Այդ օրն էլ ապրեցի արժանավայել
Իմ հայրենի Շուշի քաղաքում գործել է ճշմարտության և բարիք գործելու օրենքը: Ով չի մոլորեցրել իր հայրենակցին և օրվա տապին մի բաժակ ջուր է տվել կարոտյալին՝ համարվել է պատվով և արժանապատվությամբ օժտված մարդ: Բայց եկան Արայիկ Հարությունյանն ու իր թիմակից Ազատ հայրենիքականները: Նրանքց մոտ ամեն ինչ խեղված էր և միակ չափանիշտ փող՝ շատ փղ ունենալն էր: Դրանք՝ վերջացած անպիտաններ և տականքներ էին և ապրում էին իրենց հորինած տականքային կանոններով... և փողով իրենց հետևից տարան ամբոխին:
Ես երբեք չխոնարհվեցի նրանց առաջ։ Իմ կյանքի ճանապարհը , ծնողներիս օրինակի մեջ էր։ Ինձ երբեք չհուզեց, թե ինչ են վայրահաչում իմ մասին նրանք, ում ես չեմ հարգել։ Միթե՞ կովի թրիքի վրա կուտակված հազարավոր ճանճերը կարող էին ինձ համոզել, որ իրենք քաղցրաբլիթ են համտեսում: Երբեք:
Նշանակություն ուներ միայն ... իմ իսկ խղճի ձայնը։ Ոչ ոք իմ գործերն ավելի խստությամբ չէր չափի, քան ես ինքս։
Փոխարենը, երբ գիշերը գլուխս դնում էի բարձին, խիղճս՝ սրտի խորքից շշնջում էր, որ այդ օրն էլ ապրեցի արժանավայել: ՈՒ ես քնում էի խաղաղ ու անխռով։ Որովհետև իմ հոգին միշտ վեր էր կեղտոտ թղթադրամի անարգ աշխարհից, որ իշխում է ամբոխի՝ բայց ոչ երբեք մարդկանց վրա։
Комментарии
Отправить комментарий