Կոչ միջազգային հանրությանը

 

   

Արդեն մեկ դարից ավելի, մեր ժողովուրդը կանգնած է Ադրբեջան կոչվող պետական կազմավորման հետևողական և կազմակերպված քաղաքականության առջև, որի առանցքում եղել է հայերի դեմ իրականացվող համակարգված էթնիկ զտումը։ Այսօր, երբ ամբողջ Արցախը հայաթափված է, իսկ պատմական Գանձակի գավառի հին հայկական գյուղերը դարձյալ հայազուրկ են, մեր պարտքն է բարձրաձայնել փաստերը միջազգային հարթակներում և պահանջել արդարություն։

1897 թ․ Ռուսական կայսրության մարդահամարի տվյալները հստակ ապացույց են, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական բնակչությունն ունեցել է գերակշիռ դիրք։ Սակայն XX դարի ընթացքում, և հատկապես 1988-ից հետո, Հայաստանից արևելք մնացած բոլոր հայերը բռնի կերպով տեղահանվեցին։ Այսօր մենք գործ ունենք ոչ թե պատահական միջադեպերի, այլ՝ մեկ դար շարունակվող պետական հանցագործության՝ էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության փաստերի հետ։

Պատմական ժողովրդագրական պատկերը



1897 թ․ Գանձակի գավառի 8 գյուղերի ազգագրական վիճակը․

  • Հայեր – 63%

  • Թուրքեր (ներկայիս ադրբեջանցիներ) – 33.5%

  • Քրդեր – 3.5%

Перепись населения Российской империи — Википедия --- Russian Empire census - Wikipedia
էջերից քաղված այս տվյալները վկայում են, որ Արևելյան Հայաստանի տարածքներում, չնայած տարածաշրջանը զավթած կայսրությունների կողմից մահմեդական քոչվորների և ռազմատենչ ցեղերի շուրջ երեք հարյուրամյա  պլանաչափ բնակեցմանը, բնիկ հայերն ունեցել են բացարձակ մեծամասնություն։

 Այստեղ տեղադրված  գրաֆիկը  ցույց է տալիս, որ 1897-ին հայերը մեծամասնություն էին, իսկ 2025-ին բացակայում են։ 

Եզրակացություններ 

  1. Էթնիկ զտումների շարունակականություն – 1897 թ․-ի և 2025 թ․-ի միջև անցած ժամանակահատվածում հայերը ամբողջությամբ դուրս են մղվել պատմական իրենց բնօրրանից։ Սա չի կարելի դիտարկել որպես բնական միգրացիա, այլ միայն որպես պետական կազմակերպված ահաբեկչության և էթնիկ զտման քաղաքականություն։

  2. Արցախի հայաթափում – 2020 թ․ պատերազմից և 2023 թ․ սեպտեմբերի հարձակման հետևանքով ամբողջ Արցախը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից։ Սա միջազգային իրավունքի ամենածանր խախտումներից է, որին պետք է տրվի հստակ գնահատական՝ որպես բռնի տեղահանում և ցեղասպանության շարունակություն։ Հայության աճող ներ սերնդի մեջ անհնար է սպանել փոխվրեժի զգացումը. հարցն այն է թե այն ինչպե՞ս և ի՞նչ ծավալներով կարտահայտվի:

  3. Մշակութային ժառանգության ոչնչացում – հայոց եկեղեցիների, գերեզմանոցների և պատմամշակութային արժեքների համակարգված ավերումը հաստատում է, որ Ադրբեջանը վարում է ոչ միայն բնակչության, այլև նրա հիշողության ու ինքնության ջնջման քաղաքականություն։ 

Միջազգային պահանջներ

  Մինչ այսօր, իրեն Արցախի պետական իշխանություն հյտարարածներից և ոչ ոք միջազգային դատարաններում չի ներկայացրել մեղադրական հայց Ադրբեջանի դեմ՝ հիմնավորելով, որ ավելի քան հարյուր տարի բնիկ հայության նկատմամաբ իրականացվել է էթնիկ զտում, որն իր ամենածանր փուլին հասավ Արցախի հայաթափմամբ։

  Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արցախի հանձնաժողովը կոչ է անում միջազգային հանրությունը, հատկապես Եվրոպական դատարանին  և ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներին,որպեսզի  ոչ միայն արձանագրեն, այլև արձագանքեն զավթիչ Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցագործությանը՝ Արցախի բնիկ հայության էթնիկ զտմանն ու արտաքսմանը։

 Միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմից Արցախի բնիկ հայության իրավունքները Եվրոպական մարդու իրավունքների դատարանում պաշտպանելու նպատակով հարուցած գործին։ Պետք է բարձրացվի Ադրբեջանի հարյուրամյակ տևող պետական ահաբեկչության և էթնիկ զտման հանցավոր քաղաքականության հարցը՝ միջազգային իրավունքի ուժով։ 

 Հհայտարարություն
Հայերս Հայկական լեռնաշխարհից  չենք «անհետացել»․ մեզ տեղահանել են մեր հայրենքը զավթածները՝ բռնի ուժով։ Եվ եթե միջազգային հանրությունը լռի այս փաստի առջև, վաղը նույն ճակատագրին կարող են արժանանալ այլ ժողովուրդներ։
Այսօր ժամանակն է կանգնեցնելու Ադրբեջանին և նրա հանցավոր քաղաքականությունը՝ ոչ միայն պատմական արդարության, այլև միջազգային իրավունքի և մարդկային արժանապատվության համար։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Իլհամի «95 տոկոսանոցը»

Ո՞ՎՔԵՐ ԵՆ «ԹՈՒՐՔԵՐԸ»