«Խաղաղության խաչմերուկն» ընդդեմ «Զանգեզուրի միջանցքի»

 

 Տարածաշրջանի կայունությանը սպառնացող ագրեսոր Ադրբեջանը, զավթելով Արցախը,  «Զանգեզուրի միջանցք» հասկացությամբ փորձում է Հայաստանին անընդհատ պարտադրել տարածքային զիջում։ «Միջանցք» բառը ենթադրում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում և միջազգային իրավունքի խախտում։
  Ժողովրդավարության և քրիստոնեության բաստիոնի վերածված Հայաստանը, հակառակը, առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ», որտեղ, ԱՄՆ-ի երաշխավորությամբ, բոլոր ճանապարհները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո՝ ապահովելով բոլոր հարևանների կապերը՝ առանց տարածքային կորուստների։

«Միջանցք» տերմինը ռազմական բառապաշարի մաս է, որն ուղիղ ասոցացվում է ճեղքման, նվաճման ու պարտադրանքի հետ։ Արցախը անպատիժ զավթած Ադրբեջանը, փաստացի շարունակում է խոսել ուժի կիրառման լեզվով։

   «Խաղաղության Խաչմերուկն», որին օվկիանոսից այն կողմ անվանում են նաև Թրամփի կամուրջ, կառուցված է խաղաղության ու համագործակցության լեզվովայն առաջարկում է հաղորդակցության ցանց, որը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում։

Թուրանական նեղ ծրագիր ընդդեմ գլոբալ խաղաղարար նախաձեռնության

  • Ադրբեջան և Թուրքիա․ «Զանգեզուրի միջանցքը» դիտարկվում է որպես Թուրանական շղթայի օղակ՝ Անկարայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող միացություն։ Սա նեղ, նվաճողական և վտանգավոր ծրագիր է, որը խորացնում է բաժանումները։

  • Հայաստան․ «Խաղաղության խաչմերուկը» հակադրվում է այդ ագրեսիվ օրակարգին՝ դառնալով համաշխարհային հաղորդակցության կենտրոն։ Այստեղ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանային խաղացողները, այլև Իրանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Չինաստանը և Ռուսաստանը։ Հայաստանը ներկայացնում է ոչ թե մեկ ազգի աշխարհաքաղաքական շահերը, այլ բազմաբևեռ աշխարհի շահերը։

Հայաստանի դերը՝ որպես հավասարակշռող առանցք

Եթե տարածաշրջանը դառնա «Խաղաղության խաչմերուկ», ապա տնտեսական ու տրանսպորտային հոսքերը կանցնեն բազմակողմանի վերահսկողությամբ։ Սա թույլ չի տա որևէ մեկ երկրի մենաշնորհ։ Հայաստանը դառնում է կայունության առանցք, որը հավասարակշռում է տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը։

Աշխարհաքաղաքական շահերի համընկնում ընդդեմ խոչընդոտի

  • Ադրբեջան․ իր «միջանցքի» գաղափարով խոչընդոտում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և մյուս միջազգային ուժերի խաղաղարար ջանքերին, քանի որ պահանջում է միակողմանի զիջում Հայաստանի հաշվին։ Սա պատերազմի բորբոքման պլանավորված քաղաքականություն է և ի վերջո կարող է ստիպել հայ ժողովրդին ելենել կենաց ու մահու Հայրենական ազատագարական պատերազմի: Իսկ դա նշանակում է անորոշ ժամանակավ տարածաշրջանում որևէ տնտեսական գործընթացի ծավալման կասեցում:

  • Հայաստան․ «Խաղաղության խաչմերուկը» ներդաշնակվում է միջազգային բոլոր դերակատարների շահերին․ այն հնարավորություն է տալիս Կովկասը դարձնել համագործակցության գոտի, որտեղ շահում են բոլոր պետությունները։

  • Եզրակացություն

      Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի «միջանցք» բառախաղից պատերազմի հոտ է փչում  և ծառայում է նեղ թուրանական ծրագրերին։ Իսկ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկը» բացում է գլոբալ հեռանկարներ՝ միավորելով ոչ միայն Կովկասը, այլև Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։


    Հայաստանի նպատակը պարզ է․ բանակցություններից դուրս մղել ադրբեջանական պարտադրանքի գործոնը և հաստատվել որպես տարածաշրջանային կայունության առանցք, որը կապում է Իրանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Չինաստանը և Ռուսաստանը։

    Սակայն այս ամենը միայն ներկա քաղաքականություն չէ․ այն ունի խոր պատմական հիմք։ Հայկական լեռնաշխարհը հազարամյակներ շարունակ եղել է քաղաքակրթությունների հանդիպման վայր, որտեղ հատվել են Մետաքսի ճանապարհի ճյուղերը։ Հայաստանը եղել է կամուրջ՝ հյուսիսից դեպի հարավ, արևմուտքից դեպի արևելք։
    Այսօր «Խաղաղության խաչմերուկը» ոչ թե նոր գաղափար է, այլ մեր քաղաքակրթական առաքելության արդի վերածնունդը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»