություն

Թուրքիան բազմիցս օգտագործել է «հոգատարության» և «բարեփոխումների» պատրանքը՝ ազգային փոքրամասնություններին վերահսկելու համար։

  • Օսմանյան կայսրությունում դեռևս 19-րդ դարում հռչակված «Թանզիմաթի բարեփոխումները» խոստանում էին հավասար իրավունքներ քրիստոնյաներին, սակայն իրականում ծառայում էին ավելի խորը վերահսկողության հաստատմանը։

  • Քեմալական Թուրքիայում 1920–30-ականներին հռչակված «ժողովրդավարական բարեփոխումները» ներկայացվում էին իբրև քաղաքակրթական առաջընթաց, բայց դրանց հետևանքն եղավ հայերի, հույների և քրդերի մշակութային-ազգային ձուլումը։

  • Ժամանակակից օրինակ է նաև Ստամբուլի որոշ քրիստոնեական դպրոցներին պետական աջակցություն տրամադրելը՝ ցուցադրելով «հանդուրժողականություն», բայց իրականում օգտագործելով այդ միջոցները որպես վերահսկողության և ճնշման գործիք։

Այսօր նույն մեխանիզմը կիրառվում է Արտվինում․ առողջապահական նախաձեռնության պատրվակով Թուրքիան ամրապնդում է իր միջազգային իմիջը և ներսում մանիպուլացնում ազգային փոքրամասնությունների հարցը։

  Եզրակացություն.
Արտվինը որպես «ծխախոտից զերծ քաղաք» ոչ միայն առողջապահական փորձ է, այլև քաղաքական գործիք․ Թուրքիան դրանով փորձում է ապացուցել իր լոյալությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ և այդ կերպ բթացնել Հայաստանի գիտակից հասարակության զգոնությունը՝ ուժեղացնելով Նիկոլ Փաշինյանի թուրքամետ կուրսի քարոզչական հիմքերը։







Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»