ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՆՏԵԼԻԳԵՆՏՆԵՐԸ
Հին Հռոմում պետության հիմնական ուժը բանակն էր։ Եվ այդ բանակում ծառայում էին Հռոմի բոլոր քաղաքացիները։ Եթե մարդը, ունենալով սեփական բնակարան, չէր ծառայում կամ չէր աշխատում Հռոմի բանակի համար, ապա նա Հռոմի քաղաքացի չէր, հետևաբար չէր օգտվում հռոմեացուն տրված արտոնություններից։ Եվ սա մշակված կուռ համակարգ էր, որին այս հոդվածով չենք անդրադառնանք։
Հռոմեական բանակը կազմված էր լեգեոններից։ Լեգեոնը բաղկացած էր կոհորտերից, կոհորտը՝ ցենտուրիաներից, ցենտուրիան՝ մանիպուլներից։ Այստեղից էլ առաջացել է «մանիպուլյացիա» հասկացությունը։
Լեգեոնի դասական կազմը 5.000 զինվոր էր։ Նրանց ներսում կար հստակ աստիճանավորում՝ սկսնակներ, փորձառու զինվորներ, վետերաններ և էլիտա։ Ամենակարևորն էր վերջին՝ հինգերորդ կոհորտը, որին անվանում էին «անպարտելի կոհորտ» կամ «վերջին հազար»։
Այս կոհորտը կազմված էր ամենափորձառու զինվորներից՝ նրանցից, ովքեր անցել էին ոչ միայն բազմաթիվ ճակատամարտեր, այլև պատերազմներ։ Նրանք մարտի էին մտնում միայն վճռորոշ պահին և իրենց վրա էին վերցնում ճակատամարտի ելքը։ Այս կոհորտը երբեք չէր նահանջում առանց հրամանատարի հրամանի․ կամ հաղթում էր, կամ էլ զոհվում՝ կռվելով մինչև վերջ։Եվ ահա հենց այս զինվորներին Հռոմում կոչում էին ինտելիգենտներ կամ խելացիներ ։
Ինչո՞ւ։ Որովհետև նրանց ոչինչ պետք չէր բացատրել․ նրանք ամեն ինչ գիտեին և ճիշտ պահին ճիշտ բան էին անում։ Նրանք գիտեին, թե երբ ձևավորվել «կրիա», երբ բարձրացնել վահանը կամ աշխատեցնել պիլումը, երբ անցնել սուրի։ Նրանք ունեին ինքնաբուխ ըմբռնում և ընդհանուր գիտակցություն։
Այդ պատճառով էլ նրանց անվանում էին խելացիներ։ Եվ հենց նրանց մեջ էր Հռոմի հակառակորդներին կործանող ուժը։ Նրանցից էին հավաքագրվում գվարդիաները, Սենատի պահակազորը։ Խելացի լինելը՝ վերջին կոհորտի զինվոր լինելը, մեծագույն պատիվ էր։Խելացիներն էին Հռոմեական կայսրության ողնաշարը։ Խելացին Հռոմի հանրության կմախքն էր։ Խելացիներն այն հիմքն էին, որի վրա ամուր կանգնած էր Հռոմը։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Այսօր Հայաստանը նույնպես ունի իր ճակատամարտը՝ գոյության համար։ Եվ ինչպես Հռոմում բանակի ողնաշարը ինտելիգենտ զինվորներն էին, այնպես էլ մեր ժողովրդի ողնաշարը պետք է կազմեն հասկացող մարդիկ՝ ոչ միայն զինվորական, այլև մտավոր ու ստեղծագործ դաշտում։
Խելացիները մեր օրերում պետք է լինեն այն մարդիկ, որոնց պետք չէ բացատրել, թե ինչ է Հայրենպաշտությունը։ Խելացին գիտի՝ երբ կանգնել երկրի պաշտպանության համար, երբ աշխատել գիտության, կրթության, մշակույթի ոլորտում, երբ կառուցել ու զարգացնել տնտեսությունը։
Խելացին նա է, ով գիտի, որ իր տեղը ժողովրդի կողքին է՝ ուս ուսի կանգնած, և գիտակցում է իր դերը ազգային գոյատևման գործում։
Խելացին չի փախչում դժվարությունից, չի սպասում հրամանի․ նա ինքն է առաջանում ու օրինակ է դառնում մյուսների համար։
Այսօր Հայաստանի համար Խելացիներն այլևս միայն «գրականություն կարդացող» շերտը չեն։ Նրանք պետք է դառնան նոր ամուր կոհորտը՝ մտավորականների, գիտնականների, զինվորների, ուսուցիչների, ճարտարապետների, ծրագրավորողների, բժիշկների և արհեստավորների այն ուժը, որը վերջնական պահին կկանգնի և կասի․
«Մենք չենք նահանջի։ Մենք կհաղթենք և կոչնչացնենք թշնամուն։ Մենք հզոր ենք Ազգովի»։
Արդ, եթե ուզում ենք, որ Հայաստանն ապրի, պետք է ձևավորենք մեր ժամանակի իրական Խելացիներին (ինտելիգենցիան)՝ ոչ թե խոսքաշատ, այլ հասկացող մարդկանցից կազմված ուժ, որ կդառնա ազգի ողնաշարը։
Комментарии
Отправить комментарий