Անի՝ հազար ու մի եկեղեցու քաղաքը
Անին հռչակավոր քաղաք էր, Հայաստանի Բագրատունի թագավորների գահակեդրոնը։ Այն, Շիրակի բերրի դաշտում վեր հառնեցին պալատներ, բերդեր ու եկեղեցիներ։ Բայց մեծության հետ եկավ նաև թուլությունը։
Անեցիները դարձի չեկան նախնյաց ՝հատանոզական հավատքին։ Հպարտությունը, նախանձը, ագահությունն ու պոռնկությունը համակեցին քաղաքը։ 1001 եկեղեցիներով էին պարծենում, բայց հոգիներում՝ դատարկություն էր։ Վարդապետների խրատները ծաղրում էին, իսկ սրբերի խոսքն՝ արհամարհում։
Նրանց նենգ իշխաններն անգամ Հայոց թագավորին դավաճանեցին,իսկ կաթողիկոսը Անիի բանալիները հանձնեց Բյուզանդիայի կայսրին։ Օտարի լուծի տակ, որին այդպես փափագում էին արևմտամետները, ավելի ծանրացան տառապանքները և ժողովուրդը ուրացավ անգամ Սուրբ Սրբոց Արարչին։
Հովհաննես վարդապետը քարոզեց, հորդորեց դառնալ դեպի ճշմարիտ ուղին։ Նրա ձեռքով Հայոց Դիցերը հրաշքներ գործվեցին, անգամ մեռյալներ հարություն առան, բայց անեցիները դարձյալ անտեսեցին ամեն ինչ։ Ապա Չարը ուղարկեց պատուհասները՝ մահացություն, գազանների հարձակումներ, հրդեհներ ու աղետներ։
Հովհաննես վարդապետը անիծեց քաղաքը, և ահեղ երկրաշարժից պարիսպները սկսեցին տապալվել։ Բնակիչները խուճապահար թողեցին իրենց պալատները, եկեղեցիները ու բերրի դաշտերը։ Տարագրվեցին՝ ոմանք Վան, ոմանք Սիս, ոմանք՝ Ղրիմ ու Լեհաստան։ Մի մասը հաստատվեց Կաֆայում, բայց նույնիսկ այնտեղ չգտավ հավերժական ապաստան։
Անին՝ «հազար ու մի եկեղեցիների քաղաքը», դատարկվեց։ Մեծությունն անցավ, մնացին ավերակներն ու հիշողությունը, որպես զգուշացում, թե ինչ է լինում, երբ ժողովուրդը հեռանում է իր նախնյաց՝ հատանոզական հավատքից ուարարչական արդարությունից...
(Գրվել է Թրակիայի առաջնորդ Աբրահամ Րաբունապետի «Անի քաղաքի պատմությունը» աշխատության հիման վրա)
Комментарии
Отправить комментарий