700 հարսանիքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ սրբավայրում
Այն օրը, երբ արցախյան լեռների վրա արևը ծագեց իր ամբողջ շուքով, Գանձասարի զանգերը ղողանջեցին ոչ թե պատերազմի, այլ սիրո ազդարարությամբ։ Այդ օրը, Արձախի սուրբ հողի վրա, հնչելց մի երդում, որ հզոր էր անգամ հրանոթներից, որովհետև այն ծնունդ էր տալիս կյանքին։
Ամեն ինչ սկսվեց մի պարզ, բայց սրտակեղք պատմությունից։ Արձախի Ինքնապաշտպանության Բանակից զորացրված երիտասարդը, մռայլ աչքերով, ասաց մի նախադասություն, որն ավելի խորը հնչեց, քան որևէ ողբերգություն.
— Ես չեմ կարողանում ամուսնանալ…
Եվ այդ խոսքերը հասան մի մարդու սրտին, որի հոգին փառահեղ էր ինչպես հայոց բերդերը, և անսահման լայն՝ ինչպես Արարատի դաշտավայրը։ Այդ մարդը մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանն էր՝ որ ապրում էր առաքելության համար։
«Ես մի միտք ունեի,— ասաց նա իր մտերմին,— ինչպե՞ս կարող եմ օգնել այն մարդկանց, ովքեր չեն կարողանում հարսանիք կազմակերպել։ Թող սերը չկանգնի փողի չլինելու պատճառով։ Մեր Հայրենիքի սահմաններն անառիկ պահող երիտասարդները զինվորական համազգեստը պետք է փոխարինեն հարսանեկան զգեստով …»Բարերար Լևոն Հայրապետյանն որոշեց անել անհավանականը՝ վճարել բոլոր այն արձախցիների հարսանիքի համար, ովքեր կցանկանային ամուսնանալ։ Սկզբում խոսքը 300 զույգի մասին էր, բայց ի՜նչ հրաշք. սիրո ծաղիկը բողբոջեց արագ, և 700 զույգ միահամուռ հայտնեցին իրենց ցանկությունը։
Երբ Լևոն Հայրապետյանին հաղորդեցին այդ թիվը, նա ժպտաց լայն, շողշողուն ժպիտով, որում կար և՛ հայրական հպարտություն, և՛ ապագայի հանդեպ հավատ.- Թող լինեն յոթ հարյուր, յոթ հազար, թեկուզ յոթանասուն հազար, — ասաց նա.— որքան շատ հայ ընտանիք լինի, այնքան էլ շատ երեխաներ կծնվեն։ Միայն այսպես կարող ենք փրկել մեր սուրբ Հայրենիքը…
Այնուհետև սկսվեցին նախապատրաստական աշխատանքները՝ նույնքան մանրակրկիտ, որքան մի դարավոր հարստություն պատրաստելն է։ Ամիսներ շարունակ Արձախի լեռներում սեր էին հարդարում, կարված էր յուրաքանչյուր զգեստ ոչ միայն թելով, այլ՝ երազանքով։
Եվ ահա եկավ մեծ օրը՝ 2008 թվականի հոկտեմբերի 16-ը։ Այդ օրը հայտարարվեց Արձախում Հարսանեկան Տոնախմբության օր։ Գանձասարի վանքի զանգերն արձագանքում էին Շուշիի վեհաշուք Սուրբ Ամենափրկիչ սրբավայրի զանգերին՝ միաձուլվելով այնպիսի ղողանջով, որ թվում էր՝ ամբողջ աշխարհն է օրհնում այդ սիրո ու միասնության պահը։
Լեռներից հոսում էր երաժշտությունը, ինչպես գետակ՝ լի արևով ու երջանկությամբ։ 700 զույգ ձեռք ձեռքի տված կանգնած էին իրենց հողի վրա՝ նույնքան ամուր, որքան այն ժայռերը, որոնց վրա գրվել էր իրենց պատմությունը։
Այդ օրը Արձախը նման էր հեքիաթի, որի հոգին Սուրբ Սրբոց Արարիչն էր, բարերարը՝ Լևոն Հայրապետյանը, իսկ հեղինակները՝ 700 զույգը։
Ժամանակն անողոք է՝ այն խլում է մարդկանց, բայց երբեմն ծնունդ է տալիս այնպիսիների, որոնք մնում են ոչ թե իրենց անուններով, այլ գործերով։ Լևոն Հայրապետյանը նրանցից մեկն էր։ Նա չէր սպասում պատվավոր շքանշանների և փառք չէր որոնում։ Նրա կյանքի մեծագույն պարգևն իր ժողովրդի ժպիտն էր՝ մանկան առաջին ճիչը, նոր ընտանիքի օրհնված խնկի բույրը։
Թող այս պատմությունը լսեն բոլոր նրանք, ովքեր այսօր նստում են իշխանական աթոռների վրա, և նրանք, ովքեր վաղը կնստեն։ Թող հասկանան, որ հարստությունը չափվում է հրեղեն սրտի չափով։ Թող իրենց բարեկեցության չափանիշը լինի ազգի քանակական աճն ու հոգու որակը։
Թող նրանք հիշեն Լևոն Հայրապետյանին՝ որպես մի հայի, ով իր կյանքով ապացուցեց, որ առաջնորդ լինել նշանակում է սիրել սեփական ազգին ոչ միայն բաժակաճառերով, այլ բարեգործական արարքներով։
Եվ եթե մեր երկրի ղեկավարները երբևէ կասկածեն, թե որ ուղին ընտրեն՝ իշխանության փառքը, թե ազգի բարեկեցությունը, թող նայեն դեպի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ սրբավայրի զանգերի ղողանջները։ Նրանք մինչ այսօր հնչում են՝ հիշեցնելով, որ ամենամեծ հաղթանակը այն չէ, երբ դու գերությունից ազատագրում ես Հայրենիքը, այլ երբ սեր ես սփռում նրա վրա։
Комментарии
Отправить комментарий