Պորտասար․ յուրացվո՞ղ ժառանգություն
Հին Եդեսիայի (ՈՒրֆայի, Շանլըուրֆայի,արաբ․՝ الرُّهَا – ալ-Ռուհա) տարածաշրջանը հազարամյակների ընթացքում եղել է հայոց ու շրջակա ժողովուրդների քաղաքակրթության օրրան։ Եդեսիան հիշատակվում է որպես Օսրոենեի մայրաքաղաք, Աբգար արքաների նստավայր, սիրիական և հայկական քրիստոնեության կենտրոն։ Այն նաև դարձավ խաչակրաց պետության մայրաքաղաքներից մեկը և պահպանում էր հայկական համայնքի խիտ ներկայությունը մինչև 20-րդ դարասկիզբը։
Նույն տարածքում է գտնվում նաև աշխարհի ամենահին պաշտամունքային կառույցը՝ Պորտասարը (թուրք․՝ Գյոբեկլի-Թեփե)։ Սա շուրջ 12 հազար տարվա հնություն ունեցող տաճարային համալիր է, որը նեոլիթյան քաղաքակրթության բացառիկ հուշարձաններից է։ Պեղումների արդյունքում հայտնաբերված 3–6 մետր բարձրությամբ և մինչև 60 տոննա քաշ ունեցող Տ-աձև քարե ստելաները վկայում են բարձր մշակույթի գոյության մասին, որը կապված էր Հայկական լեռնաշխարհի հետ։
Այսօր Թուրքիան միջազգային հարթակներում ակտիվորեն առաջ է մղում և գովազդում այս վայրերը՝ ներկայացնելով դրանք որպես «թուրքական մշակույթի» կարևորագույն կենտրոններ։ Սակայն միտումնավոր չի շեշտում դրանց իրական պատկանելիությունը հին Հայաստանի և նրա հարակից քաղաքակրթությունների պատմությանը։
Այն, որ Եդեսիան եղել է Աբգար արքաների քաղաք, քրիստոնեության առաջին պետական կենտրոններից մեկը և հայկական ներկայության տարածք, Թուրքիայի պաշտոնական քարոզչության մեջ գրեթե չի հիշատակվում։ Նույն կերպ էլ Պորտասարի անունը փոխարինվել է թուրքերեն «Գյոբեկլի-Թեփե»-ով, իսկ հայկական անվանումը՝ Պորտասար, դուրս է մղվել։
Комментарии
Отправить комментарий